Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Հայուհիներին ի՞նչն է նյարդայնացնում տղամարդկանց մեջ

23:04, 7 մարտի

Յուրաքանչյուր մարդու մեջ բնավորության որոշակի գծեր կան, սովորություններ ու առանձնահատկություններ, որոնք կարող են հիացմունք առաջացնել, իսկ երբեմն՝ հակառակը, բարկացնել: Սրա հետ կապված իմ մեջ հարց առաջացավ, թե տղամարդկանց մեջ ի՞նչն է հայուհիներին ամենից շատ նյարդայնացնում: Այս հարցի պատասխանները որոնելիս 23-ից 35 տարեկան իմ ծանոթուհիների շրջանում հարցումներ անցկացրեցի:

Չնայած մարդկության կողմից ստեղծած համընդհանուր հասանելի գյուտին՝ ցնցուղ եւ լոգանք անվանումով, աղջիկներից շատերը բողոքում էին, որ մեր տղամարդկանց մեծամասնությունը չի ցանկանում հետեւել հիգիենայի տարրական կանոններին: «Կարեւոր չէ, թե նա քանի տարեկան է: Մեկ հայացքը երբեմն բավական է՝ հասկանալու համար, որ նա նվազագույնը մեկ շաբաթ չի լվացվել»,- ասաց հարցվածներից մեկը՝ Անահիտը:

Քրտնքի հոտին զուգահեռ, երբեմն «սպանում» է չլվացված մարմնի հոտը: «Մեր աշխատավայրում այդպիսի մեկը կա: Երբ նայում եմ նրա կեղտոտ մազերին, այնպես եմ ուզում նրան բեւեկնախեժով լոգարանի մեջ մտցնել»,- ասում է մյուսը:

«Տղամարդու հետ ծանոթանալիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում նրա ձեռքերին: Եղունգների տակի պարունակությունն իմ մեջ սպանում է ծանությունը շարունակելու ցանկությունը»:

Մյուս ծայրահեղությունը, որի մեջ ընկնում են մեր տղամարդիկ, օծանելիքի չարաշահումն է: Կարեւոր չէ, որ չի լվացվել, գլխավորը՝ ոտքից գլուխ ցողվել է: Այդպիսի տղաների հետ փակ տարածության մեջ հայտնվելը, օրինակ՝ վերելակում, բավական բարդ է: Հոտն այնքան սուր է, որ աչքերդ արցունքոտվում են:

«Ես, օրինակ, չեմ հասկանում մեր տղամարդկանց՝ փորը «մեծացնելու» անհագ ցանկությունը»,- ծիծաղում է Անին: Հայ որոշ մաչոների մոտ ազդեցիկ փոր ունենալը կայացվածության, պատկառանքի, արժանիքի նշան է: Անհեթեթ է հնչում, սակայն այդպիսինեք քիչ չեն: Դրա հետ մեկտեղ, նրանց ընդհանրապես չի անհանգստացնում, որ այդ «պատկառանքի նշանը» կարող է վատ ազդեցություն ունենալ իրենց առողջության, այդ թվում՝ պոտենցիայի վրա:

«Վտիտ ուսերը, քայքայված մկաններով թույլ ձեռքերը, մեծ փորը, որի տակից երեւում են մազոտ ոտքերը՝ յուրաքանչյուր կնոջ երազանքն է»,- հեգնանքով ասում է 30-ամյա Գայանեն:

«Առաջընթացի ստուգում». այս արտահայտությամբ ինձ ապշեցրեց 20-ամյա Աննան: «Չեմ հանդուրժում, երբ տղամարդը կամ երիտասարդը սկսում են հոլովել տեղացի աղջիկների հետամնացությունը, ծաղրել ավանդույթները: Ոչ թե այն պատճառով, որ ես պահպանողական եմ, այլ որ ակնհայտ է, որ այդ սովորական «ստուգաբանությունը» խղճուկ փորձ է՝ պարզելու. «Կտա՞, թե՞ ոչ»: Դրա հետ մեկտեղ, նրանք այնքան պերճախոս են դառնում, սակայն իրականում կարող են թերզարգացած ինկվիզիտոր լինեն»:

«Ինձ բարկացնում են հիմար հարցերը,- ասում է 23-ամյա Նունեն:- Չեմ հանդուրժում, երբ տղամարդը հարցնում է. «Կարո՞ղ եմ քեզ համբուրել»: Ավելի հիմար հարց դժվար է պատկերացնել: Թեեւ, ամեն դեպքում, ցանկի առաջին հորիզոնականում «Կո՞ւյս ես» հարցն է: Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ են հարցնում, ի՞նչ պատասխան են ակնկալում: Ասենք, այսպիսի՞ք. «Այո, համբուրիր ինձ, սիրելիս, միայն եթե առավոտյան մաքրել ես ատամներդ» կամ «Ոչ, թանկագինս, ես կույս չեմ: Բարի գալուստ»:

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել