VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթականխոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ

19:30, 30 հոկտեմբերի

Երկար ժամանակ շատերի պատկերացումներում Դուբայի գաստրոնոմիական դիմագիծը ձևավորվում էր տպավորիչ ռեստորանների, բարձրակարգ մթերքի և երկնաքերերի տեսարանով ուղեկցվող ընթրիքների շուրջ։ Քաղաքը մինչ օրս կարողանում է ընթրիքը վերածել յուրահատուկ իրադարձության, սակայն դրա ռեստորանային կյանքը շատ ավելի բազմազան է, քան կարող եք պատկերացնել։ Այստեղ վերադառնում են ընտանեկան բաղադրատոմսերին, նորովի մեկնաբանում տարածաշրջանային ավանդույթներն ու ստեղծում սպասարկման նոր ձևաչափեր։ Կողք կողքի գործում են էմիրաթական սրճարաններ, բալկանյան բիստրոներ, ճապոնական ռամենանոցներև հեղինակային համտեսային ճաշացանկերով ռեստորաններ։

Դուբայի գաստրոնոմիական աշխարհին լավագույնս ծանոթանալ կարելի է աստիճանաբար․սկսեք տեղական խոհանոցից, բացահայտեք քաղաքի փոքրիկ սննդի հաստատությունները, ապա երեկոներից մեկը նվիրեք առանձնահատուկ ռեստորանային փորձառության։ Նման երթուղին կպատմի ինչպես Էմիրությունների պատմության, այնպես էլ այն մարդկանց մասին, որոնք աշխարհի տարբեր երկրներից եկել են այստեղ և դարձել քաղաքի անբաժանելի մասը։

Սկսենք տեղական համերից

Կարելի է սկսել նախաճաշով՝ պատմական Ալ Ֆահիդի թաղամասում գտնվող Arabian TeaHouseսրճարանում։ Ավանդական հողմային աշտարակներով տների միջև ձգվող նեղ փողոցներով զբոսանքից հետո հաճելի է այստեղ կանգ առնել, նստել սեղանի շուրջ և ծանոթանալ էմիրաթական խոհանոցին։ Նախաճաշը դառնում է զբոսանքի շարունակությունը և հնարավորություն տալիս զգալու հին Դուբայի հանդարտ ռիթմը։

DTCM_Ramadan_Arabian Tea House_GCC Couple 3 (1).jpg (5.13 MB)

Տեղական ավանդույթների ժամանակակից մեկնաբանություն է առաջարկում Gerbou ռեստորանը՝ Նադ Ալ Շեբա թաղամասում։ Այստեղ ծանոթ բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները նորովի են ներկայացվում։ Նախագծի հիմքում ստեղծարար Tashkeel կենտրոնն է, ինչի շնորհիվ խոհանոցն ու դիզայնը սերտորեն փոխկապակցված են․ կահույքը, նյութերն ու ինտերիերի մանրամասները հղում են կատարում Արաբական Միացյալ Էմիրությունների բնությանը և մշակութային ժառանգությանը։ Այսպիսով, տեղական գաստրոնոմիայի բացահայտումը շարունակվում է արհեստների, արվեստի և ճարտարապետության միջոցով։

Kulture House․ սուրճ, բրանչ և արվեստ Ջումեյրայում

Kulture House.jpeg (1.26 MB)

Սննդի և քաղաքի ստեղծագործական կյանքի կապը կարելի է բացահայտել նաև Kulture House-ում՝ Ջումեյրա 1 թաղամասի առանձնատներից մեկում տեղակայված սրճարանում, կոնցեպտ-խանութում և արվեստի տարածքում։ Այստեղ գալիս են հանգիստ բրանչ վայելելու, սուրճ խմելու կամ նոր ցուցահանդես այցելելու, իսկ առիթից օգտվելով՝ նաև դիտելու դիզայներական իրերը։

Ճաշացանկում ծանոթ առավոտյան ուտեստները հարևանությամբ ներկայացված են անսովոր համադրությունների հետ։ Այստեղ հաճելի է մի փոքր երկար մնալ, գիրք կարդալ կամ զրուցել, նախքան քաղաքը բացահայտելու ճանապարհը շարունակելը։

Տարբեր խոհանոցներ՝ մեկ քաղաքում

Դուբայի գաստրոնոմիական բազմազանությունը ձևավորվել է աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկած մարդկանց ավանդույթների շնորհիվ։ Ընտանեկան բաղադրատոմսերը հիմք են դառնում փոքրիկ բիստրոների համար, իսկ ազգային խոհանոցները հեղինակային ռեստորաններում նորովի են մեկնաբանվում։ Այս բազմազանությանը կարելի է ծանոթանալ թե՛ անկաշկանդ ճաշի, թե՛ բազմափուլ համտեսային ընթրիքի ընթացքում։

Sufret Maryam 4.jpg (2.20 MB)

Sufret Maryam ռեստորանում շեֆ-խոհարար Սալամ Դաքքաքի լիբանանյան խոհանոցը սերտորեն կապված է ընտանեկան պատմության հետ։ Տնային բաղադրատոմսերն ու պատերը զարդարող պաղեստինյան արվեստի գործերը պատմում են տան ջերմության և հյուրասիրության մասին։

Այս թեման շարունակվում է Nairi-ում՝ Մեյդան թաղամասում գտնվող ընտանեկան հայկական ռեստորանում, որտեղ մատուցում են թարմ լավաշ, տոլմա, ածուխի վրա պատրաստված միս և թեյի հետ վայելելու գաթա։

Nairi.jpg (142 KB)

Ուզբեկական խոհանոցի ժամանակակից մեկնաբանություն է առաջարկում SANA ռեստորանը՝ Jumeirah Mina Al Salam համալիրում։ Այստեղ ավանդական համերը համադրվում են ասիական ազդեցությունների և ուտեստների մատուցման հեղինակային մոտեցման հետ։

Բալկանյան խոհանոցը բացահայտելու համար արժե այցելել 21grams՝ Ում Սուքեյմ թաղամասում։ Ֆիլո խմորից պատրաստված թխվածքները, սպանախով բյուրեկն ու սուրճը լավ առիթ են մեծ սեղանի շուրջ հավաքվելու և ոչ մի տեղ չշտապելու համար։

menu-gal-08-p-800.jpg (294 KB)

21grams.jpg (2.02 MB)

Հեղինակային նախագծերում գաստրոնոմիական աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում։ OrfaliBros ռեստորանում Օրֆալի եղբայրները համադրում են իրենց սիրիական արմատները, հայկական ու թուրքական ժառանգությունը և ճանապարհորդություններից ստացած տպավորությունները։ 

Birch ռեստորանում, որը գտնվում է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում՝ DIFC-ում, շեֆ-խոհարար Արսլան Բերդիևը դիմում է իր թուրքմենական արմատներին ու ընտանեկան բաղադրատոմսերին՝ դրանք համադրելով միջազգային խոհանոցների ազդեցությունների հետ։ Այսպիսի ռեստորանները հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչպես է խոհարարի անձնական փորձառությունը վերածվում ինքնուրույն խոհարարական ոճի։

Orfali Bros_1.jpg (1.36 MB)

Birch.jpg (146 KB)

Դուբայում հատկապես բազմազան է ճապոնական խոհանոցը։

3Fils ռեստորանում, որը գտնվում է Ջումեյրայի ձկնորսական նավահանգստի՝ Jumeirah Fishing Harbour-ի հարևանությամբ, պատրաստում են ճապոնական խոհանոցի նկատելի ազդեցությամբ ասիական փոքր չափաբաժնով ուտեստներ։ Այստեղ հարմար է սեղանի համար մի քանի ուտեստ պատվիրել և միասին համտեսել դրանք։

Kinoya-ի հայեցակարգի հիմքում ռամենն ու իզակայան են՝ ճապոնական ոչ պաշտոնական սննդի հաստատության ձևաչափը, որտեղ մատուցվում են տարատեսակ նախուտեստներ։ Այստեղ կարելի է գալ մեկ աման ռամեն վայելել ու ամբողջական ընթրիք կազմելո՝ ընտրելով սաշիմի, տեմպուրա և ռոբատա գրիլի վրա պատրաստված ուտեստներ։

Dragon.jpg (4.68 MB)

Kinoya.jpg (260 KB)

Ճապոնական ավանդույթին ավելի մտերմիկ ծանոթություն է առաջարկում Hōseki ռեստորանը՝ Bulgari Resort Dubai համալիրում։ Սուշիի վարպետ Մասահիրո Սուգիաման և նրա թիմն աշխատում են հյուրերի աչքի առաջ, իսկ ոմակասե ձևաչափը ենթադրում է վստահել ուտեստների ընտրությունը խոհարարին։ Ուշադրության կենտրոնում են մթերքի որակը, շարժումների ճշգրտությունն ու ուտեստների մատուցման հերթականությունը․ դետալներ, որոնք դառնում են ընթրիքի կարևոր մասը։

Hōseki.jpg (47 KB)

Հնդկական խոհանոցը բոլորովին անսպասելի տեսանկյունից է ներկայացնում Trèsind Studioռեստորանը, որի մասին գրել է NEWS.am STYLE-ը։ Շեֆ-խոհարար Հիմանշու Սաինիի նախագիծը դիմում է Հնդկաստանի տարբեր տարածաշրջանների խոհարարական ավանդույթներին՝ դուրս գալով կարրիի և տանդուրիի մասին սովորական պատկերացումների սահմաններից։

Համտեսային ճաշացանկը կառուցված է փոխկապակցված պատմությունների հաջորդականության սկզբունքով․ բույրերը, հյուսվածքներն ու համային համադրությունները հյուրերին ծանոթացնում են երկրի խոհարարական բազմազանությանը։ Այստեղ հետաքրքիր է հետևել մանրամասներին․ինչպես է սոուսը փոխում հիմնական մթերքի ընկալումը, ինչու է ուտեստին ավելացվում խրթխրթան հյուսվածք, կամ ինչու է որոշակի բույր հիշեցնում Հնդկաստանի որևէ կոնկրետ տարածաշրջան։ Մտերմիկ ձևաչափը հնարավորություն է տալիս կենտրոնանալու յուրաքանչյուր ուտեստի և թիմի ներկայացրած բացատրությունների վրա։

2025 թվականին Trèsind Studio-ն դարձավ աշխարհում առաջին հնդկական ռեստորանը, որն արժանացավ Michelin-ի երեք աստղի։

DET_Trèsind Studio foodshot_8 (1).jpg (16.82 MB)

Եվրոպական խոհանոցի գիծը շարունակում է FZN by Björn Frantzén ռեստորանը՝ Atlantis, ThePalm համալիրում։ Շվեդ շեֆ-խոհարարը ժամանակակից եվրոպական խոհարարական տեխնիկան համադրում է ճապոնական ազդեցությունների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մթերքի որակին և պատրաստման ճշգրտությանը։

Երեկոն բաղկացած է մի քանի փուլից՝ հյուրասենյակում դիմավորումից և խոհանոցին ծանոթանալուց մինչև ընթրիք և դրա շարունակությունը լաունջում։ Երաժշտությունն ու անկաշկանդ մթնոլորտըվ լրացնում են մանրակրկիտ մշակված ճաշացանկը։ FZN-ը նույնպես 2025 թվականին՝ բացումից կարճ ժամանակ անց, արժանացել է Michelin-ի երեք աստղի։

FZN_INTERIORS00061.jpg (120 KB)

Միևնույն ժամանակ, Դուբայում գաստրոնոմիական բացահայտումները հասանելի են տարբեր ձևաչափերով։ 3Fils, Kinoya, Sufret Maryam և 21grams ռեստորաններն արժանացել են Michelin-ի Bib Gourmand պարգևին, որը շնորհվում է մատչելի գներով որակյալ խոհանոց առաջարկող հաստատություններին։ Դրանք կարելի է ներառել քաղաքում ամենօրյա զբոսանքների երթուղու մեջ, իսկ համտեսային ընթրիքի համար հատկացնել առանձին երեկո։

Դուբայի գաստրոնոմիական աշխարհին ծանոթանալու համար պարտադիր չէ երթուղին կազմել բացառապես հայտնի ռեստորաններից։ Էմիրաթական նախաճաշը, նավահանգստի մոտ ճաշը, ընտանեկան բաղադրատոմսերն ու հեղինակային ճաշացանկը բացահայտում են նույն քաղաքի տարբեր կողմերը։

Ընթրիքները կարելի է նախապես ամրագրել, իսկ ընդմիջումները հատկացնել պատահական բացահայտումներին՝ փոքրիկ սրճարան կամ բիստրո, որտեղ կրկին վերադառնալու ցանկություն կառաջանա։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search