«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Թեսթ. արդյո՞ք լավ սիրեկան եք

10:04, 20 մայիսի

Եվ այսպես, տղամարդիկ, բարի լույս: Պատրա՞ստ եք լավ թեսթի: Եթե դուք ինքնուրույն չեք կարող գնահատել ձեր սեռական կարողությունները եւ միեւնույն ժամանակ պատրաստ եք իմանալ ճշմարտությունը, անցեք այս թեսթը:

Հետեւյալ հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»:

1. Սեքսով զբաղվելու ընթացքում մեղքի զգացում ունենո՞ւմ եք:

2. Սիրո՞ւմ եք գռեհիկ պատմություններ լսել եւ պատմել:

3. Անկողնուց դուրս սիրո՞ւմ եք կանացի միջավայր:

4. Մերձեցման ընթացքում հաճա՞խ եք այլ կանանց պատկերացնում:

5. Հիանո՞ւմ եք կանացի մարմնով:

6. Հաճա՞խ եք համբուրում կանանց:

7. Երբեւէ հրաժարվե՞լ եք սեքսուալ ինչ-որ բան անելուց:

8. Երբեւէ սեփական ցանկությամբ համասեռամոլական փորձարկում կատարե՞լ եք:

9. Եթե դուք զուգընկերուհուց շուտ եք օրգազմի հասել, ի՞նչ կանեք.

ա) հանգստանում եք՝ նոր գրգռվածության սպասումով

բ) շարունակում եք, թեեւ չեք ցանկանում

գ) այլ միջոցներ եք կիրառում, որպեսզի զուգընկերուհին օրգազմի հասնի

10. Ցանկանո՞ւմ եք կույս աղջկա հետ ամուսնանալ.

ա) այո

բ) նշանակություն չունի

գ) ոչ մի դեպքում

11. Համարո՞ւմ եք, որ տղամարդը չպետք է գոռա ո՛չ սեքսի ընթացքում, ո՛չ օրգազմ ստանալիս:

12. Երբեւէ մտածե՞լ եք, որ վատ չէր լինի, եթե կին լինեիք:

13. Հետաքրքվո՞ւմ եք ձեր ընկերուհու հագուստով:

14. Հաճա՞խ եք շոյում կնոջ դեմքն ու մազերը:

15. Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, ո՞ւմ փոխարեն կցանկանայիք լինելլ.

ա) Ռոքֆելլերի

բ) Ջեք Նիքոլսոնի

գ) ինքս իմ

Թեսթի արդյունքները.

1. Մեղքի զգացումն ու սիրով լավ զբաղվելը թշնամիներ են: Եթե դուք կարծում եք, որ այն, ինչով անկողնում զբաղվում եք, հիմարություն է, ուրեմն այդպես է: «Ոչ» պատասխանի համար 5 միավոր վերցրեք: Եթե «այո»՝ 0 միավոր եւ փորձեք ձեզ համար այլ դատավճիռ կայացնել:

2. Տղամարդը, ով ժամանակը սեքսի մասին խոսելով է անցկացնում, սովորաբար դրանով քիչ է զբաղվում: Եթե դուք այլ տղամարդկանցից այս թեմայով խոսակցություն եք լսում, ապա 5 միավոր գնահատեք ձեզ, եթե կարող եք ցանկացած պահի հեռանալ նրանցից՝ 0 միավոր:

3. Սա լավ սիրեկան լինելու բանալին է: Եթե դուք կանանց այնքան եք սիրում, որ կարող եք նրանց հետ սեքսից դուրս եւս ժամանակ անցկացնել, ուրեմն դուք գնահատում եք նրա մեջ մարդուն եւ, հետեւաբար, նրան կգնահատեք նաեւ սեքսուալ իրավիճակում: «Այո»-ի դեպքում՝ 10 միավոր, «ոչ»-ի դեպքում՝ 0:

4. Ինչպե՞ս կարող եք մի կնոջ մասին մտածելով մյուսի հետ լավ սեքս ունենալ: Սիրով զբաղվելուց հասկացող ցանկացած տղամարդ գիտի, որ բոլոր կանայք տարբեր են եւ անհատական մոտեցում են պահանջում: Բացի այդ, ինչո՞ւ եք կարծում, որ նույնիսկ Մերլին Մոնրոյին դուր կգար ձեր տեխնիկան: «Այո»՝ 0 միավոր, իսկ «ոչ»՝ 5:

5. Այն տղամարդիկ, ովքեր հիանում են կանացի մարմնի էրոտիկ հատկություններով, սովորաբար հիանալի սիրեկաններ են: Նրանք գնահատում են դրա ուրվագծերի բարակությունը, ձեւն ու կառուցվածքը, նրանք գիտեն, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռնվել: «Այո»-ի դեպքում՝ 5 միավոր, իսկ «ոչ»-ի դեպքում՝ 0:

6. Տղամարդիկ համբույրի հարցում, կարծես, երկու խմբի են բաժանվում: Մի խումբը համբուրվում է միայն մերձեցման ընթացքում, դրանից առաջ եւ հետո, մյուսները վայելում են համբույրը, կապվա՞ծ է այն սեքսի հետ, թե՞ ոչ: Զգայուն տղամարդը, ով գրեթե միշտ սիրում է համբուրվել, լավ սիրեկան է: «Այո» - 10 միավոր, «ոչ»- 0:

7. Առանց փորձարկումների ձգտման եւ սեքսուալ ամեն ինչի նկատմամբ անտարբեր տղամարդը չի կարող անկողնում լավը լինել: Եթե դուք երբեւէ հնարավորություն եք ունեցել անել մի բան, ինչ երբեք չեք արել եւ չեք օգտվել այդ հնարավորությունից, ձեզ 0 միավոր տվեք: Եվ եթե դուք երբեք ոչ չեք ասել սեռական առաջարկներին, ապա 10 միավոր:

8. Սա կապված է նախորդ հարցի հետ: Սեռական առումով կողմնորոշված տղամարդը չի վախենա փորձակում կատարել իր սեռի ներկայացուցչի հետ: Նա անպայման կցանկանա իմանալ ինչ-որ բան, նույնիսկ եթե ոչ մի դեպքում առաջին հանդիպումից այն կողմ չի անցնելու: Եթե տղամարդը վստահ է իր առնականության մեջ, ապա չի վախենա համասեռամոլային արկածից, քանի որ նա սովորաբար լավն է ցանկացած կնոջ համար: «Այո»-ի համար՝ 5 միավոր, իսկ «ոչ»-ի՝ 0:

9. Եթե ձեր պատասխանը «ա»-ն է, ուրեմն միավորների փոխարեն հանգիստ վերցրեք: Եթե «բ» տարբերակն է, ապա տանջանքների համար վերցրեք 3 միավոր: Շատ կանայք այնքան էլ գոհ չեն այդ տեխնիկայից (եթե միայն նրան մեկ վայրկյանն էլ բավարար է ավարտելու համար), քանի որ նախ՝ նրան հարկավոր է ձեր սերմնաժայթքումը, որն այլեւս չկա, իսկ հետո, նրանք արդեն գիտեն, որ դուք այլեւս հաճույք չեք ստանալու եւ դրա համար իրենց մեղավոր են զգում, շեղվում են: Լավ կլինի տարբեր միջոցներ կիրառել, բայց անպայման նրան օրգազմի հասցնել: Այդ դեպքում 5 միավոր եւ շնորհակալություն ձեր զուգընկերուհուն:

10. Դժվար է հավատալ, որ կան տղամարդիկ, ովքեր ուզում են կույս աղջկա հետ ամուսնանալ: Եթե դուք նրանց շարքում եք, ապա ոչ մի միավոր եւ խիստ նկատողություն: Իսկ դուք կո՞ւյս եք: Եթե այդ ձեզ համար նշանակություն չունի, ապա ձեզ 5 միավորով գնահատեք նրա համար, որ պատրաստ եք կնոջն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Եթե դուք վճռականորեն չեք ցանկանում կույսի հետ ամուսնանալ եւ փորձառու կին եք նախընտրում, 10 միավոր:

11. Հստակ չափանիշներով տղամարդիկ, ովքեր առանձնացնում են կանանց ու տղամարդկանց, միշտ վատ սիրեկաններ են։ Նրանք կանանց մարդկային շարքին չեն դասում եւ մտածում են, որ նրանց էմոցիաները տարբեր են եւ միայն կանանց մոտ է ճիչերով արտահայտվում։ Եթե դուք ճիչով չեք կարողանում արտահայտել սեփական զգացմունքները (կամ այլ միջոցով), ապա երբեք անկողնում լավը չեք լինի։ Սա այնքան կարեւոր է, որ «ոչ»-ի համար ստանում եք 10 միավոր, իսկ «այո»-ի համար՝ 0։

12. Եթե կանանց հասկանալու ձեր կարողությունն այն աստիճանի է, որ դուք կարողանում եք տեսնել կին լինելու բոլոր առավելությունները եւ նույնիսկ կարող եք մտածել, որ լավ կլիներ դերերով փոխվել, ապա աշխարհի լավագույն սիրեկանների շարքում կարող եք լինել։ «Այո»՝ 5 միավոր, «ոչ»՝ 0։

13. Երբ կինը փորձում է այնպես հագնվել, որպեսզի գրավիչ լինի, տղամարդը, ով չի գնահատում նրա ջանքերը, չի գնահատի նաեւ նրա սեքսուալությունը։ Հագնված կնոջ հանդեպ հիացմունքն այնքան կարեւոր է, որքան մերկ կնոջ հանդեպ։ Այդ պատճառով՝ «այո» - 5 միավոր, «ոչ» - 0 միավոր։

14. «Ոչ» - 0, «այո» - 5 միավոր։

15. ա) - 10 միավոր, բ) - 5 միավոր, գ) - 0։

Ընդհանուր արդյունքները․

85-100 միավոր։ Կանչեք յուրաքանչյուր կնոջ, երբ կցանկանաք։

60-85 միավոր։ Լավ է։

60 միավոր։ Ոչ ոքի մի զանգահարեք։

Իսկ հիմա մտածենք։ Դուք անկեղծ պատասխանել եք բոլոր հարցերին, հաշվել միավորները եւ հանկարծ հայտնաբերել, որ հիանալի սիրեկան եք։ Բայց միայն պոտենցիալ։ Դե ինչ, անմիջապես նետվել սիրուհի՞ որոնելու, որպեսզի հանկարծ չանհետանան բացահայտված հնարավորություները։

‎Պետք չէ այդ անել։ Մի մոռացեք, որ ամուսնացած եք։ Իսկ ձեր կինը սպասում է, որ դուք ձեր տղամարդկային արժանիքները նրա հետ հարաբերություններում դրսեւորեք։ Եվ եթե դուք այդ անեք, ապա նա սիրեկաններ չի ունենա։

Իսկ եթե չի՞ սպասում։ Իսկ եթե նա այն աստիճանի ֆրիգիդ է, որ նրա համար միեւնույնն է, թե դուք ինչպիսի՞ն եք։ Այդ դեպքում առավել եւս իմաստ ունի ձեր տղամարդկային հավակնություններն ուղղել սառույցը հալեցնելուն։ Եթե ստացվի, հաղթանակն ամբողջ կյանքի համար է։

Եթե թեսթի արդյունքները ձեզ շշնջան «Ոչ ոքի մի զանգահարեք», ուրեմն չզանգահարեք։ Դուք կարող եք միանգամայն բավարարվել նրանով, որ ձեզ կանչում են։ Կինը՝ առաջին հերթին։ Հավատացեք, սիրուհիներով շրջապատված տղամարդը, ինչպես փայլուն խաղալիքներով զարդարված տոնածառը, մշտապես ստիպված է պտտվել։ Եվ վաղ թե ուշ հանգել տխուր ավարտի։ Ձեր ավարտը կարող է ավելի սփոփիչ լինել։ Դրանով էլ սփոփվեք։

Աղբյուրը՝ nazakate.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել