Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Թեսթ. որքանով խանդոտ եք

10:04, 16 մայիսի

Մենք էմոցիոնալ ազգ ենք, հետեւաբար՝ չափից շատ ենք խանդում մեր սիրելիներին։ Ի՞նչ եք կարծում, որքանով խանդոտ եք։ Արդյո՞ք վստահում եք ձեր զուգընկերոջը, թե՞ ցանկացած առիթով թունավորում եք ձեր ու նրա կյանքը։ Այդ իմանալու համար անհրաժեշտ է հետեւյալ թեսթն անցնել։

Պատասխանեք հարցերին եւ հաշվեք արդյունքները։

1. Նա խոսում է հեռախոսով:

Ա. Դուք անմիջապես հարցնում եք, թե ում հետ է խոսում;

Բ. Սպասում եք, մինչեւ զրույցն ավարտվում է, հետո եք հարցնում;

Գ. Շարունակում եք ձեր գործերով զբաղվել՝ դրան նշանակություն չտալով։

2. Ձեզ հարկավոր է տանից դուրս գիշերել։

Ա. Ձեր համար հաճելի չէ, եթե ձեր երկրորդ կեսն օգտվի դրանից եւ գնա ինչ-որ տեղ զվարճանալու;

Բ. Ինքներդ նրան կառաջարկեք ինչ-որ կերպ զվարճանալ;

Գ. Դուք չեք մտածում, թե այդ ընթացքում ինչով է զբաղվելու ձեր երկրորդ կեսը։

З. Փոստում ձեր ամուսնուն կամ կնոջը հասցեագրված նամակ եք գտնում։ Կբացե՞ք։

Ա. Ոչ:

Բ. Միայն եթե հաշիվներ են կամ այլ փաստաթղթեր;

Գ. Այո, միշտ այդպես եմ անում:

4. Ի՞նչ եք մտածում ձեր երկրորդ կեսի անցյալի մասին։

Ա. Ձեզ տհաճ զգացողություն է պատում, երբ հիշում եք այն մարդկանց, որոնց հետ ձեր երկրորդ կեսը կապ է ունեցել մինչեւ ձեզ հանդիպելը;

Բ. Նախընտրում եք չմտածել այդ մասին, քանի որ այն, ինչ եղել է նախկինում, ձեզ համար նշանակություն չունի;

Գ. Երբեք այդ մասին չեք մտածել։

5. Դուք ձեր երկրորդ կեսին գտել եք խորը մտածմունքների մեջ:

Ա. Ձեզ համար հաճելի կլինի, եթե դրանք ձեր մասին լինեն;

Բ. Կցանկանայիք իմանալ, թե ինչի մասին է մտածում ձեր երկրորդ կեսը. գուցե նրա մտքերը ձեր մասին չեն;

Գ. Դուք դրանով չեք լցնում ձեր գլուխը, քանի որ նման բաները ձեզ չեն անհանգստացնում։

6. Ժամանակի ընթացքում նկատում եք, որ ձեր երկրորդ կեսն օր օրի ավելի օտար է դրանում ձեզ համար:

Ա. Մտածում եք, որ ժամանակի հետ կանցնի;

Բ. Փորձում եք ձեզ համար պարզել, արդյո՞ք դուք եք դրա պատճառը;

Գ. Սկսում եք ուշադիր հետեւել նրա վարքագծին, ստուգում եք նրա փոստը, լսում հեռախոսազանգերը, կարող եք նույնիսկ փողոցում հետեւել նրան։

7. Ընկերական հավաքի ընթացքում ձեր երկրորդ կեսն ուրիշի հետ է սիրախաղ անում:

Ա. Ուշադրություն չեք դարձնում;

Բ. Պնդում եք, որ դադարեցնի այդ հիմարությունը;

Գ. Դրանից ողբերգություն չեք սարքում, բայց որոշում եք հետագայում ավելի շատ ուշադրության արժանացնել նրան։

8. Ինչպե՞ս եք արձագանքում խանդի տեսարաններին:

Ա. Իրավիճակը ծիծաղելի ու ոչ տեղին եք համարում;

Բ. Այն շոյում է Ձեզ, թեեւ ավելի շատ զվարճացնում է;

Գ. Իրավիճակն իրարանցում է առաջացնում, բայց դրանում Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում։

Թեսթի արդյունքները

Միավորները հաշվեք հետեւյալ սխեմայով

1. Ա - З, Բ - 2, Գ - 1;

2. Ա - 3, Բ - 2, Գ - 1;

З. Ա - 1, Բ - 2, Գ - 3;

4. Ա - 3, Բ - 2, Գ - 1;

5. Ա - 2, Բ - 3, Գ - 1;

6. Ա - 1, Բ - 2, Գ - 3;

7. Ա - 1, Բ - 3, Գ - 2;

8. Ա - 1, Բ - 2, Գ - 3:

8-ից 13 միավոր. Դուք կա՛մ անտարբեր եք նման բաների հանդեպ, կա՛մ ձեր երկրորդ կեսին լիարժեք վստահում եք, այդ պատճառով ձեզ ոչինչ չի անհանգստացնում։ Բայց ձեր երկրորդ կեսը ձեր հանգստությունը կարող է որպես անտարբերություն ընկալել։

14-ից 18 միավոր. Դուք խանդոտ եք, բայց ոչ ագրեսիվ, այդ պատճառով խանդը վնաս չի հասցնի ձեր հարաբերություններին։ Իհարկե, չմոռանաք վերահսկել ձեզ։

19-ից 24 միավոր. Ձեզ հետ համեմատած՝ Օթելլոն նորածին է։ Դուք չափազանց իշխող բնավորություն ունեք, ով չափից շատ բան է ցանկանում։ Զուգընկերոջ հանդեպ ձեր այդ վերաբերմունքը կարող է ընտանեկան սեր ու երջանկություն արժենալ։ Մտածեք այդ մասին։

Աղբյուրը՝ nazakate.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել