Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը եւ նրա ամուսինը՝ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարյանը, սպասում են իրենց առաջնեկին։ NEWS.am STYLE-ն այդ առիթով զրուցել է Մարինայի հետ ու պարզել երեխայի սեռը, ինչպես նաեւ այլ մանրամասներ։
Մեզ հետ զրույցում, խոսելով հղիության ընթացքի մասին, Մարինան նշեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում եւ ավելի շատ բերկրանք է զգում, քան ֆիզիկական ինչ-որ խնդիրներ։ «Փառք Աստծո, այդ փուլն անցել ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ապագա մայրիկի զգացողությունները հեքիաթային են։
Մարինայի խոսքով՝ երեխան կծնվի հուլիսին։ «Նախնական ասել են աղջիկ, բայց, ամեն դեպքում, մինչեւ չծնվի, հաստատ չես կարող ասել, այդ պատճառով բալիկի շորիկները չեզոք գույների մեջ եմ գնել»,- նշեց նա՝ խոստովանելով, որ կցանկանար, որ իր առաջնեկը տղա լիներ։
«Առաջին բալիկի սեռը բացարձակ կարեւոր չէ, որովհետեւ ո’չ տղա ունեմ, ո’չ աղջիկ, երկուսին ել շատ ուրախ եմ, բայց ավելի շատ ամուսինս է ուրախ, որ աղջիկ է։ Դե, այդպես է, չէ՞, պապաներն ավելի շատ տղա են ուզում, բայց մեկ է, աղջիկներին ավելի շատ տեղ են տալիս, մամաներն էլ՝ հակառակը։ Ես շատ-շատ ուրախ եմ աղջկա համար, բայց ես ավելի շատ տղա երեխա սիրող եմ, եթե ինձ մնար, բնականաբար, կցանկանայի առաջինը տղա լիներ»,- ընդգծեց նա։
Խոսելով ապագա բալիկի անվան մասին՝ Մարինան նշեց, որ մի քանի տարբերակ ունեն, քանի որ 100 տոկոսով սեռը հայտնի չէ։
Հաղորդավարուհին հղիության ամբողջ ընթացքում ակտիվ աշխատում է եւ ծննդաբերելուց հետո էլ կշարունակի աշխատել, իհարկե, «այդ դժվար շրջանից ոտքի կանգնելուց հետո»։ «Սրանք իմ մտորումներն են, առաջ Աստված, ինչպես Աստված կամենա։ Ամեն դեպքում, ո’չ ես, ո’չ էլ իմ ընտանիքը միտք չունենք չաշխատելու, որովհետեւ երեխան չպետք է խոչընդոտ հանդիսանա։ Բացի այդ, տատիկները կան, կօգնեն։ Առաջին բալիկն իր ղսմաթն ունի, այնպես չի լինի, որ անխնամ կմնա»։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով