Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

«Երբեւէ չեմ մտածել, որ այս կերպարը կմարմնավորեմ». Անի Երանյան (ֆոտո)

11:31, 6 մարտի

Առաջին ալիքի հեռուստաֆիլմերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը, որը եթեր կհեռարձակվի մարտի 10-ից: 16 սերիայից բաղկացած ֆիլմաշարը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաեւ ղեկավար կազմի եւ ընդհանրապես ամբողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:

«Առաջարկը ստացա Հանրային Հեռուստատսությունից: Անկեղծ ասած՝ սկզբում շատ էի տարակուսում. մտածում էի, որ շատ դժվար կլինի, քանի որ մենք գործ ունեինք մարդկային, միջանձնային հարաբերությունների հետ եւ այն պետք էր ճիշտ ներկայացնել: Ֆիլմի նպատակն էր՝ ցույց տալ փրկարարների կերպարը, ինչպես են նրանք ապրում եւ ինչպես են բազում մարդկային կյանքեր փրկում: Ավելի լավ պատկերացում ստանալու համար մի քանի օր մեր օրն անցկացնում էինք Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ մեզ ամեն ինչ բացատրում էին: Իրոք, մինչ այս ես ծանոթ չէի փրկարարի կերպարին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը:


Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ աշխատակիցների ապրումներին եւ վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին: Ընդհանուր առմամբ, ֆիլմը միտված է ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ համակարգի մանրամասնություննրը, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը եւ, ամենակարեւորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր եւ հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին եւ մարդկային բարձր հատկանիշները:

«Երբեւէ ինձ չեմ պատկերացրել փրկարարի դերում, բայց երբ առաջարկեցին մասնակցել՝ չհրաժարվեցի: Ֆիլմում կային գործողություններ, որոնք պետք է բարձրության վրա նկարահանվեին, որից ես շատ եմ վախեցել, բայց հաղթահարելով վախս՝ փորձել եմ տանիքների վրայով թռչել, բարձրանալ բարձրահարկ շենք եւ այլն: Անկեղծ ասած՝ փրկարար լինելը շատ բարդ, բայց հետաքրքիր եւ լավ մասնագիտություն է»,- ասաց Անին:

Անահիտ Մխիթարյանը նշեց, որ չնայած դերասաններն ընտրվել են casting-ով, բայց երբ գրում էր ֆիլմի սցենարը, գլխավոր դերակատարներից մեկին հենց Անիին է պատկերացրել:
«Տաղանդավոր եւ շատ համարձակ աղջիկ է Անին: Ես վստահ էի, որ նրա մոտ այդ կերպարը ստացվելու է»,- հավելեց սցենարիստը:

Ֆիլմում բարձրացվում է նաեւ սոցիալական խնդիր, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն աշխատանքային ոլորտ: Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլ ավելին, կարող են փրկել: 

Ֆիլմի սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե՛ դերասանների, թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:

Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը: Հատուկ ջոկատի 5 անդամի դերակատարներն են Անի Երանյանը, Սուրեն Թումասյանը, Սուրեն Փահլեւանյանը, Անդրանիկ Ղազարյանը եւ Համլետ Համբարձումյանը: 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search