Հոլիվուդյան դերասան Ռոբ Լոուն անսպասելի խոստովանություն է արել 1984 թվականին էկրան բարձրացած «Նյու Հեմփշիր» հյուրանոցը» (The Hotel New Hampshire) ֆիլմի նկարահանումների մասին։ 62-ամյա աստղի խոսքով՝ ֆիլմի ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնը ոչ միայն չէր խոչընդոտում դերասանների միջև սիրային կապերի հաստատմանը, այլև ակտիվորեն խրախուսում էր դրանք՝ գործընկերներին առաջարկելով ինտիմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ, որպեսզի ավելի լավ մարմնավորեն իրենց կերպարները։
Նկարահանման հրապարակում տիրող անսովոր մթնոլորտի մասին Լոուն պատմել է Netflix-ի նոր վավերագրական՝ «Ռոբ Լոու․ օտարը» (Rob Lowe: The Outsider) ֆիլմում, որի պրեմիերան կայացել է նոյեմբերի 24-ին։ Ֆիլմը նվիրված է դերասանի ավելի քան 40-ամյա կարիերային, աղմկահարույց սիրավեպերին, սկանդալներին և Հոլիվուդում ապրած կյանքի դժվարին պահերին։
«Թոնի Ռիչարդսոնն ակտիվորեն դրդում էր մեզ բոլորիս սեռական հարաբերություններ ունենալ միմյանց հետ»,- հիշել է Լոուն։
Դերասանի խոսքով՝ ռեժիսորն իր դիրքորոշումը բացատրում էր միանգամայն անմիջականորեն․ եթե ֆիլմի հերոսները սիրային հարաբերություններ են սկսում, ապա նրանց մարմնավորող դերասաններն էլ կարող են նույնը փորձել իրական կյանքում։
«Ռեժիսորն ասում էր. «Դուք իսկապես պետք է փորձեք իրար հետ սիրավեպ սկսել, չէ՞ որ հենց դրանով են զբաղվում ձեր կերպարները»»,-պատմել է Լոուն՝ հավելելով, որ այն ժամանակ Հոլիվուդում բոլորովին այլ կանոններ էին գործում։
Ֆիլմում դերասանը նկարահանվել է Նաստասյա Կինսկու, Ջոդի Ֆոսթերի, Բո Բրիջսի, Լիզա Բեյնսի և Սեթ Գրինի հետ։ Ֆիլմի հիմքում Ջոն Իրվինգի 1981 թվականին լույս տեսած համանուն վեպն է։ Այն պատմում է հյուրանոց ունեցող մի արտասովոր ընտանիքի մասին, որը մշտապես հայտնվում է անհավանական արկածների և ողբերգական իրադարձությունների հորձանուտում։
Լոուի ամենավառ հիշողությունները կապված են Նաստասյա Կինսկու հետ, որը ֆիլմում մարմնավորել է նրա սիրեցյալին։ Դերասանը խոստովանել է, որ բառացիորեն հմայված էր գերմանացի դերասանուհով, որն այդ ժամանակ գտնվում էր իր փառքի գագաթնակետին և նույնիսկ զարդարում էր Time ամսագրի շապիկը։
Միևնույն ժամանակ, դերասանը խոստովանել է, որ այդ շրջանում հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ։ Ինքը՝ Լոուն, այդ հարաբերությունները լուրջ էր համարում, թեև դրանցում բազմաթիվ խնդիրներ կային։ Սակայն Կինսկու հանդեպ հրապուրանքն այնքան ուժեղ էր, որ նա թույլ չտվեց անձնական հանգամանքներին խանգարել գործընկերուհու հետ սիրավեպին։
Տասնամյակներ անց էլ Լոուն ջերմությամբ է հիշում Կինսկուն։ 2026 թվականի սեպտեմբերին Էնդի Քոենի Watch What Happens Live հաղորդմանը մասնակցելիս դերասանուհու հետ համբույրը նա անվանել է իր ամբողջ կարիերայի ընթացքում էկրանին ունեցած լավագույն համբույրը։
«Դա Նաստասյա Կինսկին էր։ Այդ ժամանակ նա, հավանաբար, ամենագեղեցիկ կինն էր բոլոր նրանցից, ում երբևէ տեսել էի։ Ես իսկապես վախենում էի։ Շատ էի վախենում»,-խոստովանել է նա։
Լոուն էկրանին համբուրվել է նաև այլ դերասանուհիների հետ, նրանց թվում են՝ Դեմի Մուրը, Քիմ Քեթրոլը, Ռաշիդա Ջոնսը, Կալիստա Ֆլոքհարթը և Մեգ Թիլին։
«Նյու Հեմփշիր» հյուրանոցը» ֆիլմի ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնը «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր էր։ Ռեժիսորը մահացել է 1991 թվականին՝ 63 տարեկանում։
Ինքը՝ Ռոբ Լոուն, 1991 թվականից ամուսնացած է դիմահարդար և զարդերի դիզայներ Շերիլ Բերքոֆի հետ։ Ամուսինները երկու չափահաս որդի ունեն։
«Ռոբ Լոու․ օտարը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Netflix-ում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը