Երեք օրից Դանիայի մայրաքաղաքում մեկնարկում է երկար սպասված մրցույթը՝ «Եվրատեսիլ-2014»-ը։ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն արդեն երկրորդ փորձն է անցկացրել, որի ընթացքում ցուցադրվել են Not Alone կոմպոզիցիայի հատուկ էֆեկտները։
Արամ MP3-ը փորձից հետո Կոպենհագենում մամուլի ասուլիս է տվել՝ պատասխանելով կայանալիք շոուի, ինչպես նաեւ Կոնչիտա Վուրստի դեմ հայկական, այսպես կոչված, «միջնորդագրի» մասին հարցերին։
Արամ, Հայաստանում բոլորը Ձեզ ճանաչում են որպես անակնկալներ մատուցել սիրող անձնավորություն։ Ի՞նչ անակնկալներ կարելի է սպասել կիսաեզրափակչում։
Բացի իմ վոկալ տվյալներից, ես մտադիր եմ հետաքրքիր տեսաշար ներկայացնել, որը մշակել ենք մեր թիմի հետ։ Դա մեր երգն ավելի օրիգինալ եւ գեղեցիկ կդարձնի։
Կոպենհագենում արդեն շրջե՞լ եք։
Այո, ես Հանս Քրիստիան Անդերսենի մեծ երկրպագուն եմ, եղա Ջրահարսի արձանի մոտ, կոստյում գնեցի՝ ջրահարսի պոչ, ցանկանում եմ նաեւ լինել Համլետի աշտարակում։ Ի դեպ, ես նաեւ դանիական թխվածքաբլիթի երկրպագու եմ։
Ի՞նչ կասեք այն հայերին, որոնք Կոնչիտա Վուրստի մասնակցության դեմ ուղղված միջնորդագիր են առաջարկել։
Առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Նշեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նման պահանջներ ես այլ լրագրողներից եմ լսել, ես այդ կարող եմ բնորոշել որպես սեւ PR իմ դեմ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ