Բրյուսելում գործող Bozar ռեստորանը, որի ղեկավարը հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն է, 42-րդ հորիզոնականն է զբաղեցրել «The World’s 50 Best Restaurants 2026» հեղինակավոր վարկանիշային աղյուսակում:
Այս ցանկն ամեն տարի ի մի է բերում աշխարհի 50 լավագույն ռեստորանները՝ հիմնվելով ոլորտի հարյուրավոր առաջատար փորձագետների՝ շեֆ-խոհարարների, ռեստորանային քննադատների և գաստրոնոմիական լրագրողների մասնագիտական գնահատականների վրա:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում ռեստորանն առաջընթաց է գրանցել միանգամից 21 հորիզոնականով (նախորդ տարի այն զբաղեցնում էր 63-րդ տեղը): Սա բացառիկ ձեռքբերում է բելգիական գաստրոնոմիայի պատմության մեջ, քանի որ Bozar-ը երկրի միակ ռեստորանն է, որին հաջողվել է տեղ գտնել համաշխարհային վարկանիշի առաջին հիսունյակում:
View this post on Instagram
Արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 4-ին՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է իսպանական Asador Etxebarri ռեստորանը, երկրորդը՝ Բանգկոկի Gaggan-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոպենհագենյան Alchemist-ը: Ընդգրկվելով ժամանակակից գաստրոնոմիայի միտումները թելադրող հաստատությունների շարքում՝ Bozar-ն ամրապնդել է Բրյուսելի դիրքերը բարձր խոհանոցի համաշխարհային քարտեզի վրա:
The World’s 50 Best Restaurants ցանկում 42-րդ հորիզոնականը Bozar-ի թիմի հերթական խոշոր նվաճումն է. 2026 թվականին ռեստորանն արդեն հասցրել էր Gault&Millau Belux հեղինակավոր ուղեցույցում 20 հնարավորից վաստակել 17,5 միավոր, իսկ Կարեն Թորոսյանն արժանացել էր «Տարվա շեֆ-խոհարար» կոչմանը: Բացի այդ, ռեստորանը շարունակում է պահպանել դեռևս 2023 թվականին շնորհված միշլենյան երկու աստղերը:
Արդյունքների հրապարակումից հետո Կարեն Թորոսյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թիմին և առանձնահատուկ ընդգծելով կնոջ ու գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի անգնահատելի դերը:
«Իմ ամենամեծ հպարտությունը ոչ թե մրցանակներն են, այլ այն ուղին, որը մենք կառուցել ենք իմ կնոջ և գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի հետ միասին: Մենք մշտապես առաջարկել ենք այնպիսի խոհանոց, որն արժևորում է վարպետությունը՝ առաջնորդվելով նվիրվածությամբ, խստապահանջությամբ, գիտելիքով, կատարելության ձգտումով, ճշգրտությամբ և համառությամբ: Եվ մենք շարունակելու ենք նույն ոգով՝ միասին, ամեն օր ձգտելով դառնալ ավելի լավը», – գրել է Թորոսյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին12:12, 5 նոյեմբերի
Թրամփը իր օգնականին տեղավորել է Սպիտակ տան իր անձնական սենյակում. նրան անվանում են նախագահի նոր «գլխավոր շիկահեր»11:37, 5 նոյեմբերի
Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով11:18, 5 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ10:30, 5 նոյեմբերի
Օբաման, Մամդանին և սենատորները Vogue-ի շապիկին. արհեստական ինտելեկտի վրա հիմնված կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում09:00, 5 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի