Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հայտնվելն ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարի էջերին ոչ միանշանակ արձագանք գտավ նորաձեւության աշխարհում: Բազմաթիվ հայտնի դիզայներներ, լուսանկարիչներ եւ ճանաչված քննադատներ հրաժարվել են հետագայում աշխատել ամսագրի հետ միայն այն պատճառով, որ Քիմն ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ հայտնվելու է պարբերականի շապիկին: Բրիտանական մոդել Նաոմի Քեմփբելը նույնիսկ ծիծաղել էր այդ առիթով:
«Ես մոդել եմ եւ արդեն 28 տարի աշխատում եմ նորաձեւության արդյունաբերությունում: Երբ դու հայտնվում ես Vogue-ի շապիկին, կարիերայում ձեռքբերում ես ունենում: Դրա համար հարկավոր է շատ ջանք թափել»,- հայտարարել էր մոդելը:
Իսկ Քիմը Late Night With Seth Meyers շոուի ժամանակ հայտարարել է, որ երջանիկ է հեղինակավոր ամսագրի էջերում ներկայանալու համար: Քիմը նաեւ պատմել է, որ ֆոտոսեսիայի ժամանակ, երբ իրեն պատրաստվում էին լուսանկարել Քանիեի եւ 9 ամսական դստեր՝ Նորթի հետ, փոքրիկը միզել է հոր վրա:
«Քանիեն փորձում էր ինձ ասել, ձեռքերով բացատրել, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում, քանի որ մենք բոլորս արդեն մեր տեղերում էինք եւ նկարահանումներն ամբողջ թափով կատարվում էին: Միայն այդ տեսարանի աշխատանքն ավարտելուց հետո ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել, ու ստիպված էի մաքրել ե՛ւ Քանիեին, ե՛ւ աղջկաս»,- ծիծաղելով պատմում է Քիմը:
Աղբյուրը՝ Daily Mail, HIPHollywood
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է