2003 թ-ին եվրոպական հիթ շքերթները գլխավորում էին դանիացի երգիչ Թոմաս Ն’էվերգրինի միանգամից երկու` «Every Time I See Your Smile» և «Since You’ve Been Gone» երգերը: Հայ հանդիսատեսը Թոմասին ճանաչում է նաև «In a Moment Like This» երգով, որով երգիչը Քրիստինա Շանիի հետ ներկայացրեց Դանիան «Եվրատեսիլ 2010»-ին:
NEWS.am STYLE-ն իր բացառիկ հարցազրույցում Թոմասը պատմել է ոչ միայն այդ տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի, այլև «Նոր Ալիք 2014»-ի մեր ներկայացուցչի` Սոնա Ռուբենյանի մասին:
- Թոմա՛ս, ինչո՞ւ որոշեցիք Ձեր Քրիստանսեն ազգանունը փոխարինել «N’Evergreen» (թարգմանաբար`«Երբեք չկանաչող» ) կեղծանվամբ:
- N’evergreen-ն, ասես, բառախաղ լինի: Այն հնչել է իմ «Don’t Give Up» («Մի՛ հանձնվիր») երգի մեջ, որտեղ կան հետևյալ տողերը` «Could this be an evergreen» (երանի՜ այն ընդմիշտ կանաչ լիներ), բայց ձայնագրվելուց հետո, այդ տողը հնչեց հետևյալ կերպ` «Could this be a nevergreen» (երանի՜ այն երբեք կանաչ չլիներ): Մենք մտածեցինք, որ այդպես շատ զվարճալի է հնչում:) Այսպիսով` ձայնգրման ստուդիայի իմ ղեկավարը` Քյելդ Ուեննիքը, մտածեց, որ դա շատ լավ անուն կլինի ինձ համար, իսկ քանի որ նա երբեք չէր սխալվում, այն դարձավ իմ բեմական կեղծանունը… չգիտեմ` որքանով է այն լավ հնչում:)
- Երբվանի՞ց հասկացաք, որ հենց երաժշտությամբ պետք է զբաղվեք:
-Ես միշտ զբաղվել եմ երաժշտությամբ: Այն ինձ օգնում է փախչել իրականությունից: Դեռ փոքրուց ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ: Մեր տանը միշտ հնչում էր Beatles, դասական երաժշտություն, ջազ, իսկ մայրս ու հայրս տիրապետում էին երաժշտական գործիքների… ես էլ շատ երիտասարդ տարիքից նրանց հետ դաշնամուր և կիթառ էի նվագում: 5 տարեկանում ես սիրահարվեցի թմբուկին և այդ ժամանակ երազում էի դառնալ թմբկահար…
- Բայց դարձաք երգիչ, իսկ Ձեր «Since You’ve Been Gone» երգը («Այն ժամանակվանից, երբ հեռացար») ժամանակին դարձավ մեգահիթ: Սպասո՞ւմ էիք նման հաջողության:
- Մինչ «Since You’ve Been Gone»-ը, իմ «Every Time I See Your Smile» («Ամեն անգամ, երբ տեսնում եմ քո ժպիտը») երգը ևս մեծ ճանաչում ունեցավ, այդ պատճառով էլ «Since You’ve Been Gone»-ի հաջողությունն ինձ այդքան էլ չզարմացրեց: Ինձ դուր էր գալիս այդ երգի դրամատիզմը, հանդարտությունը, կրկներգը… այնպես որ` կարծում էի, որ բնական կլիներ, եթե այն մյուսներին էլ դուր գար: Այդ ժամանակ մտածեցի` լավ է, որ, վերջապես, մարդիկ գնահատեցին իմ տաղանդը: Չէի էլ կարողանում գիտակցել, թե ինչ զգացում է առաջին հորիզոնականներում լինելը և թե որքան հաջողակ էի ես:
- Թոմա՛ս, արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում եք Ռուսաստանում: Ինչո՞ւ որոշեցիք բնակություն հաստատել այնտեղ:
- Սկզբում Ռուսաստան եկա «Every Time I See Your Smile» երգի հաջողությունից հետո: Համերգներով հանդես եկա Պետերբուրգում, Մոսկվայում, իսկ հետո սիրահարվեցի մի աղջկա: Մենք միասին ապրեցինք մոտ 3 տարի: Այժմ մենք միասին չենք, բայց ես այստեղ շատ ընկերներ ունեմ, ունեմ իմ ձայնագրման ստուդիան և հաճախ եմ համերգներով հանդես գալիս: Մոսկվայում միշտ էլ ինձ համար տեղ կա: Իսկ դուստրս բնակվում է Դանիայում, և ես հաճախ եմ լինում այս երկու երկրներում:
- 2010 թ-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Դուք ներկայացրել եք Դանիան: Որքանո՞վ եք կարևորում այս մրցույթը:
-Չեմ կարծում, թե «Եվրատեսիլը» շատ կարևոր մրցույթ է, անգամ այն դեպքում, երբ հաղթում ես: Դժվար է բացատրել, թե ինչու է ինչ-որ մեկն ուզում ելույթ ունենալ 150 միլիոնանոց հանդիսատեսի առջև, բայց դա ինձ դուր է եկել:)
- Ի դեպ, այդ տարի Հայաստանը «Apricot Stone» երգով ներկայացնում էր Եվա Ռիվասը: Ի՞նչ կասեք նրա մասին:
-Նրա երգն ինձ համար ամենահիշվողներից էր: Ինձ դուր է եկել դրա ռիթմն ու բեմականացումը: Ինչ վերաբերում է Եվային, նա շատ լավ երգչուհի լինելուց բացի, նաև գեղեցկուհի և շատ պրոֆեսիոնալ կատարող է: Շատ եմ հավանել նաև երգում հնչող դուդուկի զգացմունքային հատվածը: Շատ լավ միտք է «Եվրատեսիլում» ազգային տարրեր ներկայացնելը: Հայաստանը միշտ էլ լավ արդյունքներ է գրանցում այս մրցույթում:
-Դուք «Նոր Ալիք 2014»-ի հատուկ հյուրերից էիք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը մեր այս տարվա ներկայացուցչի` Սոնա Ռուբենյանի մասին:
-Սոնան, իսկապես, Յուրմալայում շատերիս զարմացրեց իր հզոր ձայնով և երգելու հիանալի տեխնիկայով: Ես համոզված եմ` նա այնպիսի երգչուհի է, որի մասին ապագայում մենք դեռ շատ ենք լսելու:
-Թոմա՛ս, մի շարք համագործակցություններ եք ունեցել Ռուսաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ, որոց թվում են` Լեոնիդ Ագուտինը, Քրիտինա Օրբակայտեն, A Studio խումբը:
-Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի վրա, որտեղ ևս ընդգրկված կլինեն այլ արտիստների հետ համագործակցություններ: Այս պահին Լոնդոնի երգչուհիներից մեկի` Lady D-ի հետ աշխատում ենք նոր երգի վրա:
- Իսկ Հայաստան այցելելու ծրագրեր ունե՞ք:
-Հուսով եմ` շատ շուտով Երևանում հանդես կգամ համերգով: Հիմա շրջագայությունների մեջ եմ և շատ կցանկանայի տեսնել ձեր երկիրը:
- Ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխանցել Ձեր հայ երկրպագուներին:
-Շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգերը: Հուսով եմ` շուտով կհանդիպենք:)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել