Բրիտանական BBC հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանել խուլ պարող Հայկ Հոբոսյանի մասին, ով ինչպես գիտեք, 2010թ-ի «Պարիր, թե կարող ես» մրցույթի հաղթողն է եղել։ BBC-ի լրագրողը զրուցել է պարողի հետ այն ժամանակ, երբ նա մեկնել է Լոնդոն մարզվելու։ Հայկը Անգլիա է մեկնել British Council of Armenia-ի աջակցությամբ։
«Երբ ես փոքր էի, շատ էր սիրում նայել, թե ինչպես է պարում Մայքլ Ջեքսոնը։ Երբ, դժբախտաբար, Մայքլը մահացավ, ես որոշեցի շարունակել իր պարային «ոճը» եւ այս հիմքի վրա սկսեցի մշակել իմ ոճը։ Տեսնելով իմ ցանկությունը եւ սերը դեպի պարը՝ ծնողներս ինձ պարի դպրոց տարան։ Իսկ ինչ վերաբերում է մրցույթին, որը ես հաղթեցի, ապա ասեմ, որ ես չէի էլ մտածում, որ կարող եմ հաղթել. դա ցնցող էր»,- նշել է Հայկը։
Հայ պարողին Լոնդոն է հրավիրել Candoco Dance Company դպրոցը, որտեղ Հայկը կարող է բարելավել իր պարային վարպետությունը եւ պարի դասեր տալ Հայաստանում խուլ երեխաներին։ Դպրոցում կա ժամանակակից պարերի հատուկ մշակված ծրագիր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։
«Ես այստեղ նոր պարային տեխնիակ եմ սովորել, եւ Հայաստան գալուն պես կարող եմ այն արդեն գործնականում օգտագործել։ Ես ցանկանում եմ խուլ երեխաներին պարել սովորեցնել։ Նրանք պետք է հասկանան, որ լսողության խնդիրները չեն կարող խոչընդոտ լինել պարել սովորելու համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում