ԱՄՆ-ում մի նոր սկանդալ է հասունանում։ Համաշխարհային աստղերի մասին լուսաբանող արտասահմանյան հրատարակություններում այսօր «աղմկում են» մայիսի վերջին Ֆլորենցիայում տեղի ունեցած Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնության մասին։ Ավելի վաղ Քանյե Ուեսթն հայտարարել էր, որ հարսանիքի լուսանկարները կտրամադրվեն այն հրատարակությանը, որն ավելի շատ գումար կվճարի լուսանկարների համար։ Այժմ պարզվել է, որ այս հանրահայտ զույգին լուսանկարիչ Էննի Լեյբովիցը «գցել է»։ Ինչպես հայտնել է Քանյեն՝ հայտնի լուսանկարիչը գրեթե խաթարելու էր նրանց մեղրամիսը, քանի որ ուրախանալու եւ մեղրամիսը վայելելու փոխարեն՝ նրանք իրենք են ստիպված եղել մշակել հարսանեկան լուսանկարները։

Այս դժգոհությունը Քանյեն արտահայտել է երեկ Կաննում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ։ Ինչպես պատմել է 33-ամյա ռեփերը՝ Լեյբովիցը պետք է կատարեր հարսանեկան լուսանկարները, բայց հարսանիքից մեկ օր առաջ ասել է, որ «վախենում է հայտնիների հետ աշխատելուց»։

Ուեսթի այս մեկնաբանությունը տարակուսանք է առաջացրել լրագրողների մոտ, քանի որ Լեյբովիցը իր կարիերան հենց աստղերին լուսանկարելուց է սկսել, եւ նրա տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ սկսած Մայլի Սայրուսից մինչեւ Ջոն Լենոն ու Էլիզաբեթ II։

Լուսանկարիչն անգամ աշխատել է նաեւ Քարդաշյանի եւ Ուեսթի հետ. հենց նա է զույգին լուսանկարել Vogue-ի համար։
Այս անգամ համագործակցությունը չի ստացվել, եւ սա, հավանաբար, բարկացրել է Քիմին եւ Քանյեին, քանի որ նրանք ինքներն են տանջվել հարսանեկան նկարների որակը բարելավելու գործում։ Ուեսթը խոստովանել է.

«Մենք չորս օր հարսանեկան լուսանկարներն ենք մշակել՝ Instagram տեղադրելու համար»։

Այո, այո, հենց այսքան ժամանակ էր հարկավոր այս հայտնի զույգին իրենց հարսանեկան նկարն ուղղելու համար. նկար, որին երկրպագուները այնքան էին սպասում, եւ որը Instagram-ում ռեկորդային դիտումներ է հավաքել՝ դառնալով սոցցանցերոմ ամենահայտնի լուսանկարը։
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ