Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Թեսթ: Ով եք բնույթով. շիկահեր, սեւահեր, թե՞ կարմրահեր

10:01, 19 մայիսի

Բարի լույս, երկի՛ր։ Դե ինչ, աղջիկներ, պատրա՞ստ եք պարզել, թե ով եք դուք բնույթով։ Կարեւոր չէ, թե այժմ ինչ գույն ունեն ձեր մազերը, ներկի օգնությամբ այն հեշտությամբ կարելի է շտկել։ Գլխավորն այն է, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Դուք կարող եք շիկահեր լինել, բայց կասկածել ինքներդ ձեզ, քանի որ ձեզ մշտապես կարող է թվալ, որ գործում եւ ձեզ զգում եք ինչպես սեւահեր կամ կարմրահեր, կամ գուցե հակառակը։ Անցեք այս թեսթը եւ պարզեք ձեր մազերի գույնի եւ հոգեվիճակի համապատասխանությունը։

1. Դու ընկեր ունես, ում նվիրում ես ազատ ժամանակիդ մեծ մասը։ Բայց, ինչպես երբեմն պատահում է, մեր հին խորհրդավոր ընկերները հրավիրում են իրենց հետ ուրախ երեկո անցկացնել եւ դու, որպես կանոն, անմիջապես համաձայնում ես։ Քո ընկերը կարող է այդ հանդիպմանն ըմբռնումով մոտենալ, իսկ եթե ոչ, ապա պարզապես նրան հիշեցրու, որ նա նույնպես առանց ձեզ պարբերաբար հանդիպում է իր ընկերների հետ։

Եվ ահա դու նստած ես բարում։ Քեզ լավ ես զգում, հիանալի ժամանակ ես անցկացնում եւ նրանց հետ կարողանում ես անել այն, ինչ քեզ դուր է գալիս եւ կարողանում ես քեզ բնական դրսեւորել։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում, երբ ընտրության առջեւ կանգնես. երեկոն անցկացնել հին շրջապատո՞ւմ, թե՞...

Լավ միջավայրում խմիչքը հաճախ ավարտվում է զրույցի ամենաթեժ պահին։ Դու արագ մոտենում ես բարին, որպեսզի կոկտեյլ պատվիրես ու նորից վերադառնաս սեղանի մոտ։ Ինքդ քեզ համար չես մոռանում նշել, որ բարմենը գեղեցկադեմ երիտասարդ է եւ քնքուշ ժպիտով ես պատվեր կատարում: Մինչ բարմենը քեզ համար կոկտեյլ է պատրաստում, հնարավոր է՝ դու գնահատում ես նաեւ նրա մյուս առավելությունները։ Խմիչքը պատրաստ է եւ բարմենն այն քեզ է տալիս՝ չմոռանալով միաժամանակ հաճոյախոսել եւ քեզ երեկոյի մուսա անվանել։ Եվ այս դեպքում հարկավոր է ընտրություն կատարել.

Ա. Իսկ ինչո՞ւ չօգտվել ազատ երեկոյից եւ սիրախաղ չանել գեղեցկադեմ բարմենի հետ։ Ընկերները պետք է հասկանան, որ դու ցանկանում ես այդ երեկոն քեզ հաճելի ձեւով անցկացնել, քանի որ այդ քեզ համար առանց հետեւանքների սեթեւեթանք է։ Իսկ ինչո՞ւ չօգտվել ընձեռված հնարավորությունից։

Բ. Իհարկե, այդ ամենը շատ հաճելի է, բայց դու այստեղ միայնակ չես եկել, այլ քո հին ընկերների հետ եւ ոչ մի դեպքում այդ երեկոյի ուրախ միջավայրը չես փոխի ինչ-որ սիրախաղի հետ։

2. Դու երիտասարդի հետ ես ծանոթացել։ Քեզ համար նրա հետ հետաքրքիր եւ ուրախ է։ Իսկ երբ գործը սեքսին է հասնում, ապա պարզվում է, որ նա նաեւ հրաշալի սիրեկան է։ Վերջապես դու գտել ես քո երազանքի տղամարդուն։ Դու քո հանդեպ հպարտության զգացումով ես լցվում, որը պարզապես անհրաժեշտ է պատմել մեկին։ Ո՞վ կարժանանա քո նոր ընկերոջ մասին մանրամասներն իմանալու պատվին։

Ա. Անպայման այդ պետք է լինեն քո ամենամտերիմ մարդիկ. ընկերուհիները, ընկերները, բարեկամները։ Իհարկե, դու նրա մասին կպատմես աշխատավայրում։ Չես մոռանա հնարավորության դեպքում ընդգծել, որ նա կրքոտ եւ անհագ սիրեկան է, եւ հիմա գիշերները չես կարողանում քնել։

Բ. Բնականաբար, այդ կլինեն մեկ կամ երկու ամենամտերիմ ընկերուհիները։

3. Ինչպե՞ս քեզ կդրսեւորես, եթե հանկարծ մի երեկոյի ընթացքում խորհրդավոր անծանոթի հանդիպես, ում հետ շատ կցանկանաս ծանոթանալ։

Եվ այսպես, քո գործողությունները․

Ա. Դու ամեն բան քո ձեռքը կվերցնես։ Դու ինքդ կմոտենաս նրան եւ առաջինը կսկսես զրույցը։ Դու սովոր չես հանձնվել։ Եթե դու ինչ-որ բան ցանկանում ես, ստանում ես այդ։

Բ. Սովորաբար ամեն ինչ թողնում ես պատահականությանը՝ հուսալով, որ դու նույնպես նրան դուր կգաս։ Իսկ դրա համար դիտմամբ անցնում ես նրա կողքով եւ որսալով նրա հայացքը՝ քո ամենագրավիչ ժպիտով ժպտում ես եւ ամենասեքսուալ հայացքով նայում նրան։

4. Սովորաբար ի՞նչ ես հագնում տոներին։ Որքա՞ն մանրակրկիտ ես ընտրում զգեստդ։

Ա. Քեզ բավականացնում է նրբաճաշակ, կազմվածքդ ընդգծող զգեստը։ Դու հագուստի հարցում նախընտրում ես նվազագույնը, որն ընդգծում է քո սեքսուալությունը։ Իսկ քո մնացած առավելությունները, միեւնույնն է, բոլորը կտեսնեն։

Բ. Դու միշտ շատ մանրակրկիտ ես զգեստ ընտրում։ Ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի, անզուգական՝ լինի այդ կոշիկ, զգեստ, պայուսակ կամ զարդ։ Դու պետք է փայլես, երեկոյի թագուհին լինես։ Ամեն ինչ շահեկանորեն պետք է ընդգծի քո սեքսուալությունը եւ արտահայտի քո բոլոր արժանիքները։ Եվ կարեւոր չէ, թե որքան ուժ ու ժամանակ կվատնես դրա համար։

5. Դու շատ ես սիրում աշխատանքդ եւ քո գլխում հաճախ են նոր ու հետաքրքիր մտքեր ծնվում եւ դրա համար քեզ գնահատում են։ Բայց սովորաբար ինչպե՞ս ես դրանք ներկայացնում քեզ ղեկավարությանը։

Կկարողանա՞ս, արդյոք, խոսքի կեսից ընդհատել, եթե քեզ մոտ ընթացիկ գործերի քննարկման ընթացքում հանճարեղ միտք է ծնվել եւ այն ընդհանրապես չի վերաբերվում ձեր քննարկմանը։

Ա. Իհարկե, դու կընդհատես նրա խոսքը, քանի որ հանուն քո հանճարեղ մտքի, կարելի է զիջումների գնալ։

Բ. Ո՛չ, ամեն դեպքում ղեկավարին չի կարելի ընդհատել։ Լավ կլինի սպասես հաջորդ օրվան եւ արդեն ամբողջական մտքերով ու մանրամասն ծրագրով կգնաս նրա աշխատասենյակ։

Եվ այսպես, ամփոփենք արդյունքները։ Իսկական շիկահերի մոտ պետք է գերակշռի պատասխանների «Ա», իսկ սեւահերների մոտ՝ «Բ» տարբերակը։ Իսկ եթե երեք եւ ավելի պատասխանների չեք կարողացել ոչ մի կետով պատասխանել, ապա դուք բնույթով կարմրահեր եք։

ՇԻԿԱՀԵՐՆԵՐ

Դուք սովոր եք կյանքից վերցնել ամեն ինչ եւ ամբողջությամբ։ Ձեզ դուր չի գալիս երկրորդ պլանի դերը։ Դուք պարզապես պարտավոր եք մշտապես ուշադրության կենտրոնում լինել։ Ցանկանում եք փորձել կյանքի բոլոր հաճույքները։ Ձեր բնավորության շնորհիվ միշտ երիտասարդ ու անհոգ կթվաք, չեք կարողանա երկար ժամանակ տխուր եւ ինչ-որ մեկից վիրավորված լինել։ Դուք կարողանում եք ամեն ինչի մեջ լուսավոր կողմ տեսնել, բայց նկատի ունեցեք, որ չարակամներ ավելի շատ կունենաք, քան բարի կամեցողներ։ Նախանձն ամբողջ կյանքում ուղեկցելու է ձեզ։

ՍԵՎԱՀԵՐՆԵՐ

Նրանք բնույթով զուսպ ու խորհրդավոր են։ Հենց այդ հատկությամբ նրանք կարող են գերել տղամարդկանց սրտերը։ Նրանք խելացի են ու հումորի հիանալի զգացում ունեն, այնպես որ՝ մի ամաչեք գործի դնել այդ որակներն ու վստահ եղեք, որ դրանք գնահատվում են։ Նրանք չեն սիրում ցուցադրել իրենց սեքսուալությունը, թեեւ չեն թաքցնում այդ։ Նրանք հմտորեն օգտագործում են իրենց կանացի բոլոր ուժերը, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Նրանք նախ մտածում են, հետո ինչ-որ բան անում։ Իրենց որակների շնորհիվ ընկերների շրջանում հաջողություն են վայելում։ Իրենց անձնական կյանքի խնդիրները կարող են վստահել միայն ամենամտերիմներին։

ԿԱՐՄՐԱՀԵՐՆԵՐ

Եթե դուք այս փոքրամասնության մեջ եք, ապա բնույթով խորհրդավոր ու կախարդական եք, ինչպես տղամարդկանց, այնպես էլ ամբողջ շրջապատի համար։ Համարվում է, որ «կարմրահերները» տղամարդկանց նենգորեն գայթակղողներ են ու նրանց սրտերը սառնարյունությամբ կոտրողներ։ Շիկահերների ու սեւահերների նախանձն անխուսափելի է, քանի որ դուք ունեք նրանց բոլոր հատկությունները միասին վերցրած։

Ձեր մեջ կա նրանց համեստությունն ու ազատությունը, սեթեւեթանքն ու ամոթխածությունը, առողջ դատողությունն ու շրջապատի բացատրությանը չենթարկվող զգացմունքների պոռթկում եւ տրամադրության անսպասելի փոփոխություն։ Դուք չեք կարողանում միեւնույն վայրում նստել, քանի որ ձեր կենսական էներգիան անսպառ է։ Ամեն դեպքում՝ աշխատեք, որ ձեր բանականությունը հաղթի ձեր զգացմունքներին ու էմոցիաներին, այլապես չզարմանաք, եթե շրջապատը վիրավորվի ձեր արարքներից ու քայլերից։

Եթե դուք որոշեք փոխել վարսերի գույնը, ապա լավ կլինի աստիճանաբար կատարեք, այլ ոչ թե կտրուկ։ Սկզբում փորձեք մեկ կամ երկու երանգ ավելի մուգ կամ բաց գույնի ներկ վերցնել։ Եվ միայն այդ դեպքում, եթե գոհ լինեք արդյունքներից, կարող եք շարունակել փորձարկումներ անել ձեր մազերի հետ։

Եվս մեկ հանգամանք։ Եթե դուք բնական շիկահեր եք եւ ցանկանում եք մուգ գույնով ներկվել, ապա տաք գույներ վերցրեք. կարմիր, շագանակագույն։ Այլապես եթե անմիջապես սեւ գույն ներկեք, ապա ձեր մազերը կանաչ երանգ կստանան։

Աղբյուրը՝ nazakate.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել