NEWS.am STYLE-ի խմբագրությունը ընթերցողից նամակ է ստացել, որը որոշեցինք հրապարակել առանց փոփոխությունների:
«Ես հուսահատության եզրին եմ: Այդ պատճառով որոշեցի գրել: Չգիտեմ, արդյո՞ք խորհուրդները կօգնեն ինձ, բայց հնարավոր է, որ իմ պատմությունը կօգնի սիրահարված հերթական հիմարին խուսափել ողբերգությունից: Ես 24 տարեկան եմ, թվում է՝ հասուն տարիք է, բայց, ավաղ, ես բոլոր աղջիկների նման երազում էի սպիտակ ձիով ասպետի մասին, բայց կյանքը ցույց տվեց, որ ասպետները միայն հեքիաթում են լինում: Արթուրի հետ 5 տարի առաջ եմ ծանոթացել: Նա ինձանից բավական մեծ է, բայց այդ ինձ չէր անհանգստացնում: Այն ժամանակ ինձ թվում էր, որ հասուն տղամարդիկ ավելի հուսալի են: Նրանք փորձառու են եւ կարող են ինձ պաշտպանել ու ապրել սովորեցնել: Միամիտ հիմար:
Արթուրը շատ գեղեցիկ էր սիրահետում, անհրաժեշտ պահին գեղեցիկ խոսքեր էր ասում, եւ ինքս էլ չնկատեցի, թե ինչպես մինչեւ ականջներս սիրահարվեցի: Հարաբերությունների սկսվելուց մեկ տարի հետո պատահաբար իմացա, որ իմ «ասպետն» ամուսնացած է եւ երկու երեխա ունի: Ինձ թվաց՝ հողը փախչում է ոտքերիս տակից: Նա երդվում էր, որ վաղուց կնոջը չի սիրում եւ չի հեռանում միայն երեխաների համար: Բայց ես որոշեցի վերջ դնել մեր հարաբերություններին: Չէի պատասխանում զանգերին ու հաղորդագրություններին:
Ինձ հաջողվեց կես տարի դիմանալ: Հետո մենք պատահաբար հանդիպեցինք եւ ամեն ինչ նորից սկսվեց: Նա հստակ հայտարարեց, որ կհեռանա կնոջից, բայց ժամանակ է հարկավոր: Ես հավատում էի ու նույնիսկ խղճում նրան, ինձ հանդիմանում էի, որ ընտանիք եմ քանդում, բայց իմ մեջ ուժ չէի գտնում մեր հարաբերությունները դադարեցնելու համար: Դրա հետ մեկտեղ, Արթուրը շատ խանդոտ էր եւ ամեն կերպ փորձում էր խոչընդոտել իմ շփումներն այլ տղաների հետ: Բայց ես նրան սիրում էի եւ, ինչպես ինձ էր թվում, նա նույնպես ինձ շատ էր սիրում: Չէ՞ որ չի կարելի է ստել այդքան անկեղծ սիրող աչքերով: Բայց, ավաղ, պարզվեց, որ կարելի է, այն էլ ինչպես…
Վերջերս պարզվեց, որ հղի եմ: Հղիությանս ժամկետը մեծ չէ, շուրջ 4 շաբաթական: Երբ իմացա այդ մասին, ինձ ուրախության ու վախի հակասական զգացողություններ համակեցին: Այդ հանկարծակի եղավ, ես նրանցից չեմ, ովքեր հույս ունեն երեխայի միջոցով «կապել» տղամարդուն: Եվ գիտե՞ք ինչ հայտարարեց «ասպետս»՝ հազիվ լսելով լուրը. «Դու վստա՞հ ես, որ այդ իմ երեխան է»: Այո, ես ենթադրում էի, որ ուրախության պահեր, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, չի լինելու, բայց այդ արդեն չափազանց էր: Այդ խոսքերն այնքան հուսահատեցրին ինձ, որ ես ոչինչ չասացի, պարզապես հեռացա: Իսկ իմ «ասպետը» նույնիսկ ինձ կանգնեցնելու փորձ չարեց: Ես մենակ եմ մնացել եւ չգիտեմ՝ ինչ անել, ինչպես ապրել: Պարզվեց՝ իմ սերը ցինիկ կեղծիք էր, «ասպետս» կոտրեց սիրտս: Ես վախենում եմ ինձ համար, փոքրիկ էակի համար, որ իմ ներսում է: Վստահ չեմ, արդյո՞ք ուժերս կբավականացնեն հաղթահարել սպասվող փորձությունը: Ի՞նչ անեմ, ես հուսահատության եզրին եմ»:
Մարիամ Պ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը