Իր նոր՝ «Քայլերը»/The Steps հուշագրությունում Սիլվեստր Ստալոնեն հիշում է իր դերասանական կարիերայի սկզբում ամենասարսափելի պահերից մեկը՝ «Ֆլեթբուշի լորդերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Ռիչարդ Գիրի հետ ունեցած կոնֆլիկտը։ Ստալոնեի խոսքերով՝ իրենք այնքան լարված են բախվել, որ Գիրը, ի վերջո, լքել է նախագիծը։
1973 թվականին Ստալոնեն դեր է ստացել Ռիչարդ Գիրի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ՝ 1950-ականների երիտասարդ խուլիգանների մասին պատմող ֆիլմում։ Սակայն Գիրի հետ աշխատանքը արագորեն խնդրահարույց է դարձել։
Ստալոնեն իր հուշագրություններում գրում է, որ մի տեսարանի ժամանակ Գիրը բռնել էր նրա վերնաշապիկից և եղունգները խրել մաշկի մեջ։ Դերասանը խնդրել է նրան դադարեցնել, բայց Գիրը կրկնել է նույն ժեստը հաջորդ նկարահանման ժամանակ։
Հետո Ստալոնեն մոտեցել է ռեժիսոր Սթիվեն Վերոնային և հարցրել, թե կարո՞ղ է արդյոք իմպրովիզացիա անել և արձագանքել այնպես, ինչպես կանի իրական կյանքում։ Երբ ռեժիսորը հարցրել է, թե ինչ է նա անելու, Ստալոնեն պատասխանել է. «Ի՞նչ։ Ես կջարդեի նրա ատամները»։
«Խնդրում եմ, մի՛ արա», - պատասխանել է Վերոնան։
Սակայն դերասանների միջև լարվածությունը չի մեղմացել։ Ստալոնեի պատմածի համաձայն՝ շուտով բռնկվել է մեկ այլ հակամարտություն. Գիրը հավի ճարպը թափել է իր ոտքի վրա։ Նրանց միջև վեճ է սկսվել, և Գիրը, ի վերջո, հեռացվել է ֆիլմից։
Հետագայում Ռոբերտ Դե Նիրոն նույնպես լքել է նախագիծը՝ ընտրելով աշխատել մեկ այլ ֆիլմի վրա։ Գիրի և Դե Նիրոյի դերերը, ի վերջո, տրվել են Փերի Քինգին և Հենրի Ուինքլերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ