Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա եւ մրցույթի երաժշտական պրոդյուսեր Անդրեն խոսեցին մրցույթում Սոնայի կողմից ներկայացվելիք երգերի եւ նախապատրաստական աշխատանքների մասին։
Անդրեյի խոսքով՝ արդեն երեք ամիս է, ինչ նախապատրաստական աշխատանքների մեջ են։ Ինչպես հայտնի է, մրցույթը տեւելու է երեք օր։ Մրցույթային առաջին օրը մասնակիցները երգելու են միջազգային հիթ։ Անդրեյի խոսքով՝ իրենք մոտ տասը երգ են ուղարկել՝ ընտրելով ուժեղ երգեր։ Ժյուրիի վերջնական ընտրությունը կանգնել է Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգի վրա։
Մրցույթի երկրորդ օրը, ըստ մրցույթի կանոնների, այս տարվա մասնակիցը դուետ պետք է երգի իր երկրի նախորդ տարվա որեւէ մասնակցի հետ։ Այս տարի Սոնան կերգի Մհերի հետ «Հայաստան» երգը։
Եվ վերջում՝ մրցույթային երրորդ օրը, մասնակիցները կատարելու են հեղինակային երգեր։ Այստեղ էլ մեր պատվիրակությունը մի քանի երգ էր ուղարկել, սակայն ժյուրին ընտրել է Ազատ Հակոբյանի հայտնի «Կարոտ» երգը։
Անդրեն նշեց, որ այս տարի հաղթանակի ակնկալիքներ ունեն։ «Ամեն օր փորձեր ենք անում, եւ ես տեսնում եմ, թե ինչպես է Սոնան օրօրի աճում»,-ասաց նա։
Սոնան էլ իր խոսքում նշեց, որ սա իր առաջին միջազգային մրցույթն է, որտեղ ներկայացնելու է մեր երկիրը։
«Շատ ուրախ եմ, որ այս տարի ես եմ ներկայացնում Հայաստանը, շատ մեծ պատիվ ունեմ եւ պատասխանատվություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ աշխատում ենք պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Գերնպատակս լինելու է հաղթանակը եւ ներկայանալու եմ այնպես, որ հաղթեմ, սակայն ամեն արդյունքի էլ սպասում ենք»,-նշեց երգչուհին։
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը