Հայ ֆեմինիստուհի. այս արտահայտությունն արդեն իսկ ականջ է ծակում: Այն անհեթեթ ու նույնիսկ ծիծաղելի է թվում: Միջին վիճակագրական հայ տղամարդու պատկերացումներում ոչ մի կերպ չի տեղավորվում ֆեմինիզմ եւ հայուհի հասկացությունը:
Մեղավոր եմ, զղջում եմ: Ինձ մոտ, ինչպես եւ շատ տղամարդկանց, «ֆեմինիստուհի» բառը լսելիս երեւակայությունս ագրեսիվ, սեռական առումով չբավարարված, կասկածելի արտաքինով, տղամարդուն ատող պարկեր է ստեղծում, խառնուրդ՝ էնտուզիազմով լի կոմսոմոլուհու, ով կարտոֆիլ հավաքելու է գնում եւ սարսափելի կնոջ, ով հասարակության մեջ մերկ կրծքով քայլելու իրավունքներն է պաշտպանում: Անձամբ ես կարծում եմ, որ ֆեմինիզմի առաջացման համար առաջին հերթին մեղավոր են տղամարդիկ. ժամանակին չեն սիրել գեղեցիկ կնոջը: Արդյունքում ֆեմինիզմ են ստացել, կնոջ պատասխանը տղամարդու ինքնագոհությանն ու մեծամտությանը:
Կատակը՝ կատակ, բայց վերադառնանք մեր տխուր իրականությանը: Հայ ֆեմինիստուհիների մասին մտքերն ինձ անհասկանալի եզրահանգման բերեցին: Մի կողմից՝ ժամանակակից հայ կինը չի կարող ֆեմինիստուհի լինել, իսկ մյուս կողմից՝ հայուհու առանձնահատկությունը նրանում է, որ նա մասամբ ավելի շատ ֆեմինիստուհի է, քան բոլոր եվրոպացիները միասին: Եվ մեր կանայք հրաշալի են նրանով, որ չեն էլ կասկածում, որ ֆեմինիստուհի են: Խոսքն այն քնքուշ աղջիկների մասին չէ, ովքեր «կարմիր խնձորի» դեմ զվարճալի ակցիաներ են կազմակերպում: Հայուհին իր բնույթով դատապարտված է տղամարդուն ենթարկվելու: Ի դեպ՝ ինչպես ցանկացած կին: Անկախության, ազատության, հավասարության մասին բոլոր խոսակցությունները մոռացվում են, երբ կինը սիրում է տղամարդուն: Հավատացեք, յուրաքանչյուր կին, եթե իրականում եւ անկեղծ սիրում է, ընդունակ ու պատրաստ է ցանկացած զոհաբերության: Եվ դրանով նա գերազանցում է տղամարդուն, քանի որ դրա համար համարձակություն եւ ուժ է պետք, եւ հենց այս հատկություններն են, որ երբեմն չեն բավականացնում տղամարդկանց:
Հայ կինը ծնվում է այն մտքով, որ ամբողջ աշխարհն իրեն ինչ-որ բան պարտք է, հատկապես՝ տղամարդիկ: Եվ ոչ միայն պարտք են, այլեւ պարտավոր են: Ինչո՞ւ: Միայն այն պատճառով, որ նա Կին է: Ենթարկվելով՝ հայ կինն աննկատ առավելություն է ստանում եւ իշխանությունն իր ձեռքը վերցնում: Այս տեսանկյունից նա պարզապես գիտակ է, ում հաճախ բարձրագույն կրթություն պետք չէ: Այդ մեր կանանց զարմանալի հատկությունն է: Նրան պետք չէ տղամարդու հետ պայքարել հավասար իրավունքների համար, քանի որ մասամբ նա ավելի շատ իրավունքներ ու արտոնություններ ունի:
Պետք է խոստովանել, որ իրականությունն իր կանոններն է թելադրում, երբեմն՝ առավել քան դաժան: Եվ գոյատեւելու համար կինը ստիպված է ենթարկվել իրողությանը: Հայուհին, պահպանելով իր օջախի պահապանի ավանդական դերը, նույնպես փոխվում է: Նա ավելի կիրթ է դարձել, ինքնավստահ, ավելի ուժեղ: Երբեմն ստիպված է իր վրա վերցնել ոչ միայն պահապանի, այլեւ պաշտպանի եւ օջախը ստեղծողի դերը: Այդպիսի օրինակները շատ են եւ դրանք հերքելը հիմարություն ու անհեթեթություն է: Բայց այս ամենը տեղի է ունենում ոչ թե հանուն ազատության ու ֆեմինիզմի, այլեւ իրավիճակի ուժով: Բնականաբար, ոչ հեռավոր ապագայում սա կբերի հայ կանանց նոր սերնդի առաջացման, ովքեր վստահ կլինեն, որ միայն իրենց վրա պետք է հույս դնեն: Եվ սրանում պետք է մեղադրել ոչ թե «ընդհատակյա մութ ուժերին, ովքեր ցանկանում են կործանել Հայաստանը», այլ ինքներս մեզ, առաջին հերթին՝ հայ տղամարդկանց: Մեր տղամարդիկ վերջին ժամանակներում կոտրված են: Ես համարձակվում եմ այդ խոստովանել: Մեր հայրերի ու պապերի սերունդը՝ տղամարդկային ճիշտ պատկերացումներով, ցավոք, անցյալում է: Նրանց փոխարինելու են եկել կասկածելի անձինք, որոնց ամբողջ ինտելեկտն ու արականությունն առնանդամի գլխի չափ է: Սրանում է մեր ամենամեծ դժբախտությունը...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին