«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես պաշտոնապես ամուսիններ են դարձել  

10:30, 12 օգոստոսի

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և նրա սիրելի Ջորջինա Ռոդրիգեսը պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները։ Զույգը մասնավոր հարսանիք է անցկացրել պորտուգալական գեղատեսիլ Կասկայս քաղաքում։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ զույգի նշանադրության մասին հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց։ Հարսանիքին ներկա են եղել նրանց ամենամտերիմները, այդ թվում՝ նրանց հինգ երեխաները, ներկա էին։

задолб.jpg (34 KB)

Կրիշտիանուն ուրախալի լուրը հայտնել է իր երկրպագուներին Instagram-ում՝ հրապարակելով իրենց ամուսնական մատանիների հուզիչ լուսանկար։ Գրառումը հակիրճ էր, բայց խոսուն. «C❤️G»։

задолб1.jpg (127 KB)

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները նույնպես պաշտոնապես հաստատել են ամուսնության լուրը. «Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսն այսօր ամուսնացել են քաղաքացիական արարողությամբ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում և այժմ պաշտոնապես ամուսիններ են։ Արարողությունը մասնավոր և անձնական էր, ներկա էին նրանց հինգ երեխաները»։

задолб2.jpg (75 KB)

Հարսանիքի լուրը տարածվել է Ֆունշալի տաճարում զույգի առաջիկա հարսանիքի մասին լրատվամիջոցներում տարածվող հաղորդագրություններից ընդամենը մի քանի օր անց։ Հազարավոր նվիրված երկրպագուներ հավաքվել էին եկեղեցու դիմաց՝ լուրը լսելուց հետո։ Ավելի ուշ պարզվել է, որ հարսանիքը Մադեյրայից բոլորովին այլ պորտուգալացի զույգի՝ Ֆաբիո Ռամոսի և Ֆատիմա Նիկոլ Կունյա Տեյշեյրայի հետ էր։

Քրիշտիանուի և Ջորջինայի սիրո պատմությունը սկսվել է 2016 թվականին։ Այդ ժամանակ Ջորջինան աշխատում էր Մադրիդի Gucci խանութում՝ ժամում վաստակելով 10 ֆունտ ստեռլինգ, որտեղ ճակատագիրը նրան միացրել է ապագա միջազգային աստղի հետ։ 10 տարվա հանդիպումից հետո զույգը վերջապես ամուսնացել է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search