Ամառային սեզոնի մեկնարկի հետ մեզանից գրեթե յուրաքանչյուրի մտքում անվերջ պտտվում է շուտափույթ հանգստի մեկնելու միտքը, միայն թե՝ ո՞ւր մեկնել, այս է խնդիրը եւ, թերեւս, գլխավոր հարցը։
Նման խնդրի առջեւ կանգնում են հատկապես այն մարդիկ, ովքեր ֆինանսական սուղ միջոցներ ունեն եւ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել, օրինակ, Մալդիվյան կղզիներ։ Սակայն, ունենալ սուղ միջոցներ՝ չի նշանակում զրկվել հանգստից, չէ՞ որ հանգստի ավելի մատչելի տարբերակներ կան, որոնց մասին էլ այսօր կխոսենք։

Ամառային հանգստի լավագույն ձեւերից է լողափնյա հանգիստը, սակայն այս հարցում մեր՝ հայերիս բախտն առանձնապես չի բերել։ Ծով չունենք, իսկ Սեւանում էլ այնպիսի աստղաբաշխական թվեր են գործում, որ վախենում ես նույնիսկ մտածել դրա մասին։ Անգամ մեկ օրով Սեւան մեկնելը, կապուտակ ափին պառկելն ու սնվելը կարող է շատ թանկ արժենալ՝ հաշվի առնելով, որ լողափերի մեծ մասը վճարովի է (անվճարի մասին նույնիսկ չերազեք. այնտեղ գրեթե երբեք ազատ տեղ չի լինում):
Դե, եթե Սեւան գնալ չի ստացվում, կարելի է մեկնել հարեւան երկիր, ուր ե’ւ ծով կա, ե’ւ հանգստի համեմատաբար մատչելի պայմաններ։ Այսպես, ամենահամեստ հաշվարկներով Վրաստանի ծովափնյա քաղաքներում՝ Քոբուլեթի, Բաթումի, Ուռեկի, հանգստանալը մեկ շաբաթվա համար մեկ անձին կարժենա 50-100 հազար դրամ՝ ներառյալ ճանապարհածախսը, մնալը եւ սնունդը։

Վրաստան կարելի է մեկնել ինչպես սեփական ավտոմեքենայով, այնպես էլ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով եւ գնացքով։
Միկրոավտոբուսների միակողմանի տոմսը դեպի Վրաստանի նշված հանգստավայրեր սկսում է 10 հազար դրամից, գնացքի տոմսը մի փոքր թանկ արժե՝ ընդհանուր վագոնի միակողմանի տոմսը՝ սկսած 11 հազար դրամից։
Ներկայումս տուրիստական գործակալությունները բազմաթիվ փաթեթներ են առաջարկում Վրաստանում հանգստանալու համար, բայց, ենթադրենք, թե դուք չեք ցանկանում ավել գումար տալ տուրիստական ընկերություններին եւ որոշում եք սեփական նախաձեռնությամբ մեկնել հանգստանալու։ Իսկ դա այնքան հեշտ է։ Վրացական նշված քաղաքներ հասնելուն պես՝ դուք ստիպված չեք լինի այս ու այն կողմ ընկնել եւ հյուրատուն փնտրել։ Հյուրատերերն իրենք ձեզ կմոտենան եւ կառաջարկեն իրենց ծառայությունները։ Նման տների սենյակների օրավարձը, որոնց սանհանգույցը եւ խոհանոցը սովորաբար ընդհանուր է լինում բոլորի համար, հունիս եւ հուլիս ամիսներին մեկ անձի համար սկսվում է 2000 դրամից, օգոստոս ամսին վարձը, ինչպես նաեւ սնունդը, մի փոքր թանկանում է։

Լողափերն անվճար են, ուստի միակ խնդիրը, որը դուք պետք է լուծեք, սենյակն է եւ սնունդը։ Ասել, որ Քոբուլեթիում սննդի բարձակարգ կետեր, ռեստորաններ կան, սուտ կլինի, սակայն յուրաքանչյուր քայլի կան խանութներ, մարկետներ, որտեղ վաճառվում է ամեն ինչ։ Դրանց գները հիմնականում չեն տարբերվում երեւանյան շուկայի եւ խանութների գներից։
Ինչ վերաբերում է Բաթումիին կամ Ուռեկիին, ապա այստեղ գները մի փոքր բարձր են, քան Քոբուլեթիում։
Եկեք կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Ենթադրենք դուք յոթ օրով ցանկանում եք հանգստանալ Քոբուլեթիում։ Մեկնում եք միկրոավտոբուսով՝ երկկողմանի տոմսը՝ 20 հազար դրամ, վարձակալում եք 2500 դրամ օրավարձով սենյակ (7x2500=17,500), սննդի վրա ամեն օր ծախսում եք միջինը 2000 դրամ (7x2500=14,000)։ Ստացվում է, որ մեկ անձը Քոբուլեթիի ծովափում կարող է մեկ շաբաթ հանգստանալ ընդամենը 51,500 դրամով։

Վերը նշվածով բնավ Վրաստանի հանգստավայրերի գովազդը չենք անում եւ չենք հորդորում մեր հայրենակիցներին իրենց գումարները ծախսել արտերկրում։ Պարզապես միջին խավի ներկայացուցիչներին այլընտրանքային հանգստի տարբերակներ ենք առաջարկում։ Արդարացի լինելու համար, սակայն, եկեք տեսնենք, թե նույն հանգիստը Սեւանի ափում որքան կարժենա մեկ անձի համար։
Սեւանում առկա հանգստյան տներում մեկ անձի համար գործող օրավարձը միջինը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ եւ անգամ ներառված չլինել։ Ստացվում է, որ Սեւանում մեկ անձը յոթ օր հանգստանալու համար պետք է վճարի միջինը 150 հազար դրամ, եւ սա առանց սննդի եւ ճանապարհածախսի։ Իհարկե, Սեւանում կան ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, որտեղ համեմատաբար մատչելի գներ են, սակայն այստեղ էլ սեզոնի թեժ շրջանում գները մխիթարիչ չեն՝ սկսվում են մեկ անձի համար 4000-5000 դրամ օրավարձով։

Հ.Գ. Հայաստանի պայմաններում շատ անձանց համար անգամ 50 հազար դրամով հանգստանալն է թանկ հաճույք, ուստի նրանք ստիպված են լինում իրենց հասանելիք արձակուրդն անցկացնել տանը՝ բազմոցին պառկած։ Սակայն հանգստանալու համար ամենեւին էլ պարտադիր չէ ծովափ մեկնել։ Ժամանակն անցկացնելու բազմաթիվ այլ եղանակներ կան, որոնց էլ առաջիկայում խոստանում ենք անդրադառնալ։
Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)