Մորթե գլխարկը ձմռանը ոչ միայն կիրառելի է ու անհրաժեշտ, այլեւ հանդերձանքի արդիական ու նորաձեւ տարր է։ Դիզայներներն առաջարկում են կանացի մորթե գլխարկներն օգտագործել ոչ միայն ցրտից պաշտպանվելու համար, այլեւ՝ որպես երեկոյան զգեստի լրացում։ Այս սեզոնում կանացի մորթե գլխարկների մոդելների մեջ տարածված են փափախներն ու կուբանկաները, ականջավոր գլխարկներն ու կանացի մորթե գլխարկների կլոր մոդելները, ինչպես նաեւ կեպիներն ու բերետները։ Yigal Azrouel -ը, Michael Kors -ը, Monika Chiang –ն իրենց վերջին ցուցադրություններին ներկայացրին հենց այդպիսի նորաձեւ մոդելներ։
Սեզոնի «տաք» թրենդը ռուսական ոճի գլխարկներն են. ականջավորներ, փափախներ եւ կուբանկաներ։ Դիզայներներն առաջարկում են փափախների ու կուբանկաների ոչ ավանդական կատարում՝ փափուկ մորթի, որը դրանք ավելի կանացի է դարձնում։ Այդ մոդելները կարելի է հանդիպել Jenni Kayne -ի, Yigal Azrouel -ի, Temperley -ի, Joanna Mastroianni -ի, Issa- ի մոտ։
Առաջվա նման նորաձեւ են գործած մորթուց կանացի գլխարկները, փափուկ կլոր, ինչպես նաեւ նրբագեղ տափակ մոդելները։ Փնտրեք դրանք Rachel Zoe -ի, Issa -ի, Anna Sui -ի, Blugirl –ի հավաքածուներում։
Արդիական են տղամարդու ոճի կեպիներն ու մորթուց բերետները։ Հավաքածուների անխոս «չամչիկն» ու նորաձեւ թերնդն ամենատարբեր ոճի շքեղ մորթե գլխարկներն են՝ փոքր ու կոկիկից մինչեւ ամենահնարավոր երանգների հսկայական մոդելներ՝ շատ կանացի ու ռոմանտիկ։ Այս մոդելները ներկայացված են Issa, Marc Jacobs, Temperley, Michael Kors, Moschino Cheap and Chic դիզայներների մոտ։
Եվ, այնուամենայնիվ, այս սեզոնի կանացի մորթե գլխարկների համար ամենաարդիականը փափկամազ մորթին է, օրինակ՝ աղվեսի, բեւեռաղվեսի կամ ջրարջի, ինչը չի բացառում ավելի կարճ կամ կտրած մորթու ընտրությունը։ Նորաձեւ են կաշվի ու զամշի կիրառմամբ համակցված մոդելները։ Բացի դասանական սեւ ու շագանակագույնից, արդիական են նաեւ մոխրագույնը, սպիտակը եւ երկնագույնը։ Դրանք կարելի է հանդպել Issa -ի, Marc Jacobs -ի, Temperley -ի, Michael Kors -ի, Moschino Cheap and Chic –ի մոտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են