«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում

13:55, 29 օգոստոսի

Գեղեցիկ արտաքին ունենալու լավագույն գրավականներից մեկը մազերն են, որոնք հարկավոր է ըստ պատշաճի խնամել, իսկ այս հարցում մեզ եկել է օգնելու նոր   «Nasri care by Albert»-ը, որը Հայաստանում նոր արտադրանք է ներկայացնում հենց մազերի խնամքի համար։

Բրենդն իր ներկայացուցչությունը Հայաստանում սկսեց միջոցառումով, որին ներկա էին հայտնիներ, բլոգերներ և շատ այլ հյուրեր։ Հիմնադիրը Ալբերտ Նասրին է, որը մասնագիտությամբ վարսահարդար է, ով կարևորում է ոչ միայն մազերի արտաքին հարդարումը, այլևը՝ խորը խնամքը։

нарцис1.jpg (78 KB)

«Մազի լվացման սովորական միջոցները չեն կարող ապահովել ամբողջական խնամք և առողջ տեսք։ Մենք առաջարկում ենք տարբեր միջոցներ, որոնք մազերը վերականգնող, սնուցող ազդեցություն ունեն։ Սովորաբար մարդիկ գնում են համապատասխան սրահում մազերի խնամք անելու, բայց ես այս արտադրությունով փորձել եմ տան պայմաններում հասանելի դարձնել նման խնամքը, որ մարդկանց համար ավելի հեշտ  լինի։ Բնական է, որ սրահում կատարվող մազի խնամքը միշտ էլ պետք է, բայց կարելի է նաև տանը հոգ տանել մազերի առողջության եւ տեսքի համար»,-նշում է Ալբերտ Նասրին։

нарцис2.jpg (86 KB)

Նրա խոսքով՝ ներկայացվել է ութ տեսակի արտադրանք, որից երկուսը շամպուններ են՝ մեկը վերականգնող և սնուցող, մյուսը` սովորական մազերի համար, որոնց հետ կան նաեւ կոնդիցիոներներ։ Ներկայացված է նաև սնուցող դիմակ, ջերմապաշտպան սփրեյ՝ «13-ը մեկում», որը ոչ միայն վերականգնում է, այլ չի թողնում մազը վնասվի հարդարման ժամանակ։ Արտադրանքը ներկայացնում է նաև հատուկ սփրեյ, որը մազերը փափկացնում են և դարձնում հեշտ սանրելի։ Վնասված մազերի համար ընկերությունը ներկայացրել է հատուկ յուղ, որի բաղադրիչները 13-ն են։

нарцис3.jpg (54 KB)

«Ամենաբարդը մազերի պարֆյումն է, որը Հայաստանում չկար, և դժվար էր ստանալ։ Առանց սպիրտային բաղադրության և վնասակար նյութերի հատուկ բույրեր ենք ներկայացրել, որոնք մազերին 24 ժամ բույրեր են հաղորդում։ Լինելով վարսահարդար՝ այս առաջին արտադրանքները թողարկել եմ հաշվի առնելով հենց հայկական մազին բնորոշ որակական հարցերը։ Բույրերը չենք կրկնօրինակել այլ բրենդերից, այլ ստեղծել ենք մերը, որ հենց բույրը զգան, ապա հասկանան, որ դա մերն է»,- նշում է հիմնադիրը։

нарцис4.jpg (66 KB)

«Nasri care by Albert»-ն ունի առաքման շատ ճկուն համակարգ. դուք  կարող եք դիմել նրանց, գրելով պաշտոնական էջին, և ունենալ ձեր ուզած արտադրանքը ժամեր անց։ Իսկ եթե ուզում եք, որ հենց Ալբերտ Նասրին զբաղվի ձեր մազերի խնամքով, ապա հարկավոր է նրա պաշտոնական էջի միջոցով գրանցվել խորհրդակցության։

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search