Օգոստոսի 1-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ հայկական նոր՝ «Ուրվականը մեր միջև» կատակերգության առաջին ցուցադրությունը:
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է, որի համար սա ռեժիսորական առաջին աշխատանքն է։ Նա իր դեբյուտը բնութագրում է որպես «էքսպերիմենտալ» փորձ՝ նշելով, որ ֆիլմի ստեղծման ընթացքում զուգահեռաբար իրականացվել են նաև այլ ստեղծագործական նախագծեր, որոնց մասին առայժմ չի ցանկանում մանրամասնել։
«Ֆիլմին զուգահեռ միանգամից մի քանի պրոդուկտ ենք ստացել, ինչը բարդացնում էր ամբողջ գործընթացը։ Ֆիլմի առանցքային կերպարը ուրվականն է, և հենց դա նկարահանման ամենահետաքրքիր, բայց նաև ամենաբարդ հատվածներից էր։ Հրանտ Թոխատյանի տեսարանները նկարահանվել են առանձին՝ տաղավարից դուրս, իսկ հետո տեխնիկական լուծումների միջոցով միացվել ֆիլմին։ Թեև սա կատակերգություն է՝ լի զվարճալի իրավիճակներով, ուրվականը նաև միջոց է՝ բացահայտելու մարդկային հարաբերությունները»,- պատմում է ռեժիսորը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երբ նոր տունը գաղտնի բնակիչ ունի
«Ուրվականը մեր միջև»-ի սյուժեի կենտրոնում երիտասարդ զույգն է, որը տեղափոխվում է նոր տուն՝ լի երազանքներով և ապագայի մեծ ծրագրերով։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ դժբախտ պատահարից հետո աղջիկը բացահայտում է, որ իրենց տանը ուրվական է բնակվում։ Վերջինս ամեն կերպ փորձում է ազատվել նոր բնակիչներից, իսկ այդ պահից սկսվում են մեկը մյուսին հաջորդող զավեշտալի ու անսպասելի իրադարձությունները։ Իրավիճակն առավել խճճվում է, երբ նրանց հյուր են գալիս տղայի ծնողները։
Երիտասարդ զույգին մարմնավորում են Սամվել Սարգսյանն ու Սյուզի Սիրակը, ծնողների դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանն ու Կարինե Ծատուրյանը, իսկ խորհրդավոր ուրվականի կերպարը վստահվել է Հրանտ Թոխատյանին։
Սամվել Սարգսյանի առաջին մեծ դերը
Թեև Սամվել Սարգսյանը հանդիսատեսին արդեն հայտնի է հեռուստանախագծերից և թատերական բեմից, «Ուրվականը մեր միջև»-ը նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է։ Դերասանը խոստովանում է՝ պրեմիերայի ընթացքում շատ էր հուզվում։
«Իրականում շատ լարված էի դիտում ֆիլմը, բայց նկարահանումներից ամենաջերմ հիշողություններն ունեմ։ Մեր թիմը շատ միասնական էր, իսկ աշխատանքային մթնոլորտը՝ ջերմ։ Նկարահանումները հեշտ չէին, բայց կարծում եմ՝ արժանի արդյունքի հասանք։ Շատ եմ ուզում, որ հանդիսատեսը գա կինոթատրոն և կիսի իր կարծիքը, որովհետև դա մեզ համար ամենակարևոր գնահատականն է»,- նշում է դերասանը։
Սյուզի Սիրակի դերասանական դեբյուտը
Երգչուհի Սյուզի Սիրակի համար սա առաջին փորձն էր կինոյում։ Նա խոստովանում է, որ մինչ այս երբեք չէր մտածել դերասանուհի դառնալու մասին, սակայն առաջարկը սիրով է ընդունել։
«Երբեք մտքովս չէր անցել փորձել ինձ դերասանության մեջ, բայց ֆիլմեր շատ եմ սիրում, ու առաջարկը շատ հետաքրքիր էր։ Սա միանգամայն նոր աշխարհ էր ինձ համար։ Ընթացքը և՛ բարդ էր, և՛ հաճելի, բայց հենց այդ դժվարությունների մեջ էլ ամենամեծ հետաքրքրությունն էր»,- ասում է նա:
Թեթև հումորը, ընտանեկան հարաբերությունները, անսպասելի իրավիճակներն ու, իհարկե, Հրանտ Թոխատյանի մարմնավորած ուրվականը խոստանում են հանդիսատեսին զվարճալի կինոժամանց՝ հայկական նոր կատակերգության ձևաչափում։ Ֆիլմը PersonaJe ընկերության արտադրանքն է, գործադիր պրոդյուսերը Նարեկ Ստեփանյանն է:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է