Բարի լույս, երկիր: Ինչպես միշտ, դուք եկել եք աշխատանքի եւ լավ տեսք ունեք՝ չնայած երեւանյան երթեւեկության մեջ նյարդեր եք քայքայել։ Ահա ձեզ թեսթ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը։
Այս թեսթը հնարամտության ստուգում է: Ձեր ընտանիքի անդամներին առաջարկեք ինքնուրույն գտնել նշված հարցերի պատասխանները: Եթե նրանք չկարողանան կատարել հանձնարարությունը, պատասխանների տարբերակներ առաջարկեք (դրանք կարդացեք ճիշտ արդյունքներից հետո, որոնք գրված են աղյուսակում, հարցերից հետո):
1. Ծառի վրա երկու թռչուն են նստած եւ տարբեր կողմ են նայում, մեկը՝ արեւելք, մյուսը՝ արեւմուտք: Նրանցից մեկն ասում է. «Քո թեւերը կեղտոտ են», մյուսը պատասխանում է. «Իսկ քո պոչն է կեղտոտված»: Ինչպե՞ս են նրանք տեսնում միմյանց աղտոտվածությունը, եթե հակառակ ուղղությամբ են նայում:
Ա. Նրանք միմյանց են նայում
Բ. Նրանք միմյանց չեն տեսնում, պարզապես փորձում են զրուցել
Գ. Նրանք միմյանց վրա կեղտ են տեսել մինչ այն, երբ սկսել են տարբեր ուղղություններով նայել
2. Ի՞նչն են դիտում փակ աչքերով:
Ա. Սարսափ ֆիլմեր
Բ. Ներկայացում
Գ. Երազ
3. Քանի՞ ելակ կարող է մտնել ափսեի մեջ:
Ա. Ոչ մի (քանի որ այն հարկավոր է դնել ափսեի մեջ)
Բ. 30.
Գ. 100.
4. Տարածություն չափելիս ո՞ր նոտաներից կարելի է օգտվել:
Ա. Ոչ մի
Բ. Մի-լյա-մի
Գ. Սո-լյա-մի
5. Ի՞նչ պետք է անել՝ ծառից ճյուղ պոկելու եւ դրա վրա նստած ագռավին չվախեցնելու համար:
Ա. Սպասել, մինչեւ ագռավը քնի
Բ. Փորձել պատկերել ագռավին եւ պոկել ճյուղը
Գ. Կտրել ճյուղը, երբ ագռավը թռչի ծառի վրայից:
6. Ինչի՞ է նման ձմերուկի կեսը:
Ա. Ձմերուկի մյուս կեսին
Բ. Ոչ մի բանի
Գ. Գծավոր անոթի
7. Ո՞ր հիվանդությամբ երկրի վրա չեն հիվանդացել:
Ա. Տիեզերական
Բ. Ծովային
Գ. Աստղային
8. Երբ դուք քայլում եք կամրջի վրայով, ի՞նչ է ձեր ոտքերի տակ:
Ա. Գետ
Բ. Կիրճ
Գ. Ներբան
9. Հեղեղի ժամանակ ո՞ր ծառի վրա է նստում աղավնին:
Ա. Թաց
Բ. Կաղնու
Գ. Տարածված
10. Շունը որքա՞ն հեռու կվազի անտառում:
Ա. Նա կարող է վազել ամբողջ անտառով
Բ. Մինչեւ անտառի մեջտեղը (քանի որ հետո սկսելու է փախչել անտառից)
Գ. Շունը միայնակ անտառ չի վազում:
11. Ո՞ր գործվածքից հնարավոր չէ զգեստ կարել:
Ա. Փշոտ
Բ. Փայտյա
Գ. Երկաթգծի
12. Ինչո՞վ են քայլում, բայց երբեք չեն երթեւեկում:
Ա. Աստիճանով
Բ. Սիզամարգերով
Գ. Մայթով
13. Կարելի՞ է, արդյոք, մաղով ջուր տանել:
Ա. Ոչ
Բ. Կարելի է (եթե սառչի)
Գ. Եթե մաղը փոքր անցքերով է, ապա կարելի է:
14. Մորս աղջիկն է, բայց քույրս չէ: Ո՞վ է:
Ա. Հոգեզավակ
Բ. Այդպես չի կարող լինել
Գ. Ես ինքս
15. Ո՞ր հարցին հնարավոր չէ դրական պատասխան տալ:
Ա. «Քնա՞ծ եք»
Բ. «Ստո՞ւմ եք».
Գ. Այդպիսի հարց չկա
16. Տարվա ո՞ր ամիսն է մյուսներից կարճ:
Ա. Փետրվարը
Բ. Մարտը (քանի որ չորս տառից է բաղկացած)
Գ. Մայիսը
17. Ե՞րբ են ափսեները դերանուն դառնում:
Ա. Երբ դրանք դուք-մենք-դու են
Բ. Երբեք
Գ. Երբ դրանք իրենց տեղն են դրվում:
18. Ո՞ր սպասքից հնարավոր չէ ուտել:
Ա. Կեղտոտ
Բ. Դատարկ
Գ. Կոտրված
19. Քանի՞ խնձոր կարելի է ուտել դատարկ ստամոքսով:
Ա. Մինչեւ կշտանալը
Բ. 3
Գ. 1 (մնացածն արդեն դատարկ ստամոքսով չի լինի)
Իսկ հիմա աղյուսակով ստուգեք պատասխանները եւ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար մեկ միավոր ավելացրեք:
|
Հարցի համարը |
Ճիշտ պատասխանը |
|
1 |
Ա |
|
2 |
Գ |
|
3 |
Ա |
|
4 |
Բ |
|
5 |
Գ |
|
6 |
Ա |
|
7 |
Բ |
|
8 |
Բ |
|
9 |
Ա |
|
10 |
Բ |
|
11 |
Գ |
|
12 |
Ա |
|
13 |
Բ |
|
14 |
Բ |
|
15 |
Ա |
|
16 |
Գ |
|
17 |
Ա |
|
18 |
Բ |
|
19 |
Գ |
Արդյունքները
1-6 միավոր: Դուք որոշակի խնդիրներ ունեք տրամաբանության եւ հնարամտության հետ: Իրավիճակը շտկելու համար հաճախ տրամաբանական խնդիրներ, ռեբուսներ ու գլուխկոտրուկներ լուծեք: Նման մարզումը ձեզ տրամաբանության վարպետ կդարձնի, առանց որի կյանքում դժվար կլինի:
7-14 միավոր: Դուք, իհարկե, կարողանում եք տրամաբանել, բայց հաճախ եք հենվում զգացմունքների վրա եւ արդյունքում սխալներ եք գործում: Հարկավոր է տարբերակել իրավիճակները, որոնց ըմբռնման համար հարկավոր է միացնել միտքը, իսկ որոշների դեպքում՝ կանխազգացումը:
15-21 միավոր: Տրամաբանության եւ հնարամտության հետ դուք խնդիրներ չունեք: Ոչ մի իրավիճակ ձեզ չի ստիպի դադարել տրամաբանել: Բայց մի մոռացեք, որ ամեն բան չէ, որ տրամաբանական բացատրություն ունի:
Աղբյուրը՝ testio.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան