Սելին Դիոնը կրկին ստիպել է երկրպագուներին անհանգստանալ իր առողջության համար։ Փարիզում իր վերջին համերգի ժամանակ երգչուհին ոչ միայն մոռացել է իր սեփական երգի բառերը, այլև կորցրել է հավասարակշռությունը բեմում՝ մտահոգություններ առաջացնելով իր համերգաշարի ապագայի վերաբերյալ։ 58-ամյա արտիստը անցյալ ամիս հաղթական վերադարձ է կատարել բեմ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում մի շարք համերգներ տալով։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա ստիպված է եղել չեղարկել իր նախորդ շրջագայությունը՝ կաշկանդված անձի համախտանիշի դեմ պայքարի պատճառով։
Չորեքշաբթի օրը Փարիզի «Լա Դեֆենս» արենայում կայացած իր 11-րդ ելույթի ժամանակ Դիոնը չի կարողացել զսպել զգացմունքները՝ «Pour Que Tu M'aimes Encore» երգը կատարելիս։
Ինստագրամում տեղադրված տեսանյութում երգչուհին դիմում է հանդիսատեսին. «Ես հասկացա բոլոր բառերը, ես ամեն ինչ հիանալի հասկացա, շնորհակալություն»։
Այնուամենայնիվ, մի քանի րոպե անց արտիստը դադար է տվել և խոստովանել. «Ես մոռանում եմ բառերը», ասել է նա ու դեմքը ձեռքերով ծածկել։
Հանդիսատեսը միացել է և օգնել Դիոնին շարունակել ելույթը։ Շուտով երգչուհին վերականգնել է իր հանդարտությունը և շնորհակալություն հայտնել հանդիսատեսին. «Ինչպիսի երջնկություն է, որ դուք այստեղ եք։ Ներեք ինձ»։
Ըստ ֆրանսիական «Le Parisien» թերթի՝ մեկ այլ երգի՝ «Un Autre Monde»-ի կատարման ժամանակ երգչուհին կորցրել է հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, նա արագ ոտքի է կանգնել և հանդիսատեսին ցույց տվել բութ մատը վերև, որ ամեն ինչ լավ է։
2022 թվականի դեկտեմբերին երգչուհին հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է կաշկանդված անձի համախտանիշ՝ հազվագյուտ նյարդաբանական խանգարում, որն առաջացնում է մկանային կաշկանդվածություն և ցավոտ սպազմեր։
Ամենածանր փուլերում հիվանդությունն այնքան թուլացնող էր, որ նա դժվարանում էր նորմալ քայլել կամ օգտագործել ձայնը, ինչպես նախկինում։ Հենց այս վիճակի պատճառով էլ նա ստիպված եղավ չեղարկել շրջագայությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ