Բրյուսելում գործող Bozar ռեստորանը, որի ղեկավարը հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն է, 42-րդ հորիզոնականն է զբաղեցրել «The World’s 50 Best Restaurants 2026» հեղինակավոր վարկանիշային աղյուսակում:
Այս ցանկն ամեն տարի ի մի է բերում աշխարհի 50 լավագույն ռեստորանները՝ հիմնվելով ոլորտի հարյուրավոր առաջատար փորձագետների՝ շեֆ-խոհարարների, ռեստորանային քննադատների և գաստրոնոմիական լրագրողների մասնագիտական գնահատականների վրա:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում ռեստորանն առաջընթաց է գրանցել միանգամից 21 հորիզոնականով (նախորդ տարի այն զբաղեցնում էր 63-րդ տեղը): Սա բացառիկ ձեռքբերում է բելգիական գաստրոնոմիայի պատմության մեջ, քանի որ Bozar-ը երկրի միակ ռեստորանն է, որին հաջողվել է տեղ գտնել համաշխարհային վարկանիշի առաջին հիսունյակում:
View this post on Instagram
Արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 4-ին՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է իսպանական Asador Etxebarri ռեստորանը, երկրորդը՝ Բանգկոկի Gaggan-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոպենհագենյան Alchemist-ը: Ընդգրկվելով ժամանակակից գաստրոնոմիայի միտումները թելադրող հաստատությունների շարքում՝ Bozar-ն ամրապնդել է Բրյուսելի դիրքերը բարձր խոհանոցի համաշխարհային քարտեզի վրա:
The World’s 50 Best Restaurants ցանկում 42-րդ հորիզոնականը Bozar-ի թիմի հերթական խոշոր նվաճումն է. 2026 թվականին ռեստորանն արդեն հասցրել էր Gault&Millau Belux հեղինակավոր ուղեցույցում 20 հնարավորից վաստակել 17,5 միավոր, իսկ Կարեն Թորոսյանն արժանացել էր «Տարվա շեֆ-խոհարար» կոչմանը: Բացի այդ, ռեստորանը շարունակում է պահպանել դեռևս 2023 թվականին շնորհված միշլենյան երկու աստղերը:
Արդյունքների հրապարակումից հետո Կարեն Թորոսյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թիմին և առանձնահատուկ ընդգծելով կնոջ ու գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի անգնահատելի դերը:
«Իմ ամենամեծ հպարտությունը ոչ թե մրցանակներն են, այլ այն ուղին, որը մենք կառուցել ենք իմ կնոջ և գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի հետ միասին: Մենք մշտապես առաջարկել ենք այնպիսի խոհանոց, որն արժևորում է վարպետությունը՝ առաջնորդվելով նվիրվածությամբ, խստապահանջությամբ, գիտելիքով, կատարելության ձգտումով, ճշգրտությամբ և համառությամբ: Եվ մենք շարունակելու ենք նույն ոգով՝ միասին, ամեն օր ձգտելով դառնալ ավելի լավը», – գրել է Թորոսյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ