Իտալացի դեռահասների սովորական դպրոցական ճամփորդությունը Բանգկոկ վերածվել է միջազգային սկանդալի. Այն բանից հետո, երբ մետրոյում դպրոցականներն ու նրանց ուղեկցորդները կոպտորեն վիրավորեցին տեղի կնոջը, միջադեպի տեսանյութը հավաքեց 16 միլիոն դիտում, ինչը զայրույթի ալիք առաջացրեց համացանցում և հանգեցրեց դիվանագետների միջամտությանը:
Միջադեպը տեղի է ունեցել BTS SkyTrain-ում։ Տեղի բնակիչներից մեկը նկատողություն է արել իտալացի դեռահասների բարձր խմբին՝ խնդրելով ավելի լուռ լինել. «Թաիլանդում մենք չենք բղավում»:
Ի պատասխան կնոջ այն հարցին, թե որտեղից են նրանք եկել, դպրոցականները ծաղրել են։
Ուսանողներին կարգի հրավիրելու փոխարեն՝ ուղեկցող ուսուցիչը վիճաբանության մեջ է մտել թայլանդուհու հետ և հեգնանքով ասել է․ «Կներեք, որ մենք ձեր երկիր փող ենք բերել։ Լռեք, նրանք պարզապես երեխաներ են»։
Հասարակության արձագանքը և հյուրանոցի «պաշարումը»
Տեսանյութն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում՝ վրդովմունք առաջացնելով ինչպես Թաիլանդում, այնպես էլ արտերկրում:
«Ոչ ոք դեմ չէ ձեր փողին, բայց ձեզ հետ որոշ բարքեր բերեք», - մեկնաբանել է օգտատերերից մեկը:
«Միայն այն պատճառով, որ դուք գումար եք բերել Թաիլանդ, ձեզ դա աստված չի դարձնում», - ավելացրել է մեկ ուրիշը:
Զայրացած օգտատերերը արագ պարզել են դեռահասների ինքնությունը և բացասական մեկնաբանություններով ռմբակոծել նրանց դպրոցի էջերը: Որոշ տեղացիներ նույնիսկ եկել էին հյուրանոց, որտեղ հանգրվանել էր խումբը՝ պահանջելով անձնական ներողություն խնդրել:
Դիվանագիտական ներողություն
Սկանդալը լռեցնելու համար իրավիճակին խառնվել է Բանգկոկում Իտալիայի դեսպանատունը և հրապարակել պաշտոնական տեսանյութ՝ ներողություն խնդրելով խմբի ղեկավարներից և հենց հակամարտության մասնակիցներից։
Ձայնագրության մեջ ուսուցիչներն ու աշակերտներից մեկը խորը խոնարհվում են և ներողություն խնդրում Թայլանդի ժողովրդից։
«Ես անձամբ իմ խորին ներողամտությունն եմ հայցում կատարվածի համար: Գիտեմ, որ փողը չի կարող հարգանք գնել, և ես շատ եմ ցավում, որ մենք վիրավորել ենք Թաիլանդի մշակույթը»,-ասել է ներկաներից մեկը:
Երկրորդ մեծահասակը հավելել է, որ խումբը չի ընդունում երեխաների վարքագիծը. ուսանողներին անմիջապես հետ են ուղարկում Իտալիա, որտեղ նրանց կսովորեցնեն պահպանել այլ երկրներում վարքի կանոնները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը