Աշխեն Սարգսյանը հայկական իրականության այն բացառիկ անձանցից է, ով ձեռքի աշխատանքներ է պատրաստում եւ գումար վաստակում դրա օգնությամբ։ Աշխենն ավարտել է Երեւանի Հայկական Բաց Համալսարանի հագուստի մոդելավորման եւ դիզայնի ֆակուլտետը: Չնայած մասնագիտությամբ չի աշխատում, սակայն գտել է մասնագիտությանը մոտ զբաղմունք։ Նա կաշվից պայուսակներ եւ աքսեսուարներ է պատրաստում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աշխենն ասաց, որ ձեռքի աշխատանքներ սկսել է պատրաստել շուրջ մեկ տարի առաջ։

«Մեկ տարի առաջ որոշեցի ավելի լուրջ զբաղվել սիրածս գործով, ու այն. հոբբիից զատ. դարձավ կենսակերպ, գումար աշխատելու եւս մեկ հնարավորություն: Եվ ահա արդյունքը՝ ունեմ բավականին մեծ հավաքածու, մասնակցում եմ ցուցահանդեսների։ Մարդկանց դուր են գալիս աշխատանքներս»,-նշեց նա։
Աշխենի խոսքով՝ գրեթե հասել է իր երազանքին. «Ուզում եմ ունենալ անձնական ցուցահանդես, ուր կլինեն թե’ պատրաստի աշխատանքներս, եւ թե’ նրանց էսքիզները»։

Իր աշխատանքները Աշխենը պատրաստում է՝ օգտագործելով բնական նյութեր։ «Հիմնականում դա անմշակ կաշի է։ Փորձել եմ նաեւ անհեստական կաշի, քանի որ այն անհամեմատ մատչելի է, բայց ունի մի թերություն` շատ սահմանափակ հնարավորություններ է տալիս»,-ասաց նա։
Մեր հարցին՝ դժվար չէ՞, արդյոք, նոր բան ստեղծել, երբ ժամանակակից նորաձությունն ամեն ինչ արդեն փորձարկել է, Աշխենն ասաց, որ երբեւէ չի մտածել նոր բան ստեղծելու մասին. «Արել եմ այն, ինչ այդ պահին մտքումս եկել է ու արել եմ սիրով: Ձեռքով կաշվի հետ աշխատելու տեխնիկան հիմնականում նույնն է, բայց ոճային ինքնատիպություն, կարծում եմ, կա»:

Խոսելով իր պատրաստած աքսեսուարների վաճառքի եւ դրանից ստացվող եկամտի մասին, Աշխենը նշեց, որ առաջընթաց է համարում այն, որ նոր աշխատանքներ ստեղծելիս ներդնում է հների վաճառքից ստացված գումարը։
Աշխենը պատվերներ ընդունում է, սակայն. «Չեմ վերցնում այն պատվերները, որոնք կապված են բրենդային պայուսակներ կրկնօրինակելու հետ: Ասեմ ինչու. ես աշխատում եմ միայն ձեռքով, ու ձեռքով ստանալ մեքենակար հիմնականում անհնար է, բացի այդ՝ սիրում եմ ազատ միտք: Տարաձայնություններս էլ սկսվում եւ վերջանում են կաշվի հետ, այսինքն՝ ես խոսում եմ նրաց հետ։

Աշխենի մյուս աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»