Ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետերին, որն առավել հայտնի է «Նեշվիլ» և «Հերոսներ» հեռուստասերիալներում իր գլխավոր դերերով, մահացել է 36 տարեկանում։
«Խորը վշտով հայտարարում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական կորստի մասին», - ABC News-ին տված հայտարարության մեջ ասել է նրա հայրը՝ Սկիպ Պանետերին։ «Նա անհավանական լույս և բնության ուժ էր, որը անսահման սեր և ուրախություն էր պարգևում բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց, որոնք դիտում էին նրան հեռուստացույցով»։
Նրա հայրը եզրափակել է հայտարարությունը` խնդրելով հարգել ընտանիքի անձնական կյանքը, քանի որ նրանք պայքարում են այս անդառնալի կորստի հետ։
Մահվան պատճառը դեռևս չի բացահայտվել։
Իրավապահ մարմինների աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ ոստիկանությունը արձագանքել է դերասանուհու հետ կապված միջադեպին, և ներկայումս հետաքննություն է ընթանում։ Ըստ ներքին աղբյուրների, Պանետերին գանգատվել է մեջքի ցավից ողբերգությունից կարճ ժամանակ առաջ։ Ավելին, նրա ընկերը՝ Բրայան Հիքերսոնը, մահից ընդամենը մեկ օր առաջ Լոս Անջելեսից թռել է նրան տեսնելու։ Ողբերգությունը տեղի է ունեցել դերասանուհու «Սա ես եմ. Հաշվեհարդար» հուշագրության՝ «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց։
Գրքում և վերջին հարցազրույցներում Պանետիերը անկեղծորեն խոսել է իր կյանքի դժվարին փորձությունների մասին.
Դերասանուհին ներկայացրել է 2018 թվականին ծննդաբերությունից հետո ծանր դեպրեսիայի և վաղ ճանաչում ձեռք բերելու դժվարությունների հետ կապված իր փորձը։
Նա պաշտպանել է դստեր՝ Կայայի խնամակալությունը հորը՝ նախկին բռնցքամարտի չեմպիոն և Կիևի նախկին քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոյին հանձնելու իր որոշումը՝ ընդգծելով, որ ինքը հուսահատորեն օգնության կարիք ունի, բայց երբեք «չի հրաժարվել» իր երեխայից։ Մայիսին իր գրքի գովազդային արշավի ժամանակ դերասանուհին առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ բիսեքսուալ է՝ նշելով, որ երկար ժամանակ թաքցրել է իր կյանքի այս մասը մամուլի և պապարացիների անընդհատ ճնշման պատճառով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 7 սեպտեմբերի
«Օսկար»-ի «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը23:01, 7 սեպտեմբերի
«Տիտանիկի պես խորտակվեցինք». նորապսակներն ընկել են գետը հենց հարսանեկան ֆոտոշարքի ժամանակ22:23, 7 սեպտեմբերի
Մանգաղ պարանոցին, կողպեք ոտքին. գերեզմանից դուրս եկած սողացող «վամպիրուհին» անմեղ դեռահաս էր21:19, 7 սեպտեմբերի
«Նա թենիս խաղալու է եկել, թե՞ անտառում թաքնվելու»։ Թեյլոր Թաունսենդի հանդերձանքը ծաղրի առարկա է դարձել ԱՄՆ բաց առաջնությունում20:18, 7 սեպտեմբերի
Քնի անսպասելի թշնամի. ո՞ր սննդամթերքներն են առաջացնում անքնություն և սարսափելի մղձավանջներ19:34, 7 սեպտեմբերի
Ճապոնական սառույց. մեկ խորանարդը՝ 1.50 դոլարով . շքեղության նոր խորհրդանիշ աշխարհի լավագույն բարերում16:32, 7 սեպտեմբերի
Ավստրալիայում տեղի է ունեցել սնկերից և կանեփից պատրաստված «կենդանի դագաղում» առաջին հուղարկավորությունը15:37, 7 սեպտեմբերի
Rolex-ը 5 միլիոն դոլարով. Չորս եղանակներից ոգեշնչված չորս յուրօրինակ Daytona ժամացույցներ կվաճառվեն բարեգործական նպատակներով15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել