Որոշեցի ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ։ Թեեւ ինձ համար սարսափելի այդ իրադարձություններից շատ տարիներ են անցել, ամեն դեպքում, կասկածն ու ցավը դեռեւս չեն լքում ինձ։ Երբեմն ինձ թվում է, որ ճիշտ որոշում եմ կայացրել, իսկ երբեմն այնպիսի հուսահատության մեջ եմ ընկնում, որ ցանկանում եմ թողնել ամեն ինչ եւ անմարդաբնակ կղզի փախչել…
Արդեն 15 տարի ամուսնացած եմ։ Երկու հրաշալի զավակ ունենք։ Երկու քաղաքում ենք ապրում՝ Մոսկվայում եւ Երեւանում։ Ամուսինս հարուստ է, բայց ես ամուսնացել եմ միայն սիրով։ Ինձ թվում էր, թե մենք երջանիկ ենք։ Սիրում էինք միմյանց, նա ուշադիր էր ու հոգատար, պաշտում էր մեր դստերը։ Մեր կյանքը հեքիաթի էր նման։
Առաջին երեխայի ծնունդից մեկ տարի անց ես ինչ-որ բան կասկածեցի։ Ամուսինս հաճախ ուշանում էր, անհասկանալի գործուղումների մեկնում։ Ես հնարավորինս փորձում էի վանել վատ մտքերը, բայց կասկածներս օրեցօր ամրապնդվում էին։ Բացատրվելու փորձերը ցանկալի արդյունք չէին տալիս։ Նա ասում էր, որ ես «խանդոտ հիմար եմ» եւ նախատում, որ չեմ գնահատում հօգուտ ընտանիքի արված նրա ջանքերը։ Այդ ժամանակ որոշեցի ինքս բացահայտել ամեն ինչ, կասկածանքով ապրելն անտանելի էր։ Ես խուզարկու վարձեցի։
Ցավոք, կասկածներս հաստատվեցին։ Պարզվեց, որ ամուսինս մշտական սիրուհի ունի եւ «բացահայտման» պահին նրանք պատրաստվում էին նշել իրենց հարաբերությունների 3-ամյակը։ Աշխարհը փլվեց աչքիս առջեւ, բայց ես որոշեցի մինչեւ վերջ գնալ։ Խուզարկուն ինձ ասաց նրանց հերթական «ռոմանտիկ հանդիպման» վայրը, եւ ես որոշեցի անսպասելի այցով «անակնկալ» մատուցել։ Ամուսինս զայրացած էր։ Ծանր տեսարան էր։ Ոչ մի զղջում, միայն բարկություն եւ մեղադրանքների տարափ իմ հասցեին։
Այդ օրը նա այդպես էլ տուն չեկավ։ Ես վճռականորեն տրամադրված էի բաժանվել։ Բայց այստեղ խառնվեց «ծանր հրետանին»՝ իմ եւ նրա ծնողների տեսքով։ Սկեսուրս ինձ մեղադրեց երկրային բոլոր մեղքերում՝ պնդելով, որ ես եմ ամեն ինչում մեղավոր։ Նա սպառնաց զրկել ինձ աղջկաս խնամակալությունից, ասաց, որ ես ընդհանրապես հոգ չեմ տանում երեխայիս մասին եւ վատ տնտեսուհի եմ։
Ես աջակցություն չստացա նաեւ իմ ծնողներից։ Չեմ մեղադրում նրանց։ Հավանաբար, նրանք փորձեցին խնայել ինձ։ Մայրս համոզում էր, որ անհրաժեշտ է համբերել եւ ամեն ինչ կհարթվի։ Դժվար ժամանակաշրջան էր։ Ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի ու անփորձ, վախենում էի աղջկաս համար։ Եվ որոշեցի չկործանել ընտանիքս։ Որպես ներողություն՝ ամուսինս ինձ թանկարժեք ավտոմեքենա նվիրեց եւ մի փոքրիկ բիզնես տվեց, որով բացառապես ինքս էի զբաղվում։ Այս պատմությունից երեք տարի անց մենք երկրորդ երեխան ունեցանք։
Հիմա մտածում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, թեկուզ սեփական արժանապատվությանս հաշվին։ Չեմ կարծում, որ ամուսինս հավատարիմ է ինձ։ Սակայն նրա «տարօրինակ» գործուղումներին մատների արանքով եմ նայում. «կշրջի ու կվերադառնա»։ Չեմ ասի, որ այդ հեշտությամբ է տրվում, բայց մարդը ժամանակի ընթացքում ամեն ինչի համակերպվում է։ Ինչը սխալ է թվում, ժամանակի հետ սովորական է դառնում։ Արդյո՞ք սիրում եմ նրան։ Հավանաբար։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Գուցե այդ սեր չէ, այլ պարզապես սովորություն։
Աննա Մ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին