Բարի առավոտ, Հայաստան։ Եվ այսպես, ինչպես միշտ դուք եկել եք աշխատանքի եւ լավ տեսք ունեք, չնայած երեւանյան երթեւեկության մեջ նյարդեր եք քայքայել։ Ահա ձեզ թեսթ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը։ Պետք է արագ պատասխանել, առանց մտածելու եւ անտեղի ժամանակ վատնելու։
Եվ այսպես, դուք պետք է լսեք ձեր ներքին ձայնին եւ պատասխանեք ընդամենը երկու հարի․ ի՞նչ եք ավելի շատ սիրում:
Ա. վարունգ, թե լոլիկ;
Բ. սեխ, թե ձմերուկ:
Վարունգ եւ սեխ
Այսպիսի ընտրությունն ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, քան կանանց։ Այս տեսակի տղամարդիկ ավելի առնական ու լուրջ են։ Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ հակված չեն ալկոհոլիզմի։ Նրանց մեջ շատ մարզիկներ եւ զբոսաշրջության սիրահարներ կան։ Այսպիսի տղամարդու կողքին կինն իրեն ապահով է զգում, նրա պատասխանատվությունը տարածվում է նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա։ Այդպիսի տղամարդիկ նպատակասլաց են եւ հեշտությամբ են հասնում նպատակին։ Սակայն տղամարդկանց այս տեսակը նաեւ թերություններ ունի։ Սեխա-վարունգային տղամարդկանց մոտ ռոմանտիզմի պակաս կա։ Այդ պատճառով, եթե կինը նրանից ծաղիկներ է ակնկալում, ապա լավ կլինի հստակ ակնարկի այդ մասին։ Այս տեսակի կանայք հաճախ ղեկավար են դառնում, բայց ընտանեկան կյանքում նրանք երեխաների նման անօգնական են, վատ են խոսում, չեն կարողանում տնօրինել բյուջեն, չեն սիրում լվացք անել եւ սպասք լվանալ։ Սակայն ի դեմս այս տեսակի կնոջ, տղամարդն իրեն հավատարիմ ու հասկացող ընկեր կգտնի։
Լոլիկ եւ ձմերուկ
Լոլիկա-ձմերուկային մարդիկ ուրախ ու ակտիվ են։ Նրանք աչքի են ընկնում բարձր շփմամբ, բայց միշտ չէ, որ շփման մեջ հավասար են լինում։ Նրանց պայթյունավտանգ բնավորությունը հաճախ սկանդալների է հանգեցնում։ Այս տեսակի տղամարդիկ գուրմաններ են։ Նրանք ծույլ են եւ քնապարկի եւ ուսապարկի փոխարեն նախընտրում են հողաթափերն ու խալաթը։ Լոլիկա-ձմերուկային կանայք զգացմունքային են, սիրում են կենդանիներ ու տնային հարմարավետություն, նրանց կողքին միշտ ջերմ ու հարմարավետ է։ Նրանք չեն կարողանում խաղալ, բայց կարող են անտակտություն ցուցաբերել, քանի որ ասում են այն, ինչ մտածում են։ Անկեղծությունն ու ոչ խորամանկ լինելը լոլիկա-ձմերուկային մարդկանց գլխավոր հոգեբանական հատկություն է։
Վարունգ եւ ձմերուկ
Այս տեսակի մարդիկ մշտապես հոգեկան հուզմունք են զգում։ Նրանց արտաքին հանգստությունն ու զսպվածությունը ներքին լարվածություն է քողարկում։ Այդպիսի տղամարդկանց մասին ասում են՝ հանդարտ ճահճում սատանաներ են լինում։ Վարունգա-ձմերուկային մարդու հետ ապրում ես՝ ինչպես հրաբուխի վրա, երբեք չգիտես, թե վաղն ինչ է լինելու եւ ինչ մտքեր ունի այժմ նա։ Վարունգա-ձմերուկային կանայք դատարկ բաներից սկանդալ չեն բարձրացնում։ Նրանք թաքցնում են վիրավորանքն ու մի գեղեցիկ օր կարող են կոտրել սպասքը, հաճախ նաեւ խեղճ ամուսնու գլխին։ Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործն են։ Նրանք կարողանում են մտածել, նրանց մեջ հաճախ կարելի է հանդիպել գիտնականների ու գյուտարարների։ Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերն անցներ այս թեսթը, ապա նա, հավանաբար, կհայտնվեր վարունգա-ձմերուկային մարդկանց ճամբարում։
Սեխ եւ լոլիկ
Եթե ձեզ մոտ են հենց այս բանջարեղենները, ապա դուք հավասարակշռված եք, հանգիստ ու նրբանկատ։ Դուք ներքին տակտ ու զգացմունքայնություն ունեք։ Դուք սիրում եք գեղեցիկ իրեր եւ հիանալի ճաշակ ունեք։ Սեխա-լոլիկային տղամարդիկ փոքր-ինչ կանացի են։ Շատ հաճախ նրանք նկարիչ են դառնում, երաժիշտ, մի խոսքով՝ արվեստն ավելի մոտ է այս մարդկանց։ Այս տեսակի կանայք շուտ են սիրահարվում, տպավորվող են, սիրո մեջ կրքոտ են եւ մշտական։ Լոլիկա-սեխային կանայք հաճախ նվիրվող, նուրբ ու հոգատար կին են լինում։ Իսկ ահա այս տեսակի տղամարդիկ կարող են ինքնասիրահարված եսասերներ լինել։
P.S. լավագույն ամուսնական միությունները կայանում են.
«սեխա-վարունգային» տղամարդու եւ «վարունգա-ձմերուկային» կնոջ միջեւ;
«սեխա-լոլիկային» տղամարդու եւ «սեխա-վարունգային» կնոջ միջեւ;
«վարունգա-ձմերուկային» տղամարդու եւ լոլիկա-ձմերուկային» կնոջ միջեւ;
«լոլիկա-ձմերուկային» տղամարդու եւ «լոլիկա-սեխային» կնոջ միջեւ:
Աղբյուրը՝ Adme.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան