Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Առավոտյան թեսթ. ինչպես են տղամարդիկ անվանում որոշ կանանց

10:12, 29 ապրիլի

Բարի լույս, երկիր, օրը սկսենք հատուկ թեսթով: Որակների ցանկը, որոնք կանայք ցանկանում են տեսնել տղամարդկանց մեջ, շատ մեծ է եւ դժվար թե իրականություն դառնա ուժեղ սեռի մեկ ներկայացուցչի մեջ: Իսկ տղամարդիկ կանանցից նվազագույն պահանջներ ունեն:

Տղամարդիկ մոլորակի բոլոր կանանց մի քանի տեսակի են բաժանում ու նեղ շրջապատում նրանք կարող են կնոջն ընդամենը մեկ բառով բնորոշել, օրինակ՝ Դինամո: Որքան էլ տարօրինակ է՝ տղամարդու ընկերներն անմիջապես հասկանում են, թե ինչ նկատի ուներ իրենց ընկերն ու շտապում են խորհուրդներ տալ: Սիրելի կանայք, այս թեսթը կօգնի բացահայտել, թե տղամարդու բառապաշարի որ բառով կարելի է բնութագրել ձեզ: Հնարավոր է, որ արդյունքները ձեզ վշտացնեն, բայց ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք: Հիշեք, որ տղամարդիկ ամաչում են քնքուշ զգացմունքներից եւ երբեմն դրանք ցինիզմի դիմակի տակ են թաքցնում, թեեւ իրականում նրանք ձեր հանդեպ սեր ու հարգանք են տածում:

1. Կարո՞ղ եք ասել, որ բուռն երիտասարդություն եք ունեցել:

Ա. Այո - 5 միավոր

Բ. Ոչ - 10 միավոր

Գ. Իմ բուռն երիտասարդության ամենաթեժ շրջանն է - 0 միավոր:

2. Դուք կհամաձայնե՞ք հանդիպել ձեզանից շատ երիտասարդ տղամարդու հետ:

Ա. Տարիքը կարեւոր չէ, ամեն ինչ մարդուց է կախված - 5 միավոր

Բ. Թերեւս ոչ - 10 միավոր

3. Ինչ եք կարծում, հազիվ ծանոթ տղամարդը կարո՞ղ է ձեզանից ինտիմ պահանջել այն բանից հետո, երբ ձեզ հյուրասիրել է ռեստորանում:

Ա. Նայած, թե ինչ ռեստորան - 0 միավոր

Բ. Իհարկե ոչ - 5 միավոր

Գ. Ես թույլ չեմ տա իմ փոխարեն վճարել - 10 միավոր

Դ. Ոչ մի դեպքում անծանոթի հետ ռեստորան չեմ գնա – 15 միավոր

4. Հաճա՞խ են ձեզ հետ ցանկանում փողոցում ծանոթանալ:

Ա. Պատահում է - 0 միավոր

Բ. Այո, բայց ես անմատչելի չեմ - 5 միավոր

Գ. Ոչ - 10 միավոր:

5. Պատահե՞լ է, որ մեկ շաբաթվա ընթացքում երկուսից ավելի զուգընկեր ունենաք:

Ա. Այո - 0 միավոր

Բ. Ոչ - 15 միավոր

6. Ժամանակակից տղամարդկանց եսասեր համարո՞ւմ եք:

Ա. Ավելի շատ այո, քան ոչ - 5 միավոր

Բ. Ոչ, տղամարդուն պետք է կինը ղեկավարի - 15 միավոր

7. Ձեզ համար դժվա՞ր է ծանոթանալ ձեր զարգացածության մակարդակի մարդու հետ:

Ա. Այո - 15 միավոր

Բ. Ոչ - 0 միավոր:

8. Եթե ձեր ընտրյալն առաջարկի ձեզ համար ավտոմեքենա գնել կամ հանգիստը Մալդիվներում անցկացնել, ո՞րը կընտրեք:

Ա. Մեքենա, այն անհրաժեշտ է - 10 միավոր

Բ. Մալդիվներ, այդ ավելի հետաքրքիր է - 5 միավոր

9. Արդյո՞ք սեռական կապ եք ունեցել միայն այն պատճառով, որ հաշվի չեք առել ձեր ուժերն ալկոհոլ օգտագործելիս:

Ա. Այո - 5 միավոր

Բ. Եթե նույնիսկ եղել է, ապա վաղուց - 10 միավոր

Գ. Ոչ, իրականում այդ անհնար է - 15 միավոր

10. Այս ցանկից ի՞նչը ձեզ կստիպի մեկընդմիշտ մոռանալ տղամարդու մասին:

Ա. Իմպոտենցիա - 0 միավոր

Բ. Ժլատություն - 10 միավոր

Գ. Երեխաներին չսիրելը - 20 միավոր

Դ. Վաստակել չկարողանալը - 30 միավոր

Ե. Նրա երաժշտական ճաշակը - 40 միավոր:

Հաշվում ենք միավորները

40 միավոր եւ պակաս. «Անկեղծ անառակ»: Այս գռեհիկ արտահայտությունն իրականում թաքցնում է տղամարդու վախը ձեր անկեղծության ու մաքրության առջեւ: Ձեր տղամարդն իր հոգու խորքում հասկանում է, որ արժանի չէ ձեզ, որ իր բարոյական մակարդակը շատ ցածր է, բայց նա երբեք բացահայտ չի խոստովանում այդ մասին: Այդ պատճառով մարդկանց մեջ նա հագնում է հմուտ երիտասարդի դիմակ, ով հիմարացնում է երկչոտ կանանց: Ձեր սիրտը գրավելու համար նրանից շատ ջանքեր չեն պահանջվել: Բավական է, որ նա ձեզ հյուրասիրել է, տաքսիով ուղեկցել: Մի կողմից ձեզ կարելի է նախանձել, դուք կարողանում եք գնահատել պարզ ուրախությունները եւ դրանցից հաճույք ստանալ, բայց ձեր տղամարդուն չստիպել, որպեսզի ձեզ համար ինչ-որ քայլերի դիմի: Դրանով դուք իջեցնում եք ձեր նշաձողն ու այդ պատճառով ձեր ակնթարթային կապը երբեք ռոմանտիկ պտմության չի վերածվում: Այդ կարող է կապ ունենալ ժառանգականության հետ կամ այն բանի, որ ձեզ քնքշանքներով երես չեն տվել: Բայց ավելի հավանական է, որ դուք շատ երիտասարդ եք եւ պարզապես չեք զվարճացել:

45-60 միավոր. «Դինամո»: Այս կոպիտ բնորոշումը մտածված է այն տղամարդկանց կողմից, ովքեր կարծում են, որ եթե աղջիկը թույլ է տալիս բարում կամ ռեստորանում իր փոխարեն վճարել, ապա նա առաջին երեկոյի ընթացքում պետք է համաձայնի սեռական կապի մեջ մտնել: Իսկ եթե կինը մերժում է, ապա ի սկզբանե ցանկացել է խաղալ: Միաժամանակ, դուք վստահ եք, որ ձեզ հետ հասարակության մեջ երեւալու համար տղամարդիկ պարտավոր են առավելագույնն անել՝ առանց ինտիմ առաջարկների: Դուք այդպես եք պատկերացնում անթերի հանդիպումը: Ցավոք, աշխարհն ավելի դաժան է, քան դուք կարծում եք: Նույնիսկ ամենահարուստներն ու առաքինիներն այսօր հաշվում են փողերը: Դուք ռիսկի եք դիմում, հերթական ծանոթը կարող է պահանջել վարձահատույց լինել, եւ այնպես, որ չեք կարողանա մերժել:

70-85 միավոր. «Կոմսոմոլուհի»: Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ շատ դժվար է գոհացնելը, դուք ապրում եք ձեր հորինած անթերի աշխարհում: Դուք վախենում եք հարաբերություններ սկսել երկրի բնակիչների հետ եւ ձեր սիրահետողի յուրաքանչյուր քայլին նայում եք, ինչպես զինվորը՝ ոջիլին: Հավանաբար, դուք բարձր պահանջներ ունեք կամ ծանոթանալու համար տղամարդ եք փնտրում ոչ ճիշտ տեղում: Ձեզ համար ամենամտերիմ մարդը համացանցային զրուցակիցն է, այստեղ հեշտությամբ եք ընկերներ գտնում, որոնք միեւնույն երաժշտությունն են սիրում, նույն երգերը, գրքերը: Չտեսնելով մարդուն եւ նրա հետ չկիսելով կենցաղը՝ դյուրին է պատկերացնել, որ նա անթերի է: Բայց իրական հարաբերությունների հետ այդ ոչ մի կապ չունի: Վաղ թե ուշ դուք կանցնեք այլ կարգավիճակի: Ցանկալի է, որ այն չլինի պառաված օրիորդի կարգավիճակը:

90-105 միավոր. «Լիրբ»: Ձեզ համար անթերի հանդիպումն այն է, որտեղ ձեր երկրպագուն ցուցադրում է իր կարողությունը, ձեզ հաճոյախոսություններով է ողողում, սիրտն ու ձեռքն առաջարկում: Իսկ դուք խոստանում եք մտածել, որոշելու համար, արդյոք այս թեկնածուն մյուսներից լավն է: Ձեզ չի կարելի ռոմանտիկ համարել, դուք պահանջատեր եք, ով հարմար թեկնածու է փնտրում, որը կկարողանա ապրելու հարմարավետ պայմաններ ապահովել: Դրա հետ մեկտեղ, չեք ցանկանում նրան քնքշանքներ խոստանալ, հոգատարություն, սեր ու հավատարմություն: Տղամարդիկ այդ շատ լավ են զգում: Եթե ձեզ համար ամուսին գտնեք, ապա այդ լուրջ ընտրության արդյունք կլինի. օլիգարխ, հայտնի արտիստ, հետախուզության սպա, մի խոսքով տղամարդ, ով առավելություն ունի մնացածի հանդեպ:

110-125 միավոր. «Կին»: Դուք արդեն հասկացել եք, որ բարձր զգացմունքներն իրական երջանկության առաջին փուլն է միայն: Փորձում եք խուսափել իրավիճակից, որը վտանգի տակ է դնում ձեր ապագան: Գայթակղողը պետք է զինվի Կազանովայի զենքով, որպեսզի դուք նրան ուշադրության արժանացնեք: Եվ եթե անգամ ձեզ գրավում են նրա խոսքերը, ձեր սիրտը ձեր ընտանիքի հետ է մնում: Ձեզ համար անթերի ժամանցը մտերիմների հետ անցկացրած երեկոն է, երբ նրանք ձեր տեսադաշտում են, եւ դուք վստահ եք, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է:

140 միավոր. «Պառաված օրիորդ»: Տխուր է, բայց ուժեղ սեռը փորձում է շրջանցել այդպիսի կանանց: Թեեւ հնարավոր է, որ ձեր բախտը բերել է, դուք ղեկավար եք, իսկ ձեր ենթակայության տակ երիտասարդ տղամարդիկ կան: Այդ դեպքում ձեզ շնորհավորում եմ, իսկ նրանց՝ ցավակցում:

Աղբյուրը՝ testio.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել