Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Գութան» փառատոնը նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին և կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

17:03, 12 օգոստոսի

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին և ներկայացնելով հայկական աշխարհի՝ ամբողջական Հայաստանի տարբեր հատվածների երգն ու պարը՝ Կիլիկիայից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Լոռի, ինչպես նաև Հայաստանի տարբեր գավառների և պատմական շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ։

Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալիս միասնական կատարմամբ։ Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։

Այս տարվա մասնակիցներն են՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք», «Ծիլք», ինչպես նաև սփյուռքը ներկայացնող «Զարկ»(Ռոստով), «Նժդեհ» (Մոսկվա), «Կայծ» (Մոսկվա),  «Արմատ» (Բելգորոդ) և «Խոյակ» (Մյունխեն)  խմբերը։

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել, հանրահռչակել և առավել ճանաչելի դարձնել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը։

Փառատոնի հիմնարար սկզբունքներն են՝

• ազգային երգերի և պարերի ներկայացումը դրանց բնօրինակ և ավանդական ձևով՝ առանց ժամանակակից մշակումների,

• բացառապես հայկական ազգային նվագարանների կիրառումը։

«Գութան» փառատոնի շրջանակում ստեղծվում և ցուցադրվում են նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են հայկական երգի և պարի նշանավոր ներկայացուցիչների կյանքը, գործունեությունը և նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությունը։

Ամեն տարի փառատոնն անցկացվում է Երևանում՝ բաց երկնքի տակ։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս այն տեղի կունենա Գաֆէսճյան քանդակների պարտեզում։

Միջոցառման անվճար ձևաչափը հնարավորություն է տալիս հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև Հայաստան այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին անմիջականորեն հաղորդակից դառնալու հայկական մշակույթին և բացահայտելու ազգային երգի ու պարի անաղարտ ավանդույթները։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները, որոնք անցկացվում են Երևանի վարչական շրջաններում և Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում։

Տարիների ընթացքում «Գութան» փառատոնն իրականացվել է նաև Արցախում և Տավուշում՝ նպաստելով ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search