Սանդրա Բալոքը պնդում է, որ անձամբ հանդիպել է ԱԹՕ-ի և այժմ համոզված է, որ այլմոլորակայիններն արդեն մեր մեջ են և դիտարկում են մարդկությանը։
62-ամյա հոլիվուդյան աստղը ներկայացրել է իր խորհրդավոր փորձը Քայլի Քելսիի «Not Gonna Lie» փոդքասթում։
Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ իր աչքերով ականատես է եղել երկնքում տարօրինակ երևույթի, որը չի կարողացել բացատրել։ «Երկնքում թռչում են այլմոլորակային նավեր։ Ես տեսել եմ դրանք», - հայտարարել է դերասանուհին փոդքասթի գովազդային տեսանյութում։
Բալոքն ասում է, որ հատկապես ուրախ է, որ կառավարությունը վերջապես հաստատել է նման խորհրդավոր երևույթների գոյությունը։ Դա, ինչպես ինքն է ասել, օգնել է, որ ինքն իրեն «խելագար» չհմարի։
Երբ Բալոքին հարցրել են, թե քանի անգամ է նա տեսել ԱԹՕ, նա ծիծաղելով պատասխանել է. «Միայն մեկ անգամ»։ Առեղծվածային հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Մարտին կղզում նկարահանումների ժամանակ։ Մի երեկո Բալոքը և անձնակազմի մի քանի անդամներ գնացել են լողափ։ Դերասանուհու պատմելով՝ նրանք մի քանի շիշ գարեջուրեն խմել և պառկել ավազի վրա՝ նայելով գիշերային երկնքին։
Սկզբում Բալոքը նկատել է լույսի մի փոքրիկ կետ և ենթադրել, որ դա արբանյակ է։ Բայց հետո տեղի է ունեցել շատ ավելի տարօրինակ մի բան։
Դերասանուհին ասել է, որ դիտում էր երկնքում շարժվող մի փայլուն կետ, երբ մեկ այլ լույս հայտնվել է այլ ուղղությունից։
Նա ենթադրել է, որ դա կարող է ինքնաթիռ լինել, բայց երկու օբյեկտները հանկարծ կանգ են առել և անշարժ մնացել մեկ տեղում։ Ապա նրանց սկսել են մոտենալ ևս երեք լույս։ «Նրանցից հինգը կար։ Կարծես բոլորը միասին էին հավաքվել», - հիշում է Բալոքը։ Եվ այդ ժամանակ տեղի է ունեցել ամենաանհավանականը։
«Հանկարծ փու՜հ... նրանք պարզապես թռան», - ասել է դերասանուհին։
Բալոքը խոստովանել է, որ այդ երեկոյան գարեջուր խմելուց հետո մի փոքր հարբած էր, ուստի սկզբում կասկածում էր տեսածին։ Սակայն, ըստ նրա, խմբի մեկ այլ անդամ նույնպես նկատել է երկնքում ինչ-որ բան։ «Ես պարզապես լռեցի այդ մասին, մինչև կառավարությունը հրապարակեց փաստաթղթերը։ Եվ պարզվեց, որ օբյեկտների հենց այս դասավորությունը տեսել էին իրական օդաչուները։ Այսպիսով, ես զգացի, որ իմ պատմությունը հաստատվել է», - ասել է դերասանուհին։
Նա նկատի ուներ ԱԹՕ-ների և չբացահայտված անոմալ երևույթների (ԱԱՖ) վերաբերյալ ամերիկյան փաստաթղթերի լայնածավալ հրապարակումը, որը, ըստ հոդվածի, սկսվել է մայիսին և ներառում է նոր ռազմական տեսանյութեր և ականատեսների վկայություններ։
Սակայն Բալոքի խոստովանությունները դրանով չեն ավարտվել։ Դերասանուհին հայտարարել է իր համոզմունքի մասին այլմոլորակային կյանքի գոյության վերաբերյալ։ «Կարծում եմ՝ նրանք այստեղ են։ Կարծում եմ՝ նրանք այստեղ են, հետևում են մեզ և ծիծաղում, բայց մենք չենք կարող տեսնել նրանց»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բալոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»10:25, 4 սեպտեմբերի
ԱՄՆ նախկին աշխատանքի նախարարի շուրջ սկանդալ. ստրիպտիզ ակումբ, թիկնապահի հետ «անպատշաճ մտերմություն» և գիշերներ նույն սենյակում09:00, 4 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 3 սեպտեմբերի
Առեղծվածային միլիարդատեր և կուբայական սիգարներ. ինչպես հանցավոր կայսրությունը գրեթե ոչնչացրեց լեգենդար Cohiba ապրանքանիշը22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն