Երբ օրգանիզմում ավելորդ հեղուկ է կուտակվում, այն ոչ միայն ավելացնում է մարմնի քաշը, այլեւ տգեղացնում դրա կառուցվածը. այս ամենն անգամ կարող է վկայել որոշ քրոնիկ հիվանդությունների մասին։ Իհարկե, կանանց ավելի շատ հետաքրքում է իրենց արտաքին տեսքը, հետեւաբար սեփական անձից տհաճություն չզգալու համար անհրաժեշտ է առաջին հերթին սահմանափակել աղի օգտագործումը, քանի որ բացի այն, որ աղն օրգանիզմում հեղուկ է կուտակում, այն նաեւ չեզոքացնում է կալիումը, որը մեծապես անհրաժեշտ է սրտի համար։
Եթե դուք ունեք նման խնդիր, ապա պետք է ավելի շատ միզամուղ մթերքներ օգտագործեք։ Ներկայացնում ենք այն տասը լավագույն մթերքները, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։
1.Կոֆեինով հարուստ ըմպելիքներ
Սուրճն ու թեյը լավագույն միզամուղ միջոցներից են, հետեւաբար եթե նման խնդիրներ ունեք, ծարավը հագեցրեք հենց այս ըմպելիքների օգնությամբ։ Իհարկե, չի կարելի չարաշահել դրանց օգտագործումը. օրական պետք է օգտագործել ընդամենը 250մլ սուրճ կամ 5 բաժակ թեյ։ Օրական 300 մգ.-ից ավել կոֆեին օգտագործելը կարող է բացասական ազդեցություն ունենալ քնի եւ արյունատար համակարգի վրա։
2.Կիտրոն
Եւ կիրոնը, եւ կիտոնի հյութը կարող են մեծապես ազդել օրգանիզմի վրա եւ դուրս մղել կուտակված ավելորդ հեղուկը։ Կիտրոնն անգամ կարելի է ներառել մի շարք ուտեստների մեջ կամ պարզապես խառնել մեկ բաժակ ջրի մեջ։
3.Լոռամրգի հյութ
Ավանդական բժշկության մեջ այս միջոցը վաղուց է օգտագործվում միզամուղ խնդիրների բուժմնա համար։ Բացի ավելորդ հեղուկից, այն նաեւ օրգանիզմց հեռացնում է տոքսինները։
4.Վարսակաշիլա
Եթե ցանանում եք ազատվել օգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից, ապա առավոտյան նախաճաշին պետք է վարսակաշիլա պատրաստել. ի դեպ, պատրաստելիս չպետք է օգտագործել ոչ մի հավելյալ նյութ կամ շաքար։ Բայց կարելի է ավելացնել յոգուրտ, մեղր կամ թարմ մրգեր։

5.Իմբիր
Իմբիրի արմատները շատ հեշտությամբ են պայքարում այս խնդրի դեմ, այդ պատճառով այն անփոխարինելի դեր ու նշանակություն ունի շատ մարդկանց համար։ Նախըտրելի է օգտագործել իմբիրի արմատները, բայց փոշին նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ այս գործում։
6.Սմբուկ
Սմբուկ՝ եւս մեկ բանջարեղեն, որն ունի միզամուղ հատկանիշներ։ Որոշ մարդիկ անգամ ըմպում են այն ջուրը, որի մեջ եռացել է սմբուկը։ Ձեր սննդակարգում ճարպոտ ու յուղալի մսի փոխարեն օգտագործեք սմբուկ։ Ի դեպ, սմբուկը նաեւ կարելի է ավելացնել աղցանների մեջ։

7.Նեխուր
Այս մթերքը մեծ քանակությամբ ջուր է պարունակում եւ օգտագործվում որպես միզամուղ միջոց։ Նեխուրից կարելի է հյութ պատրաստել, որը ոչ միայն միզամուղ ազդեցություն կունենա, այլեւ կբարելավի երիկամների վիճակը։
8.Խնձորի քացախ
Խնձորի բնական քացախն ունի միզամուղ հատկանիշներ, եւ այն կարելի է ավելացնել մի շարք ուտեստների ու աղցանների մեջ, կամ պարզապես մի քանի կաթիլ լցնել մեկ բաժակ ջրի մեջ։ Ավելի արագ ու լավ արդյունք ստանալու համար այս զանգվածին կարելի է ավելացնել մի քանի թեյի գդալ կիտրոնի հյութ։

9.Ձմերուկ
Բոլորն էլ գիտեն, որ ձմերուկն ունի միզամուղ հատկանիշներ, սակայն պետք չէ չափն անցնել ու չարաշահել դրա օգտագործումը, քանի որ այն կարող է ավելացնել շաքարի քանակությունն արյան մեջ, որն էլ ավելի է մեծացնում ախորժակը։
10.Մաղադանոս
Հակաօքսիդանտներով հարուստ այս մթերքը նույնպես ունի միզամուղ հատկություններ։ Այն կարելի է ավելացնել ինչպես աղցանների, այնպես էլ մի շարք այլ ուտեստների մեջ։ Բացի այդ, մաղադանոսը թարմ վիճակում ուտելու դեպքում կարող է նաեւ թարմացնել շնչառությունը։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային