Յուրմալայում ընթանում է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի երկրորդ մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարում են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։
Մեր երկիրը ներկայացնող Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգեց «Հայաստան» երգը: Երգի ավարտին Սոնան չկարողացավ զսպել արցունքներն ու արտասվեց: Ժյուրին նրանց ելույթը գնահատեց առավելագույն՝ 11 գնահատականով (բացի Իգոր Նիկոլաեւից, ով մեր մասնակիցների ելույթը գնահատեց 10 միավորով)՝ Հայաստանին տված միավորների թիվը հասցնելով 143-ի:
Ելույթից հետո Սոնա Ռուբենյանը, Մհերն ու Անդրեն ուղիղ եթերում կիսվեցին իրենց տպավորություններով:
Անդրեն ասաց, որ իրենք զգում էին, որ ժյուրին առավելագույն գնահատական է տալու մեր մասնակիցներին: «Անգամ Կիրկորովը Սոնայի ելույթից հետո որոշեց վերադառնալ Հայրենիք»,-նշեց Անդրեն:
Սոնա Ռուբենյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրեն սատարողներին, հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին, որոնցից միայն ոգեւորող խոսքեր է լսել: «Նրանց ուժն ու օգնությունը զգացել եմ բեմում»,-ասաց Սոնան:
Մհերն էլ նշեց, որ շատ շնորհակալ է Սոնային կատարման համար: «Դու շատ լավ կատարեցիր: Նույնիսկ երբ ես միայնակ եմ կատարում այս երգը, քեզ հետ կատարելով՝ ես տարբերություն չզգացի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ