Հունաստանում բնակվող հայտնի հայ երգչուհի Աթենա Մանուկյանը թեեւ չի եղել Հայաստանում, սակայն տեղյակ է հայերի հյուրընկալության ու ջերմության մասին եւ շատ է ցանկանում այցելել մեր երկիր: Իսկ մինչ այդ, առաջիկայնում նա պատրաստվում է նոր երգ թողարկել: Այս եւ այլ մանրմասների վերաբերյալ Աթենան խոսել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
Ողջույն, Աթենա։ Պատմե’ք մի փոքր Ձեր ներկայիս ստեղծագործական կյանքի մասին։ Ինչո՞վ եք այժմ զբաղված՝ նոր երգեր, տեսահոլովակներ…:
Ողջույն, ներկայումս ես զբաղված եմ իմ նոր երգի աշխատանքներով, որը շուտով պատրաստ կլինի: Անհամբեր սպասում եմ:
Խոսենք Ձեր հայկական արմատների մասին։ Որքանո՞վ են դրանք Ձեզ խանգարել կամ օգնել կարիերա ստեծելու հարցում։
Ես երբեք չեմ զգացել. որ դա օգնել կամ խանգարել է ինձ, այնուամենայնիվ, ես իսկապես հպարտ եմ իմ արմատներով եւ ոչինչ երբեւէ չի կարող փոխել դա: Ես իսկապես շատ եմ սիրում իմ ազգանունը, եւ այն յուրահատուկ է, այդպես չէ՞:
Հարցազրույցներից մեկում ասել եք, որ դեռ չեք եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ, ի՞նչ գիտեք հայերի եւ Հայաստանի մասին եւ արդյո՞ք նպատակ չունեք մոտակա ժամանակներս այցելել մեր երկիր։
Շնորհակալություն հրավերի համար, հաճույքով կգամ (ծիծաղում է-խմբ.): Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ լի դրական եւ ջերմ մարդկանցով: Նրանք հայտնի են նաեւ իրենց հյուրընկալությամբ: Այնպես որ՝ սպասեք ինձ շուտով:
Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք երգել, ո՞րն էր Ձեր առաջին քայլը երգարվեստում։
Ինձ համար կարեւոր չէ, թե ինչպես եւ ինչու: Ես նկատի ունեմ, որ դա Աստծո պարգեւն է: Պետք է միայն ծնողներին նախապատրաստել եւ օգնել նրանց հասկանալ իրենց խենթ երեխային, ով բավականին շատ սկզբունքներ ունի։ Իմ առաջին քայլերը երգարվեստում եղել են այն ժամանակ, երբ ես մասնակցեցի հեռուստատեսային մրցութի, որտեղ ես հաղթեցի եւ մեկ տարի անց մասնակցեցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ինչն ինձ համար մեծ փորձ էր:
Ձեր կարիերայի ընթացքում, համոզված եմ, որ վերելքներ ունեցել եք, իսկ ի՞նչ կասեք հիասթափությունների եւ դժվարությունների մասին։ Ինչ՞ խնդիրների կարող է բախվել երիտասարդ կատարողը շոու-բիզնես մուտք գործելով։
Դժվարությունները եւ հիասթափությունները քո կյանքի ու մասնագիտության մի մասն են կազմում: Իմ կարծիքով, կյանքում կան բաներ, որոնք չեն լինում այնպես, ինչպես դու ծրագրել ես: Միակ ելքը ես տեսնում եմ նրանում, որ պետք է փորձես հասկանալ, թե արդյոք այն, ինչին դու ձգտում ես, 100 տոկոսով քո ցանկությունն է: Երբեմն դժվար է, գիտեմ, բայց, այնուամենայնիվ, դու կարող ես դա անել:
Ինչը՞ կարող է Ձեզ կոտրել՝ որպես մարդ եւ որպես երգչուհի։
Ես ատում եմ, երբ ինչ-որ մեկն ուշանում է հանդիպումից, նաեւ չեմ սիրում, երբ ինչ-որ բան չի ընթանում ըստ իմ ծրագրի կամ իմ ցանկության: Մի մոռացեք, որ իմ երկրորդ անունը «կատարելապաշտ» է:
Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք Ձեր բոլոր նպատակներին, որոնք դրել էիք Ձեր առջեւ, թե՞ դեռ կան չիրականացված երազանքներ եւ ծրագրեր։
Կարծում եմ, ես դեռ շատ երիտասարդ եմ: Հիմա ես միայն ապրում եմ իմ երազանքներով եւ չեմ մտածում հեռավոր ապագայի մասին: Ես պարզապես վայելում եմ ներկան։
Ինչի՞ մասին եք երազում։
Պարզապես երջանիկ լինելու:
Պատմե’ք մեզ մի փոքր Ձեր նախասիրությունների մասին։ Բացի երգելուց, ինչո՞վ է զբաղվում Աթենան Հունաստանում։
Ես պարզապես պաշտում եմ պարել: Դա իմ գաղտնի հոբին է, երբ ես չեմ երգում:
Կա՞ մի բան, որը կցանկանաք ասել Ձեր երկրպագուներին եւ հատկապես՝ հայ երկրպագուներին։
Ինչ էլ որ պատահի՝ մաղթում եմ նրանց չհանձնվել, ուժեղ լինել եւ հավատալ իրենց ուժերին։ Սիրում եմ ձեզ, շուտով կտեսնվենք:
Հարցազրույցը՝ Շուշան Շատիկյանի եւ Դիանա Հովհաննիսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում