Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տասը լավագույն արեւադարձային կղզիները

21:12, 3 հոկտեմբերի

Չնայած արդեն աշուն է, բայց մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արեւադարձային կղզիների եւ գեղեցիկ լողափերի լավագույն տասնյակը:

1. Բորո Բորո (Թահիթի)


Բորո Բորո զվարճալի անունը կրող այս կղզին գտնվում է Թահիթիի մոտ։ Այս յուրահատուկ կղզին հայտնի է իր շրջանաձեւ ծովածոցով, գեղեցիկ ստորջրյա աշխարհով եւ մեծ քանակությամբ արեւադարձային ձկներով։ Իսկ այս ամենն ավելի են գեղեցկացնում տեղի շքեղ առանձնատները, որոնք հիանալիորեն համադրվում են շրջակա միջավայրի հետ։

2. Բորակայ (Ֆիլիպիններ)


Բորակայ կղզին հենց Ձեր երազանքների կղզին է՝ 7կմ երկարությամբ, անզուգական ծովափով, որն իսկական  դրախտ է ռոմանտիկ հադիպումների եւ դայվինգի (սուզալող) սիրահարների մասին։ Ըստ «Звезда Travel.ru»-ի կայքի անցկացրած քվեարկության՝  Բորակայ կղզին ճանաչվել է աշխարհի լավագույն արեւադարձային կղզին։ Կղզում Ձեզ սպասվում է հիանալի ու ձյունաճերմակ ավազ, արեւադարձային եղանակ, գեղեցիկ ծով եւ 12-ից ավելի դայվինգի համար նախատեսված կենտրոններ, ինչպես նաեւ ակումբներ, սրճարաններ, գիշերային բարեր.. այն ամենը, ինչ անհրաժեշտ է կատարյալ հանգիստ վայելելու համար։  

3. Սեյշելյան կղզիներ

Սեյշելյան կղզիները115 կղզիների միություն է եւ գտնվում է Աֆրիկայի արեւելյան հատվածում՝ Հնդկական օվկիանոսի ափերի մոտ: Եթե մտածում եք, թե որտեղ կարելի է անցկացնել ձեր մեղրամիսը, ապա միանշանակ գնացեք Սեյշելյան կղզիներ, որտեղ ձեզ «կդիմավորեն» արմավենիները, գեղեցիկ կորալները, հսկա կրիաները եւ հիանալի լողափը. իհարկե, այս ամենը ձեզ համար հաճելի ու անմոռանալի մեղրամիս կապահովեն: Հենց այստեղ է աճում Սեյշելյան արմավենին՝ իր 20կգ. քաշ ունեցող պտուղներով: Ի դեպ, տեղի բնակիչները հավատում են, որ հենց այս պտուղն է կերել Եվան:

4. Ֆիջի


Ֆիջին 333 կղզիների միություն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: Ֆիջին հիանալի վայր է ժամադրությունների ու արկածների համար, որտեղ սկսում ես հավատալ, որ դրախտն իսկապես գոյություն ունի: Կապույտ ծովածոց, կորալային լողափ, մաքուր գետակներ, անտառածածկ բլուրներ... բոլոր սիրահար եւ ամուսնական զույգերը հենց այս կղզիներն են ընտրում իրենց հանգստի եւ վայելքների համար:

5. Մալդիվյան կղզիներ


Ձեր երազանքների վայրը, որոնք կազմված են մոտ 1190 աննկարագրելի գեղեցիկ կղզիներից: Ինչպես կատակում են տեղի բնակիչները՝ Մալդիվյան կղզիների լավագույն տեսարժան վայրերը Հնդկական օվկիանոսի խորքերում  են: Այդ պատճառով այս կղզիները հիանալի են դայվինգի սիրահարների համար: Մալդիվյան կղզիներ հիմնականում գնում են նրանք, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստ, գնահատում են լռությունն ու խաղաղությունը, ցանկանում են մոռանալ քաղաքի աղմուկն ու փոշին, առօրյա խնդիրները եւ այլն:

6. Զանզիբար


Աֆրիկայի արեւելյան շրջանում տեղակայված են Զանզիբար կղզին՝ լի բանանի արմավենիներով, սաղարթախիտ անտառներով, ձյունաճերմակ լողափերով, գեղեցիկ տեսարժան վայրերով եւ այլն: Այստեղ կարող եք ինքներդ զբաղվել դայվինգով կամ հմայվել տեղի ձկնորսներով:  Ի դեպ, Զանգիբարը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ եւ յուրահատուկ ձկնատեսակներով: Ձմռանն այստեղ ջերմաստիճանը 35С-ից ավել չի լինում, իսկ ամռանը՝ 26-ց պակաս: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա բոլոր ամիսներին՝ բացառությամբ ապրիլին, քանի որ ապրիլը անձրեւներով լի է:

7. Կո Լիպե (Թայլանդ)

 

Շատ փոքրիկ, բայց միեւնույն ժամանակ շատ հայտնի կղզի, որը գտնվում է Անդամանյան ծովում՝ Մալայզիայի եւ Թայլանդի մոտակայքում: Սա հակադրությունների կղզի է եւ իսկական դրախտ էկզոտիկ հանգիստը գնահատողների համար: Ի դեպ, Կո Լիպեն ունի երկու կիլոմետր երկարություն եւ 700 մետր լայնություն: Այն 2-3 ժամում կարելի է ամբողջությամբ շրջել: Այստեղ կարելի է տեսնել եւ խրճիթներ, եւ ժամանակակից ու թանկարժեք հյուրանոցներ: Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ էր զգում Ռոբինզոն Կրուզոն՝ հայտնվելով անմարդաբնակ կղզում, ապա անպայման գնացեք Կո Լիպե կղզի:

8. Մաուի՝ Հավայան կղզիներ


Հավայան կղզիների մասին բոլորն են լսել. գեղեցիկ լողափերով, ջրվեժներով եւ խոլորձներով հարուստ մի վայր, որը հիանալի ընտրություն կլինի հատկապես մեղրամիսն անցկացնելու համար: Ամենահայտնի զբաղմունքը Հավայան կղզիներում հանգիստն ու ոչինչ չանելն է: Հավատացեք, խոսքերը չեն կարող նկարագրել այս կղզիների գեղեցկությունը. դրանք պետք է տեսնել սեփական աչքերով:

9. Լանգկավի (Մալայզիա)


Ադամանյան ծովի գեղեցիկ, 99 մեծ կղզիների միասնությունն է Լանգկավի կղզին, որը ձգվում է մոտ 30կմ: Լանգկավին առաջին հերթին մաքուր ու հարմարավետ լողափերով լի մի վայր է, որտեղ դուք հաստատ չեք ձանձրանա: Այստեղ կարող եք անգամ օգտվել Լանգկավիի ճոպանուղուց, տեսնել մրգի պլանտացիաներ, ջրվեժներ, զբոսնել ջունգլիներով եւ ալն: Շոփինգի սիրահարների համար այն նույնպես նպաստավոր մի վայր է, քանի որ այստեղ առեւտրի մի շարք կենտրոններ կան:

10. Բոնայրե (Կարիբյան ծով)


Բոնայրե կղզին գտնվում է Կարիբյան ծովում: Այս կղզին հայտնի է իր «մաքուր օդով»: Ամբողջ Բոնայրե կղզին վերահսկվում է Ազգային ծովային պարկի կողմից, որը1979թ-ից հիանալի վայր է դայվինգի սիրահարների համար: Զբոսաշրջիկները հանգստանալու եւ նոր տեսարժան վայրեր բացահայտելու համար ընտրում են հենց Բոնայրեն՝ իր մեղմ կլիմայի (ջերմաստիճանը տատանվում է +25 до +28°С), գեղեցիկ բուսական եւ կենդանական աշխարհի եւ հանգստության համար: Բայց եթե նախընտրում եք ակտիվ հանգիստ, ապա ձեզ «գրկաբաց կընդունի» Բոնայրո կղզին:

 

Աղբյուրը՝ Krabov


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել