Սպիտակ տանը հյուրերին բաժանել են Դոնալդ Թրամփի ինքնագրով շոկոլադներ, նրանց գլխավերևով անցել է նախագահական ինքնաթիռը, իսկ տոնակատարության փոքրիկ մասնակիցների շարքում հայտնվել են խորհրդային տանկիստ և փտած բանան։ Այս տարի Դոնալդ և Մելանյա Թրամփների կազմակերպած Հելոուինի տոնակատարությունը լի էր անակնկալներով՝ արտասովոր զգեստներից մինչև իսկական օդային շոու։

Ամենաշատ քննարկված հյուրերից էին արտասովոր հագուստներով երկու երեխաները։ Տղան ներկայացել էր խորհրդային տանկիստի համազգեստով՝ գլխարկով, ԽՍՀՄ զինանշանով կոկարդով և «Տանկային զորքեր» գրությամբ թևքանշանով։ Նրա ուղեկցուհին ընտրել էր ռուսական ժողովրդական տարազը՝ ծաղկային նախշերով զարդարված սարաֆան և կոկոշնիկ՝ ռուսական ավանդական գլխազարդ։ Այս արտասովոր զույգի լուսանկարներն արագ տարածվեցին սոցիալական ցանցերում։

Սակայն նրանց հետ մրցակցում էր ևս մեկ պատանի հյուր։ Նա եկել էր կարմիր գույնի գիշերազգեստով, որի վրա պատկերված էին հենց Թրամփի դիմանկարները, 47 թվով շապիկով և MAGA գրությամբ գլխարկով։ «MAGA FOR LIFE» («MAGA՝ ընդմիշտ») գրությունն ամբողջացնում էր նրա կերպարը։ Դատելով ամեն ինչից՝ նախագահին դուր էր եկել այդ ընտրությունը։

Մեկ այլ երեխա որոշել էր կերպարանափոխվել ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի։ Սպիտակ պարիկ, գաղութային ժամանակաշրջանի ոճով վերնազգեստ՝ և բավական համոզիչ պատմական կերպար։ Թրամփը նույնիսկ ինքնագիր էր թողել նրա պատրաստած պայմանական «պատմական փաստաթղթի» վրա։
Այդուհանդերձ, երեկոյի ամենաանսովոր զգեստներից մեկը շատ ավելի քիչ հայրենասիրական էր։ Երեխան ներկայացել էր փտած բանանի կերպարանքով․ սովորական վառ դեղին մրգի փոխարեն նրա հագուստը պատկերում էր մգացած կեղև՝ շագանակագույն և սև բծերով։ Դինոզավրերի, մինիոնների և այլ դասական կերպարների կողքին այս զգեստն, անկասկած, չէր կարող աննկատ մնալ։

Քաղցրավենիքն էլ էր արժանացել նախագահական շուքի։ Երեխաներին բաժանում էին Hershey's ապրանքանիշի հսկայական շոկոլադե սալիկներ՝ հատուկ փաթեթավորմամբ։ Դրանց մի կողմում պատկերված էր ԱՄՆ նախագահի կնիքը, իսկ մյուս կողմում՝ Հելոուինի շնորհավորանքն ու Դոնալդ և Մելանյա Թրամփների ոսկեգույն ինքնագրերը։ Սովորական շոկոլադ, որը նման փաթեթավորմամբ ստանալուց հետո, հավանաբար, անմիջապես ուտելու ցանկություն չէր առաջանա։

Բայց սա դեռ ամենը չէր։ Սպիտակ տան վրայով թռավ Air Force One նախագահական ինքնաթիռը՝ հյուրերի համար անսպասելի օդային անակնկալ մատուցելով։ Տոնական զգեստների, շոկոլադի ամբողջ կույտերի և նախագահական ինքնագրերի ֆոնին ինքնաթիռի հայտնվելը դարձավ տոնակատարության ևս մեկ տպավորիչ դրվագ։ Թվում է՝ այս տարի Սպիտակ տանը որոշել էին չսահմանափակվել պարզապես քաղցրավենիք բաժանելով։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն