Մոտենում է մայիսը՝ հարսանիքների թվով ամենաաղքատ ամիսը։ Սնահավատությո՞ւն է, թե՞ ոչ, բայց փաստ է, որ սիրահար շատ զույգեր խուսափում են ամուսնանալ գարնանային այս ամսին։ Ո՞րն է պատճառը, ասել է, թե՝ մայիս-վայի՞ս։
Մարդկանց շրջանում, չգիտես՝ ինչու եւ որտեղից, տարածված է կարծրատիպը, թե մայիսին կնքված ամուսնությունները դժբախտ են լինում կամ ավարտվում ամուսնալուծությամբ, մինչդեռ քիչ չեն տարվա մյուս ամիսներին ամուսնացած զույգերը, ովքեր երջանիկ չեն ընտանեկան կյանքում, բաժանվում են, եւ հակառակը։
Հայ Առաքելական եկեղեցին մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից։ Օրինակ՝ նույն մայիսին կայացած, բայց դժբախտ ավարտ ունեցած ամուսնությունները եւ այլն, որոնք ժողովուրդը սովորություն ունի ընդհանրացնել։
Ըստ որոշ պնդումների էլ՝ հնում մայիսին ամուսնություններ չեն եղել, քանի որ դա հաջորդել է Պահոց շրջանին եւ Սուրբ Զատկին, երբ մարդկանց պահուստները դատարկ են եղել եւ հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել։
Որքան էլ բազմաբազան եւ անհեթհեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ այդ ամսին ամենաքիչ թվով ամուսնություններն են գրանցվում։ Սակայն նրանք, ովքեր ռսիկի են դիմել եւ ամուսնացել են մայիսին, բնավ չեն փոշմանում։
29-ամյա Արաքսյան մի քանի տարի առաջ, չլսելով բարեկամների հորդորները՝ չամուսնանալ մայիսին, մայիսյան մի գեղեցիկ օր օրինականացրեց հարաբերությունները սիրելիի հետ։ Այժմն նա եւ ամուսինը դուստր ունեն, եւ իր պնդմամբ՝ անչափ երջանիկ են զգում իրենց ամուսնական կյանքում։
Մայիս լինի, թե դեկտեմբեր, ընտանիքը պահպանելը միայն ձեր ձեռքերում է։ Եթե զույգերը սիրով են ամուսնացել եւ նույնքան էլ սիրով եւ հարգանքով շարունակում են ապրել իրենց համատեղ կյանքը, ապա ոչ մի ամիս ի զորու չէ խարխլել այդ երջանկությունը։
Պատրաստեց՝ Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար