Աղջիկները մոդայիկ ու գեղեցիկ լինելու ցանկություն ունեն։ Կարեւորը, որ մեկը մյուսին չհակասի։ Եթե խոսքը հագուստի մասին է, ամեն ինչ շատ հեշտ է՝ դուր եկավ, գնեցիր, փորձեցիր, չսազեց, կախեցիր ու մոռացար դրա մասին։ Իսկ ի՞նչ անել, եթե խոսքն այս սեզոնի նորաձեւ հերափնջի մասին է։ Չէ՞ որ չի կարելի կտրել մազերը, փոշմանել ու ամեն ինչ շտկել միանգամից։ Սակայն, իմանալով ընդամենը մի քանի նրբություն, կարող եք ընտրել նորաձեւ, իսկ կարեւորը՝ ձեզ սազող հերափունջ։ Այս կանոնների մասին NEWS.am STYLE – ի թղթակցին պատմեց Maravilla գեղեցկության սարհի վարսահարդար-մոդելյեր Գառնիկ Սողոմոնյանը.
«Սկզբունքորեն, չկա մի աղջիկ, ում հերափունջ չզասի, կարեւորն այն ճիշտ ընտրելն է։ Կարճ հերափունջը չի սազում դեմքի կլոր օվալին, այն տեսանելիորեն ավելի է լայնացնում դեմքը։ Այդպիսի դեմքին կսազի սուպեր-կարճ՝ մինչեւ ճակատի կեսը կամ ավելի կարճ, ինչպես նաեւ՝ նոսր թեք հերափունջը։

«Կլեոպատրա» տիպի հերափունջը կսազի դեմքի նեղ օվալին։

Իսկ չափավոր կլոր եւ չափավոր նեղ օվալին կսազի ցանկացած տիպի հերափունջ։

Երբ հերափունջ եք կտրում, հաշվի առեք, որ պետք է կարողանաք ինքներդ այն ֆենել։ Դժվար թե հարմար լինի ամեն առավոտ վազել սրահ՝ հերափունջը տեսքի բերելու։ Իսկ չխնամված հերափունջն արտաքին տեսքն այնքան է փչանում, որ այն չի փրկի ոչ գրագետ դիմահարդարումը, ոչ էլ գեղեցիկ հագուստը»։
Գրի առավ Անահիտ Գրիգորյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան