Մեզանից շատերը ձմերուկի քաղցր միջուկը վայելելուց հետո առանց երկար մտածելու կեղևը նետում են աղբամանը։ Սակայն ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA) ձմերուկի կեղևն ընդգրկել է սննդային տվյալների իր պաշտոնական բազայում՝ ներկայացնելով դրա օգտակար հատկությունները և առաջարկելով սննդային թափոնների քանակը նվազեցնելու նոր տարբերակ։
USDA-ի տվյալների համաձայն՝ առանց սերմերի ձմերուկի հում կեղևի մեկ երրորդ բաժակը պարունակում է․
• 10 կալորիա
• 1 գրամ սննդային մանրաթել
• 140 միլիգրամ կալիում
• 4 միլիգրամ վիտամին C
Թեև ձմերուկի կեղևը ուտելի է, մասնագետները նշում են, որ այն չի կարող փոխարինել հակաօքսիդանտներով հարուստ հյութալի միջուկին, հատկապես՝ լիկոպինին։ Այնուամենայնիվ, կեղևը կարող է օգտակար հավելում լինել սննդակարգում։
Ձմերուկի խթանման ազգային խորհրդի (NWPB) հաղորդակցության գծով ավագ տնօրեն Ստեֆանի Բարլոուի խոսքով՝ նախկինում ձմերուկի կեղևը ուսումնասիրվել է աշխարհի տարբեր գիտական հաստատությունների կողմից, սակայն երբեք՝ USDA-ի խիստ և ստանդարտացված չափանիշներով։
Այս ուսումնասիրության ֆինանսավորումն ու արտադրանքը FoodData Central բազայում ներառելու նախաձեռնությունը հենց խորհուրդն է իրականացրել։
«Սպառողների մեծ մասը պարզապես չգիտի, որ ձմերուկի կեղևը կարելի է ուտել»,- ասում է Բարլոուն։
Շուկայի ուսումնասիրության համաձայն՝ միջինում ձմերուկի մոտ 70%-ը կազմում է միջուկը, իսկ 30%-ը՝ կեղևը։ Ընդ որում, գնորդների 62%-ը կեղևն ամբողջությամբ դեն է նետում։ Քաշով դա մեկ միջին ձմերուկից մոտ 5 ֆունտ (ավելի քան 2 կգ) սննդային արժեք ունեցող մաս է, որը կարելի է օգտագործել նաև խոհարարության մեջ։
Նյու Յորքի համալսարանի սննդաբան Լիզա Յանգը ընդգծում է․ «Ձմերուկի կեղևը չի կարելի սուպերֆուդ համարել, սակայն այն օգտագործելը պարզ միջոց է՝ մի փոքր ավելի շատ սննդանյութեր ստանալու և սննդային թափոնները նվազեցնելու համար։ Կեղևն ավելի կոշտ է և պակաս քաղցր, այդ պատճառով պատրաստման եղանակը կարևոր է։ Եվ, իհարկե, մի մոռացեք ձմերուկը կտրելուց առաջ այն մանրակրկիտ լվանալ»։
Ինչպե՞ս պատրաստել ձմերուկի կեղևը
Ձմերուկի կեղևի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է՝ մեծապես շնորհիվ TikTok-ի և YouTube-ի խոհարարական բլոգերների, որոնք տարածում են աշխարհի տարբեր երկրների բաղադրատոմսեր։
NWPB-ի մասնագետների խոսքով՝ ձմերուկի կեղևը կարելի է օգտագործել ամենատարբեր եղանակներով։
1. Սմուզիների մեջ․ Կեղևը փորձելու ամենաարագ տարբերակն այն է, որ պարզապես ավելացնեք այն բլենդերի մեջ՝ մյուս բաղադրիչների հետ։
2. Աղցանների մեջ․ Կեղևը կարելի է քերիչով անցկացնել և համեմել քացախով, շաքարով, աղով ու բուսական յուղով։ Ընդ որում՝ կարելի է նույնիսկ չհեռացնել կեղևի արտաքին կանաչ հատվածը։
3. Մարինացում և թխում․ Ձմերուկի կեղևը հարմար է մարինացնելու համար։ Պատրաստված կեղևը փակ ապակե տարայի մեջ՝ սառնարանում, կարելի է պահել մինչև երկու շաբաթ։ Այն կարելի է նաև օգտագործել ասիական ոճի տաք ուտեստների և թխվածքների պատրաստման համար։
Պատրաստելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս․
• Ձմերուկն ամբողջությամբ լավ լվանալ սառը հոսող ջրի տակ։ Կոշտ սպունգների կամ մաքրող միջոցների օգտագործման կարիք չկա։
• Սրբիչով չորացնել, կտրատել շերտերի կամ խորանարդիկների և առանձնացնել կեղևը՝ հետագայում ուտեստների մեջ օգտագործելու համար։
• Կտրատած ձմերուկը կամ կեղևը պահել սառնարանում՝ հերմետիկ փակվող տարայի մեջ, 3-5 օր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը