Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ես չեմ ցանկանում մկրտել իմ երեխաներին

21:04, 28 մարտի

Ես չեմ ցանկանում մկրտել իմ երեխաներին: Ընթերցողներին կոչ եմ անում, հեղինակին քարկոծելուց առաջ, լսել պատճառները: Իմ կարծիքով՝ հավատքը խիստ անձնական հասկացություն է, մարդու անձնական ապրումներ, որոնք երեխան չի կարող ունենալ իր անմեղության եւ միամտության պատճառով: Նման ապրումների, ընդ որում՝ գիտակցված եւ իմաստավորված, ունակ է միայն հասուն, կայացած մարդը: Այդ պատճառով չեմ կարծում, որ կասկածելի ծագման ջրում երեխային լողացնելը, մորուքավոր քեռու կողմից աղոթքներ մրթմրթալը կփրկի նրա հոգին կամ ապագայում օրինակելի քրիստոնյա կդարձնի: Ժամանակակից աշխարհում մկրտությունը կորցրել է իր հոգեւոր բաղկացուցիչը, այն ավելի շուտ ծիսակարգ է, ավանդույթ, որը մակերեսային բնույթ է կրում: Համաձայնեք, որ մեզանից շատերը հազվադեպ են խորամուխ լինում՝ հասկանալու համար մկրտության խորհուրդը, ավելի շատ ուշադրություն է դարձվում այդ արարողությունն ուղեկցող հանգամանքներին. ով կլինի կնքահայրը, որ եկեղեցում կնքել, որտեղ գեղեցիկ մոմեր պատվիրել եւ որ ռեստորանում նշել:

Այն դեպքում, երբ քրիստոնեության վաղ շրջանում, երբ այն որպես կրոն նոր էր ծնվում, մկրտությունը բոլորովին այլ իմաստ ուներ: Այդ ընդունման ակտ էր, որի միջոցով տեղի էր ունենում հոգու ծնունդը: Մկրտությունից առաջ մարդը մեղքերն էր խոստովանում եւ թողություն խնդրում՝ այդ կերպ պատրաստվելով մահվան: Ջուրը մտցնելու արարողությունը լվացում չէր, դրա նպատակն էր մարդուն ստիպել մահվան վիճակն ապրել, կոպիտ ասած՝ գործնականում նրան խեղդում էին եւ վերջին պահին հանում ջրից: Այդ կերպ համարվում էր, որ մարմինը մեռնում է եւ ծնվում են հոգին ու ոգին: Համարվում էր, որ այդ վիճակը վերապրած մարդը կորցնում է մահվան հանդեպ վախը, ինչից հետո նրա համար սարսափելի չեն հավատքի համար չարչարանքները, եւ նա չի կարող դավաճանել: Իսկ հետագայում, երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, մկրտության իմաստն ու բովանդակությունը փոխվեցին՝ դառնալով այնպիսին, ինչպես հիմա է…

Անկեղծորեն խոստովանեմ. տանել չեմ կարողանում Աստծո հետ շփման այդ միջնորդներին, ովքեր հոգեւորական են կոչվում: Խոսքը ոչ միայն հայ հոգեւորականների մասին է, այլ մնացյալ բոլորի: Իմ կարծիքով, շատ քիչ բացառությամբ, դրանք հիմնականում երկերեսանի եւ կեղծ արարածներ են, ովքեր զուրկ են հավատից: Բոլորը հրաշալի գիտեն, որ, օրինակ, որոշ եպիսկոպոսներ գաղտնի ընտանիքներ ունեն՝ կին ու երեխաներ, որ նրանցից շատերն օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, ոմանք բիզնես ունեն: Եթե հաշվենք, թե քանի պատվիրան են նրանք խախտում, ապա դեպի դժոխք ճանապարհը նրանց համար երաշխավորված է: Եվ այդ մարդիկ պետք է ինձ կամ իմ երեխաներին հավա՞տք ուսանեն: Եվ այդ մեղավորները պետք է իրենց կեղտոտ ձեռքերով դիպչեն անմեղ երեխային եւ փրկե՞ն նրան սատանայից: Ո՛չ, պարոնայք, ազատեք ինձ այդ ամենից: Իսկ Աստծո կամ սատանայի հետ մենք ինքներս կլուծենք մեր հարցերը, առանց ձեր մասնակցության:

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search