Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Տասը լավագույն մթերքներ, որոնք կարող են դուրս մղել օրգանիզմի ավելորդ հեղուկը

20:03, 29 սեպտեմբերի

Երբ օրգանիզմում ավելորդ հեղուկ է կուտակվում, այն ոչ միայն ավելացնում է մարմնի քաշը, այլեւ տգեղացնում դրա կառուցվածը. այս ամենն անգամ կարող է վկայել որոշ քրոնիկ հիվանդությունների մասին։ Իհարկե, կանանց ավելի շատ հետաքրքում է իրենց արտաքին տեսքը, հետեւաբար սեփական անձից տհաճություն չզգալու համար անհրաժեշտ է առաջին հերթին սահմանափակել աղի օգտագործումը, քանի որ բացի այն, որ աղն օրգանիզմում հեղուկ է կուտակում, այն նաեւ չեզոքացնում է կալիումը, որը մեծապես անհրաժեշտ է սրտի համար։

Եթե դուք ունեք նման խնդիր, ապա պետք է ավելի շատ միզամուղ մթերքներ օգտագործեք։ Ներկայացնում ենք այն տասը լավագույն մթերքները, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։

1.Կոֆեինով հարուստ ըմպելիքներ

Սուրճն ու թեյը լավագույն միզամուղ միջոցներից են, հետեւաբար եթե նման խնդիրներ ունեք, ծարավը հագեցրեք հենց այս ըմպելիքների օգնությամբ։  Իհարկե, չի կարելի չարաշահել դրանց օգտագործումը. օրական պետք է օգտագործել ընդամենը 250մլ սուրճ կամ 5 բաժակ թեյ։ Օրական 300 մգ.-ից ավել կոֆեին օգտագործելը կարող է  բացասական ազդեցություն ունենալ քնի եւ արյունատար համակարգի վրա։

2.Կիտրոն

Եւ կիրոնը, եւ կիտոնի հյութը կարող են մեծապես ազդել օրգանիզմի վրա եւ դուրս մղել կուտակված ավելորդ հեղուկը։ Կիտրոնն անգամ կարելի է ներառել մի շարք ուտեստների մեջ կամ պարզապես խառնել մեկ բաժակ ջրի մեջ։

3.Լոռամրգի հյութ

Ավանդական բժշկության մեջ այս միջոցը վաղուց է օգտագործվում միզամուղ խնդիրների բուժմնա համար։ Բացի ավելորդ հեղուկից, այն նաեւ օրգանիզմց հեռացնում է տոքսինները։

4.Վարսակաշիլա

Եթե ցանանում եք ազատվել օգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից, ապա առավոտյան նախաճաշին պետք է վարսակաշիլա պատրաստել. ի դեպ, պատրաստելիս չպետք է օգտագործել ոչ մի հավելյալ նյութ կամ շաքար։ Բայց կարելի է ավելացնել յոգուրտ, մեղր կամ թարմ մրգեր։


5.Իմբիր

Իմբիրի արմատները շատ հեշտությամբ են պայքարում այս խնդրի դեմ, այդ պատճառով այն անփոխարինելի դեր ու նշանակություն ունի շատ մարդկանց համար։ Նախըտրելի է օգտագործել իմբիրի արմատները, բայց փոշին նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ այս գործում։

6.Սմբուկ

Սմբուկ՝ եւս մեկ բանջարեղեն, որն ունի միզամուղ հատկանիշներ։ Որոշ մարդիկ անգամ ըմպում են այն ջուրը, որի մեջ եռացել է սմբուկը։ Ձեր սննդակարգում ճարպոտ ու յուղալի մսի փոխարեն օգտագործեք սմբուկ։ Ի դեպ, սմբուկը նաեւ կարելի է ավելացնել աղցանների մեջ։

7.Նեխուր

Այս մթերքը մեծ քանակությամբ ջուր է պարունակում եւ օգտագործվում որպես միզամուղ միջոց։ Նեխուրից կարելի է հյութ պատրաստել, որը  ոչ միայն միզամուղ ազդեցություն կունենա, այլեւ կբարելավի երիկամների վիճակը։

8.Խնձորի քացախ

Խնձորի բնական քացախն ունի միզամուղ հատկանիշներ, եւ այն կարելի է ավելացնել մի շարք ուտեստների ու աղցանների մեջ, կամ պարզապես մի քանի կաթիլ լցնել մեկ բաժակ ջրի մեջ։ Ավելի արագ ու լավ արդյունք ստանալու համար այս զանգվածին կարելի է ավելացնել մի քանի թեյի գդալ կիտրոնի հյութ։

9.Ձմերուկ

Բոլորն էլ գիտեն, որ ձմերուկն ունի միզամուղ հատկանիշներ, սակայն պետք չէ չափն անցնել ու չարաշահել դրա օգտագործումը, քանի որ այն կարող է ավելացնել շաքարի քանակությունն արյան մեջ, որն էլ ավելի է մեծացնում ախորժակը։

10.Մաղադանոս

Հակաօքսիդանտներով հարուստ այս մթերքը նույնպես ունի միզամուղ հատկություններ։ Այն կարելի է ավելացնել ինչպես աղցանների, այնպես էլ մի շարք այլ ուտեստների մեջ։ Բացի այդ, մաղադանոսը թարմ վիճակում ուտելու դեպքում կարող է նաեւ թարմացնել շնչառությունը։
 

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search