«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Եվրատեսիլ 2014». ինչու պարտվեց Արամ MP3-ը

22:13, 14 մայիսի

Մեր էմոցիոնալ բռնկումներն արդեն փոքր-ինչ հանդարտվել են այն բանից հետո, երբ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հայտարարեցին մրցույթի հաղթողի անունը։ Այս հոդվածում մենք չենք խոսելու Կոնչիտա Վյուրստի ֆենոմենի մասին (նրա մասին այնքան է խոսվել, որ ավելին ասելն անիմաստ է), ինչպես նաեւ չենք շոշափելու մրցույթի քաղաքականացված լինելու թեման։ Այստեղ կփորձենք վերլուծել մեր Արամի ելույթը եւ մի քանի համեմատություն կատարել։ Հարգելի ընթերցողներ, այս հոդվածի շուրջ ձեր մեկնաբանություններն ու ուղղումները միայն կողջունվեն։ Եթե մենք ինչ-որ տեղ սխալ լինենք, խնդրում ենք, հուշեք, թե հատկապես որտեղ։ Եվ այսպես…

Մի քիչ անհրաժեշտ տեղեկություն մրցույթի մասին։ «Եվրատեսիլ»-ը, որպես լոկ երաժշտական մրցույթ, վաղուց կորցրել է իմաստը, անցել են այն ժամանակները, երբ մասնակից երկրների ներկայացուցիչները հիմնականում երգում էին իրենց մայրենի լեզվով, շատ երկրներ չեն ցանկանում գումարներ վատնել այդ մրցույթի վրա։ Այսպես, այս տարի մրցույթին մասնակցությունից սկզբունքորեն եւ ոչ առանց որոշ մեդիասկանդալների հրաժարվել են Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեխիան, Սերբիան, Խորվաթիան եւ այլն։ Այս տարվա «Եվրատեսիլ»-ն ընդունող երկրի՝ Դանիայի վերաբերմունքը մրցույթն անցկացնելու հարցում նույնպես միանշանակ չէր, ի դեպ՝ պետական մակարդակով։

Թագավորության կառավարությունը, որտեղ արտահանման համար կարեւորությամբ երկրորդը փոփ եւ ռոք երաժշտության վաճառքն է, մեկ տարի առաջ հաշվարկել է (տեղի մեդիահասարակության աջակցությամբ), որ «Եվրատեսիլ»-ն այնքան էլ հետաքրքիր չէ իր հպատակներին եւ սկզբում ծրագրված էր մրցույթն անցկացնել Դանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Օրհուսում։ Եվ միայն օգոստոսի վերջին, ԵՄ մշակույթի հանձնաժողովի ճնշման ներքո, դանիական DR1 հեռուստաալիքը ստիպված եղավ «Եվրատեսիլ»-ը Կոպենհագեն տեղափոխելու հարց բարձրացնել։ Նույնիսկ երեք համերգների՝ երկու կիսաեզրափակիչների եւ եզրափակչի հրապարակը հարկ եղավ նորից կառուցել. այդ դարձավ B&W Hallerna արենան, որը կառուցվեց հայտնի նավաշինարարական Burmeister og Wain ընկերության նախկին տարածքում։

Եվ այսպես, հիշեցնենք, որ մեր առջեւ խնդիր կա. մրցույթը վարկանիշ չունի (ի դեպ, կարող եք մտածել, թե հետագայում ինչն ավելի շատ ուշադրության կարժանանար. Արամի՞, թե՞ Կոնչիտայի հաղթանակը, քանի որ ադրբեջանցիներն այլեւս չեն ցանկանում գումարներ վատնել այս թյուրիմացության համար, նրանք օլիմպիական խաղերի ծրագրեր ունեն, նոր հարթություն են դուրս եկել)։

Այժմ ձեզ համար ամենապակաս հաճելին…

«Եվրատեսիլը» Եվրապայի բոլոր հարիֆների բջջային օպերատորների կողմից հիմարացնելու խոշորագույն միջոցն է։

Դեռեւս 2006 թվականին, երբ ֆիննական Lordi խմբի Hard Rock Hallelujah-ն հաղթող ճանաչվեց՝ վիրավորված Բիլանին թողնելով երկրորդ հորիզոնականում, Ֆրանսիայում փոքրիկ սկանդալ բարձրացավ, իհարկե, դրան ընթացք չտրվեց, բայց՝ ամեն դեպքում։ Մրցույթի կայքում, ինչպես նաեւ ազգային ալիքների տեղեկությունների համաձայն, հնարավոր էր մեկ համարից առավելագույնը 20 հաղորդագրություն ուղարկել, իհարկե, դուք կարող եք ուղարկել, բայց միայն մեկ համարից, սակայն (Ձեզ ոչ ոք այդ չի խոստովանի, բայց փաստը մնում է փաստ), ձայնը միայն մեկ անգամ է հաշվվում։ Իսկ այժմ պատկերացրեք, որ դուք այդ նույն Ֆրանսիայից հաղորդագրության համար մեկ եվրո եք ծախսում, ուղարկում եք, ենթադրենք, 20 հաղորդագրություն (այն դեպքում, երբ Ֆրանսիայից սովորական հաղորդագրությունը եվրոպական երկրներ արժե միջինը 25 ցենտ. Bouygues Telecom-ի գինն է), իսկ այժմ հաշվեք, թե ընկերությունները որքան են գրպանել շարքային հարկատուներից։ Սա, միամիտներս, հետագայի համար։

Իսկապես, SMS-ը խստորեն կապված է հեռախոսահամարի հետ, իսկ հեռախոսահամարը՝ կոնկրետ անձի։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հաղորդագրությունն արժե 1-2 դոլար՝ գումարած SIM քարտի արժեքը, ենթադրենք՝ 1 դոլար (թեեւ սա ամենաբարձր գինն է)։ Եվրատեսիլում առավելագույն միավորներ ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շատ մասնակից երկրներ բարձր միավորներ հատկացնեն։

Դրա համար հարկավոր է յուրաքանչյուր երկրից առավելագույն ձայներ ապահովել։ Կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր երկրից մեկ միլիոն ձայն գրավելը շուրջ 1.5 միլիոն դոլար կարժենա։ Վերլուծելով կանխատեսումները, ներդնելով 40-50 միլիոն դոլար (1 միլիոն մեռած հոգիների անունով SIM քարտեր գնելու համար)՝ կարելի է ցանկացած երկրում հաղթանակ ապահովել։ Սա երկար ու բարդ ծրագիր է։ Բայց եթե հարկավոր է այդ մրցույթը բերել մեր երկիր, կարելի է բազմաթիվ քայլերի դիմել։ Եվ, իհարկե, VAS-ի ցուցանիշները (Սպասարկման լրացուցիչ տեսակներ. հեռահաղորդակցության արտադրության մեջ հայտնի եզրույթ, որը նախատեսված է ծառայությունների համար, որոնք հատկացվում են ոչ թե ցանցի միջուկի, այլեւ լրացուցիչ հարթակների միջոցով) աներեւակայելի կաճեն։

Այժմ ամենակարեւորի մասին. բուքմեյքերական ընկերություններն ու Արամի ելույթը…

Մենք կարող ենք պատկերացում չունենալ ֆուտբոլի մասին, բայց խաղադրույքներից կարողանում ենք գլուխ հանել: Բուքմեյքերական հեղինակավոր William Hill գրասենյակը, որն ակնհայտորեն չի խաղում շուկայում, ինչպես չինական բուքմեյքերական ընկերությունները, որոնք տրիադաների համար խաղեր են գնում Կորեայում, Չինաստանում, Իտալիայում եւ այլն։ William Hill-ը շատ լուրջ ընկերություն է։ Արամի պարտությունն ակնհայտ էր արդեն առաջին կիսաեզրափակչից հետո, քանի որ Not Alone երգի տեսահոլովակն ավելի հաջող էր, քան հայ կատարողի առաջին ելույթը, ով մինչ այդ հաղթանակի գլխավոր ֆավորիտն էր ինչպես առաջին կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում ընդհանրապես։ Ազդեցություն ունեցավ Արամի հուզմունքը, մեծ բեմը, լարվածությունը, 11 հազար աչքը, առաջին համարը, բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ ի տարբերություն բոլորի՝ Արամը երգը միայնակ էր երգում, առանց բեքվոկալի օգնության, ինչը շատ բարդ է, եթե կենդանի կատարում է։ Բայց, շատ բայց կա…

Նույն Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենն առաջին կիսաեզրափակչից հետո ֆավորիտ դարձավ, քանի որ նրա կատարումն այնքան էլ չէր տարբերվում տեսահոլովակի կատարումից։ Ի դեպ, 29-ամյա Սաննա Նիլսենն առաջին անգամ 11 տարեկանում է հայտնվել շվեդական Svensktoppen հիթ-շքերթի բարձր հորիզոնականներում, ինչից հետո սկսվել է նրա երաժշտական կարիերան։ Առաջին՝ Silvertoner ալբոմը թողարկել է 1996 թվականին։

Երգչուհին «Եվրատեսիլ»-ում հայտնվել է ոչ թե առաջին, երկրորդ կամ նույնիսկ երրորդ փորձից, այլ յոթերորդ։

Իսկ հիմնական հարվածը մենք ստացանք երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, երբ 25-ամյա Թոմ Նոյվիրտը, նույն ինքը՝ Կոնչիտա Վյուրստը (ի դեպ՝ պրոֆեսիոնալ մակարդակով երգում է 2006 թվականից), բեմ դուրս եկավ եւ երգը կատարեց գրեթե նույն որակով, ինչպես տեսել էինք նրա պրոմո-հոլովակում։ Դրան գումարենք վառ կերպարը, եւ արդեն երկրորդ կիսաեզրափակչից հետո բուքմեյքերներն ակնհայտ ֆավորիտ համարում էին հենց Ավստրիայի ներկայացուցչին։ Նրան հաջորդում էին Շվեդիան, Նիդեռլանդները եւ Հունգարիան։ Իսկ արդեն եզրափակչում, երբ դեռ ոչ բոլոր մասնակիցներն էին կատարել իրենց ստեղծագործությունները, William Hill-ը մեզ տեղափոխեց 6-րդ հորիզոնական։ Մենք դատապարտված էինք։

Բացի այդ, ակնհայտ էին Արամի արտաքին տեսքի վրա կատարված աշխատանքների մեղքերը։ Արդեն առաջին կիսաեզրափակչին մրցույթի բելգիական եւ հոլանդական հաղորդավարները Հայաստանի ներկայացուցչի մոտ նկատեցին այն, ինչ շոուի մեջ կոչվում է body language՝ մարմնի լեզու, այսինքն՝ երգի, ռիթմի եւ մարմնի համադրություն։ Արամի ստատիկ վիճակը նրա երկրպագուներին ու քննադատներին երկու խմբի բաժանեց. ոմանք պնդում էին, որ նա պետք է շարժվի այս երգի ընթացքում, իսկ մյուսները կարծում էին, որ պետք չէ։ Բացի այդ, բրիտանական մամուլը, մասնավորապես, նշել էր Արամի կոստյումի անհեթեթ լինելը, իսկ բրիտանական մամուլը շաաաատ լուրջ բան է, երբեմն պետք է լսել:

Իսկ այժմ՝ որոշ սխալների մասին, որոնք չէր կարելի թույլ տալ։ Արամի խնդիրները սկսվեցին կատակից, որը մեր երիտասարդը, առանց դիտավորության, մինչեւ մրցույթը սկսվելը թույլ տվեց Կոնչիտայի հասցեին։ Բայց միայն մենք գիտենք, որ Արամը երգիծաբան է, իսկ Եվրոպայում այդ չգիտեն եւ ապագայի համար հիշեք (սեփական կանոնակարգով ուրիշի մենաստան չես կարող մտնել), որ Եվրոպայում չեն կատակում ո՛չ ազգության, ո՛չ դավանանքի եւ, առավել եւս, սեռական փոքրամասնության վերաբերյալ։ Իսկ հետո արդեն սկսվեց… Հայաստանի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները նետվեցին իրենց բլոգներն ու սկսեցին Եվրոպայով մեկ ձնագնդի նետել, որը հսկա կույտի վերածվեց։ Այդ մեր դեմ աշխատեց, եւ շատ կոնկրետ աշխատեց։

Հետո, Արամին մամուլի առաջին ասուլիսի ընթացքում հարց ուղղեցին Կոնչիտայի դեմ Հայաստանի ստորագրահավաքի մասին, որին Արամը պատասխանեց, որ չգիտի այդ մասին եւ ավելին. այդ սուտ է։ Ցավոք, գուցե Արամը չգիտեր այդ մասին, գուցե նրա խումբը նույնպես չգիտեր, բայց եթե ձեզ Եվրոպայում սադրում է եվրոպացի լրագրողը, ապա նա հիմնվում է ինչ-որ բանի վրա։ Այդպիսի ստորագրահավաք կար եւ ոչ մեկ հատ։ Ասեմ ավելին, այդպիսի ստորագրահավաքներ մինչեւ օրս կան։ Անձամբ ես երեք ծանոթ ունեմ, ովքեր միմյանցից առանձին այդպիսի ստորագրահավաք էին սկսել Facebook-ում, երեք լեզուներով, որոնցից յուրաքանչյուրի տակ շուրջ 50 ստորագրություն կար: Գումարենք Կոնչիտայի ծաղրանկարները եւ վերջ: Ի դեպ, կարող եք Facebook-ի որոնողական համակարգում հավաքել եւ կտեսնեք մի քանիսը։ Բայց մենք մոռացել էինք, որ Facebook միայն մենք չենք կարդում, եւ ահա ոչնչից աղմուկ բարձրացավ ու մրցակիցներին ինչ հարկավոր էր՝ ստացան։ Պատերազմում բոլոր միջոցները լավ են։ Այդ մրցույթում չեն հաղթում բացառապես տաղանդի շնորհիվ եւ վաղուց է այդպես։

Եվրոպացիները որտեղի՞ց զգան Արամի տաղանդն ու խարիզման, եթե այդ նույն եվրոպացիների մոտ, մինչ նրա բեմ դուրս գալը, սխալ կարծիք էր ձեւավորվել, քանի որ Արամի մասին հոդվածների շուրջ մեկնաբանությունները միայն մենք չենք կարդում։

Իսկ մեր ցանկացած հոմոֆոբիկ արտահայտությունը մրցակցի օգտին է եղել։ Իրականում ո՞ւմ էր հետաքրքրում, թե Արամը որտեղ է սխալ կատարում եւ արդյո՞ք բեքվոկալիստներ ձայն ուներ։ Մեզ համար ապագայի դաս, հրեական հին մի իմաստություն. քիչ բղավիր, շատ գործիր։ Ի դեպ, գեյ-եվրոպայի մասին, ինչի պատճառով բոլորը բարկացած բղավում են եվրոպական արժեքների մասին (դրանց թվում են կրթությունը, անվճար բժշկական ապահովագրությունը, սոցիալական նպաստը, կոռուպցիայի եւ համատարած լպիրշության բացակայությունը, ծախված «մենթերը», բժիշկները, օլիգարխները, երեկվա առեւտրականները, իսկ այսօր՝ պատգամավորները: Կարճ ասած՝ սա է այն ամենը, ինչի շնորհիվ դատարկվում են հայկական գյուղերը՝ շտապելով ապրել Եվրոպայում), իսկ ահա ձեզ թարմ նորություն. թարգմանեք, կարդացեք եւ մտածեք, սա Figaro-ի պաշտոնական տեղեկությունն է, թե ինչպես են Ֆրանսիայում վերաբերվում սեռական փոքրամասնություններին։

Այժմ դրան հավելենք քաղաքականությունը, կողմնակալ ժյուրին, գեյ-մթնոլորտը, եւ ամեն ինչ պարզ է դառնում։

Իսկ ընդհանրապես այն, ինչ արեց Արամն այդ պրոֆեսիոնալ երգիչների կողքին, նույնն է, ինչ եթե «Փյունիկ»-ը Մադրիդում խաղար «Ռեալ»-ի հետ եւ պարտվեր, բայց, ասենք, 5:4 հաշվով:

 

Անկախ ամեն ինչից, դու մեր հերոսն ես…

 

Հավերժ Ձեր՝ Սահակ Գալուստյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել