Այժմ ցանկացած հավաքորդ կարող է դառնալ բեյսբոլի լեգենդ Ջո ԴիՄաջիոյի պատմության մի մասը՝ պայմանով, որ պատրաստ լինի վճարել 1.2 միլիոն դոլար։
«Նյու Յորք Յանկիս» ակումբի աստղին պատկանած հայտնի «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցը վաճառքի է հանել ամերիկյան Wind Vintage ընկերությունը։ Ընկերությունում ժամացույցն անվանում են պրոֆեսիոնալ մարզիկի հետ կապված «Պատեկ Ֆիլիպի» ամենանշանավոր օրինակներից մեկը, իսկ բեյսբոլիստներին պատկանած ժամացույցների շարքում՝ բացառիկ արժեք ունեցող նմուշ։

Խոսքը դեղին ոսկուց պատրաստված «Պատեկ Ֆիլիպ 130» մոդելի ժամացույցի մասին է։ Այն ունի «Բրեգե» ոճով ձևավորված թվատախտակ և թվեր։
Ժամացույցը պատրաստվել է 1947 թվականին, իսկ, ինչպես նշվում է, 1948 թվականի դեկտեմբերի 12-ին այն ԴիՄաջոյին նվիրել են «Նյու Յորք Յանկիս» ակումբի սեփականատերերը՝ Ամերիկյան լիգայի ամենաարժեքավոր խաղացողի իր երրորդ մրցանակի և «Բրուքլին Դոջերսի» նկատմամբ թիմի՝ աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի առթիվ։ 130-րդ մոդելը արտադրվել է խիստ սահմանափակ քանակով։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ պատրաստվել է մոտ 180 օրինակ, իսկ տարիների ընթացքում երկրորդային շուկայում վաճառքի է հայտնվել դրանցից ընդամենը մոտ 55-ը։ Ներկայիս վաճառողը ԴիՄաջիոյի ժամացույցը համարում է պահպանված 130-րդ մոդելներից լավագույն օրինակներից մեկը և այն անվանում է «Պատեկ Ֆիլիպի» պատմության ամենանշանակալի ձեռքի ժամացույցներից մեկը։

Եվ հավաքորդներն ունեն բոլոր հիմքերը համաձայնելու համար։ Ժամացույցի երկրպագուներն արդեն այն անվանում են «իրապես պատմական նմուշ»՝ նշելով, որ հենց ժամացույցի և դրա պատմության համադրությունն է այն դարձնում աշխարհում նմանատիպ 25–50 լավագույն նմուշներից մեկը։
ԴիՄաջիոյի համար այս ժամացույցը պարզապես թանկարժեք աքսեսուար չէր։ Լեգենդար բեյսբոլիստը այն կրել է ողջ կյանքի ընթացքում, այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի հետ իր ամուսնության տարիներին։ Ժամացույցը մնացել է նրա մոտ մինչև կյանքի վերջը՝ 1999 թվականը։
Բեյսբոլիստի մահից հետո ժամացույցը ևս երկու անգամ վաճառքի է հանվել աճուրդում։
2006 թվականին ԴիՄաջիոյի ժառանգները այն Hunt Auctions աճուրդում վաճառել են 97 750 դոլարով, ինչը վեց անգամից ավելի էր նախնական՝ 15 000 դոլար գնահատված արժեքից։ Վաճառքից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է Ջո ԴիՄաջիոյի անվան մանկական հիվանդանոցի հիմնադրամին։
2017 թվականին ժամացույցը կրկին հայտնվել է «Քրիսթիի» աճուրդում, որտեղ այն վաճառվել է արդեն 281 250 դոլարով՝ ներկայում պահանջվող գնից ավելի քան չորս անգամ ցածր արժեքով։
Այժմ պատմական «Պատեկ Ֆիլիպը» կրկին նոր սեփականատեր է փնտրում։ Այս անգամ բեյսբոլի և Հոլիվուդի պատմության մի մասն իր ձեռքին կրելու համար գնորդը պետք է վճարի 1,2 միլիոն դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց