Ռոզի Օ'Դոնելը խոսել է «Եվ հենց այդպես...» (And Just Like That...) ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած զվարճալի և անհարմար պահերի մասին։ 64-ամյա դերասանուհին ասում է, որ ստիպված է եղել հաղթահարել իրական վախը՝ մարմնավորելով միանձնուհու, որն իր առաջին սեռական փորձն է ունենում Սինթիա Նիքսոնի հետ։
Էմի Փոլերի «Good Hang» փոդքասթում Օ'Դոնելը խոստովանել է, որ սեքսի տեսարանի նկարահանումները դժվար են եղել։ «Նախևառաջ, ես պաշտում եմ Սինթիային և անհավատալի հարգանք ունեմ նրա նկատմամբ», - ասել է Ռոզին։ «Համբուրվելը նորմալ էր, բայց անկողնում պառկելը և ձևացնելը, թե մենք պարզապես դա արել ենք... ես դա չէի հասկանում։ Ես աներևակայելիորեն անհաս եմ այդ հարցում»։
Դերասանուհին բացահայտել է, որ երբ Սինթիա Նիքսոնն առաջին անգամ դիմել է իրեն՝ Ռոզիի նախագծում հնարավոր մասնակցության վերաբերյալ, նա պատկերացում էլ չի ունեցել, թե ինչ դեր է խաղալու։ Շոուրաններ Մայքլ Պատրիկ Քինգը հատուկ գրել է Օ'Դոնելի կերպարը 3-րդ եթերաշրջանի համար։
«Ես անմիջապես ասացի. «Իհարկե, ես դա կանեմ քեզ համար», - հիշում է Օ'Դոնելը։ «Հետո կարդացի սցենարը և հայտնվեցի անկողնում, ծածկված միայն սավաններով։ Ես մտածեցի. «Օ՜, Աստված իմ»։
Սա նրա կարիերայում միայն երկրորդ անգամն էր, որ նկարահանվում էր ինտիմ տեսարանում. առաջինը եղել էր շատ տարիներ առաջ FX-ի «Nip/Tuck» սերիալում՝ հանգուցյալ Ջուլիան Մաքմահոնի հետ։
Երբ ռեժիսոր Մայքլ Պատրիկ Քինգը խնդրել է նրանց «մի փոքր ավելի ազատ տեսք ունենալ», Օ'Դոնելը լուռ մտածել է. «Լուրջ եմ ասում, ես պարզապես չեմ կարող»։ Էմի Փոլերը կրկնել է իր ընկերուհու կարծիքը՝ նշելով, որ ընկերների հետ համբուրվելն ինքնին տարօրինակ բան է։ «Ճիշտ է», - համաձայնել է Օ'Դոնելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել