Եվ այսպես, հինգշաբթին նվիրում ենք կնոջ բնավորությանը։ Մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կարող են ասել մրգերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է մրգերի նախապատվության շնորհիվ բացահայտել կնոջ բնավորությունը։
Նարինջ սիրում են քնքուշ կանայք։ Շատ շփվող են, կարող են ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ՝ անկախ սեռից եւ սոցիալական կարգավիճակից։ Եվ գլխավորը՝ նարնջի սիրահարները նախընտրում են իրենց երջանկությունն անձամբ կերտել եւ ոչ ոքի համար բեռ չլինել։
Ձմերուկ սիրում են այն կանայք, որոնց համար կարեւոր է ծրագրել իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեն։ Ծրագրած գործն ավարտին հասցնելու համար նրանք ուժ ու ժամանակ չեն խնայում։

Բանան նախընտրում են կամային, առնական բնավորությամբ կանայք։ Նրանց համար սարսափելի չեն ո՛չ դժվարությունները, ո՛չ վտանգը։ Նրանք իսկական գեներալ են կիսաշրջազգեստով, թեեւ երբեմն մելամաղձության մեջ են ընկնում։
Խաղողը փակ կանանց միրգ է։ Նրանք չեն խոսում իրենց խնդիրների եւ ներքին ցավերի մասին, չեն բարձրաձայնում ուրիշների գաղտնիքը։ Նրանց կարելի է վստահել։
Տանձի հանդեպ սերը մատնում է ընկերասեր, խաղաղ բնավորությամբ կանանց։ Հիանալի տնտեսուհի՝ օժտված գեղարվեստական եւ խոհարարական տաղանդով։
Դեղձ նախընտրում են խոցելի եւ ամոթխած կանայք։ Կողքից կարող է թվալ, որ նրանք բծախնդիր, սառը տիկնիկ են, բայց այդպես չէ։ Ներքին զսպվածության տակ քնքուշ հոգի է թաքնված։
Ելակն այն կանանց սիրելի հատապտուղն է, ովքեր կարողանում են ընտրել ու վայելել գեղեցիկ ու թանկարժեք իրեր։ Այդպիսի կանայք միայն կայացած տղամարդկանց են ընտրում։

Սալոր սիրում են այն կանայք, ովքեր հակված են թռիչքների՝ երազում եւ իրականության մեջ, երազող են եւ ռոմանտիկ։ Երբեմն նրանք իջնում են երկնքից եւ հաջողությամբ իրացնում իրենց երազանքներն արվեստում։ Իհարկե, «սալոր-կանայք» կարող են նաեւ անկանխատեսելի եւ չմտածված քայլեր կատարել։
Խնձոր ընտրում են պրակտիկ, աշխատասեր «մեղուները»։ Պահպանողական են, դժվար են առաջ շարժվում, բայց եթե իրենց մեջ ուժ գտնեն, կարող են շատ բաների հասնել։ Նրանք առատաձեռն են եւ միշտ պատրաստ են օգնության հասնել։
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
