Ջենիֆեր Լոպեսն ակնարկել է հանրահայտ ռոմանտիկ կատակերգության՝ «Եթե սկեսուրդ հրեշ է» (Monster-in-Law) ֆիլմի շարունակության հնարավորության մասին, որտեղ նա նկարահանվել է Ջեյն Ֆոնդայի հետ։ Դերասանուհիները քննարկում են ավելի քան 20 տարի անց կրկին մեկ ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպելու հնարավորությունը։
Այդ մասին 57-ամյա Լոպեսը պատմել է Դրյու Բերիմորի հետ զրույցում՝ The Drew Barrymore Show հաղորդման շրջանակում։ Դերասանուհին վերհիշել է 2005 թվականին նկարահանված կատակերգության աշխատանքային ընթացքը և խոստովանել, որ մինչ օրս ջերմությամբ է հիշում իր գործընկերներին։
«Ես այնքան եմ սիրում այդ ֆիլմը»,- նշել է Բերիմորը։
«Ես սիրում եմ Ջեյնին։ Եվ Մայքլին [Վարտանին]»,- պատասխանել է Լոպեսը՝ խոսելով ֆիլմի իր գործընկերների մասին։
Ֆիլմում Ջեյն Ֆոնդան մարմնավորել է Վիոլա Ֆիլդսին՝ իշխող և խիստ մորը, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել իր որդու՝ Քևինի (Մայքլ Վարտան) և Լոպեսի մարմնավորած Շառլոթ «Չարլի» Կանտիլինիի ամուսնությանը։
Խոսելով Ֆոնդայի մասին՝ Ջենիֆերը նրա հետ համատեղ աշխատանքը որակել է որպես «հրաշալի» և խոստովանել, որ հիացած է եղել իր գործընկերուհով։
«Մենք քննարկում ենք ևս մեկ ֆիլմ նկարահանելու հնարավորությունը»,- անսպասելիորեն հավելել է երգչուհին։
Չնայած ֆիլմում Ֆոնդայի և Լոպեսի հերոսուհիներն անհաշտ մրցակիցներ էին, իրական կյանքում դերասանուհիները պահպանել են ջերմ հարաբերությունները։ 2013 թվականին Ջեյնը ելույթ է ունեցել Հոլիվուդի փառքի ծառուղում Ջենիֆերի աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նրանք կրկին միասին են հայտնվել 2025 թվականին՝ «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին կազմակերպված երեկույթին։
«Եթե սկեսուրդ հրեշ է» (Monster-in-Law) օրիգինալ կատակերգությունը էկրաններ է բարձրացել 2005 թվականին և դարձել կինովարձույթի հաջողված ֆիլմ։ Լոպեսից և Ֆոնդայից բացի՝ ֆիլմում նկարահանվել են Մայքլ Վարտանը, Վանդա Սայքսը, Ադամ Սքոթը, Ուիլ Արնեթը և Մոնե Մազուրը։
Առայժմ խոսքը միայն նախնական քննարկումների մասին է․ ֆիլմի շարունակության նկարահանման մեկնարկի, նկարահանումների ժամկետների կամ դերասանական կազմի հաստատման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում