Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Արքայազն Ուիլյամը զայրացած է Հարրիի և Մեգանի վերադարձից

12:18, 26 օգոստոսի

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումը՝ երկար ժամանակով Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին, լիակատար անակնկալ էր Ուելսի արքայազնի և արքայադստեր համար։ Թագավորական փորձագետների կարծիքով՝ զույգի երեխաները՝ արքայազն Արչին և արքայադուստր Լիլիբեթը, սեպտեմբերին պետք է այնտեղ սկսեն դպրոց հաճախել։

Այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել Ուիլյամի և Քեյթի մերձավոր շրջապատում, որոնք վախենում են նոր հանրային սկանդալներից և լարվածության նոր ալիքից, հաղորդում է Fox News-ը։

Մեկնաբան Քինի Շոֆիլդի խոսքով՝ արքայազն Ուիլյամի համար լիովին անսպասելի էր իրադարձությունների նման շրջադարձը։ «Նա գիտեր, որ Հարրին ցանկանում էր ավելի շատ ժամանակ անցկացնել Մեծ Բրիտանիայում, բայց լիարժեք վերադարձը բոլորովին այլ բան է։ Ուիլյամը ստիպված է գործ ունենալ մի իրավիճակի հետ, որը նա չի ստեղծել և, անշուշտ, չէր ընտրի՝ հաշվի առնելով նրանց հարաբերությունների ներկայիս վիճակը»։

Բրիտանացի լուսանկարիչ և սյունակագիր Հելենա Չադը նշել է, որ ուելսցիները անհարմար են զգում «անվերջ Սասեքսի օճառային օպերայում» նոր գլուխ տեսնելու հեռանկարից։ Նրա խոսքով՝ հաշտեցման հիմնական խոչընդոտը վստահության լիակատար կորուստն է, այն բանից հետո, երբ Հարրին և Մեգանը տարիներ շարունակ հրապարակավ քննադատել են միապետության ինստիտուտը։

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ներկայումս Շոտլանդիայում են՝ ժամանակ անցկացնելով թագավոր Չարլզի հետ Բալմորալ ամրոցում։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրենց տեղափոխության մասին հայտարարությունից հետո միապետը և նրա ավագ որդին արտակարգ «գագաթնաժողով» են անցկացրել՝ իրավիճակը քննարկելու համար։ Սակայն աղբյուրները պնդում են, որ Հարրին և Մեգանը հրավեր չեն ստացել թագավորի հետ մասնավոր հանդիպման, քանի դեռ Ուիլյամն այնտեղ է։

Արքայադուստր Քեթրինը հատկապես մտահոգված է Սասեքսների վերադարձով։ Ներքին աղբյուրները ընդգծում են, որ նա խորապես տառապել է անցյալի մեղադրանքներից և չի ցանկանում վերադառնալ իր կյանքի այդ փուլին։ ««Հրաշալի քառյակը» վերակենդանացնելու գաղափարը մաքուր ֆանտազիա է։ Շատ բան է պատահել և ոչնչացվել», - ընդգծում է Սքոֆիլդը։

Մասնագետները համաձայն են, որ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարրիի միջև հաշտեցումը մոտ ապագայում քիչ հավանական է։ Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա «ցանկություն չունի որևէ մակարդակով շփվելու իր կրտսեր եղբոր հետ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search